ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ «ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆԻ ՈՒ ԶՈՐԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ»

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ



Մեջլիսի ընտրությունների եռյակ դասերը



 
Իրանի համապետական մակարդակով կայացած ընտրությունները նույն մակարդակով էլ հասարակա-քաղաքական մթնոլորտ ու միտք են ձեւավորում հասարակության լայն զանգվածների գիտակցության մեջ: Ու դատելով տվյալ ընտրությունների արդյունքից՝ մասնակից հասարակությունը՝ զանգվածներն ու քաղաքացիները, իրենց իսկ ընտրությամբ պատգամում են քաղաքական վերնախավին, թե ինչպիսի հասարակա-քաղաքական ուղղության եւ ընթացքի կողմնորոշում են որդեգրում:
 
Սույն պարագան, իր համեմատական նկատառմամբ, հաշվառելի է մեր դեպքում ևս, երբ միեւնույն ընտրություններին նաեւ  որպես ազգային ու համայնքային ուրույն միավոր, սեփական քաղաքացիական կամքն ենք արտահայտում ընտրական գործընթացում:
 
Ահավասիկ, ընտրությունների ավարտին, որպես համայնքային հավաքականություն, անհրաժեշտ է վերագնահատել ընտրական ընձեռված առիթից վաստակած փորձառությունները ու դրանք իբրեւ ձեռքբերումներ ի սպաս դնել ապագայի հաշվին ավելի կենսունակ համայնքի ձեւավորմանը:
 
Եւ այսպես, ընտրություններից վաստակած իմաստալից դասերն էին.-
1․ Իրանահայ հինավուրց համայնքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինչպես միշտ, խորը գիտակցությամբ է վերաբերվում իր սեփական ձայնի ու քվեի հասարակա-քաղաքական արժեքին եւ որ դա երիցս ապացուցեց իր բարձր թվաքանակի աշխույժ մասնակցությամբ (հատկապես նկատի ունենալով անցնող քառամյայում հարյուրավոր արտագաղթյալների ցավոտ իրողությունը):
2․ Համայնքի ընտրազանգվածները պահի ու ժամանակի սթափ ու զգոն գնահատմամբ, իրենց մեծամասնական ու տրամաբանական կողմնորոշմամբ Իրանի պառլամենտ ուղղորդեցին ազգային, սոցիալական ու ժողովրդավարական գաղափարախոսությամբ օժտված թեկնածուների:
3․ Իրանահայ ընտրողը ընտրությունների արդիական մերօրյա պահանջների՝ ընտրապայքարի, առողջ մրցակցության դրսեւորումների, երկխոսության ու հատկապես թեկնածուների միջև բանավիճային լսարաններ կազմակերպելու դեռեւս լայն ընդունակությունն ու հնարավորությունն ունի, որն անկասկած հաջորդական ընտրություններում պետք է ավելիով գործարկվի:
 
Կարեւորը, որ իրանահայ գիտակից քաղաքացին ու հատկապես երիտասարդությունն երբեւէ տուրք չտվեց, մեղմ ասած, ամբոխավարությանն ու ցավոք, դեռեւս հատուկենտ երեւացող ապակողմնորոշիչ ոտնձգություններին, քանզի քաջ գիտակցեց ու հավատաց իր իսկ ընտրյալ պատգամավորի գաղափարային նշանաբանին ու քվեարկեց հանուն «Կայուն Իրանի ու զորեղ համայնքի»։
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
2497 reads | 04.03.2016
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com