1943-1979ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ



մաս 3-րդ




Համաշխարհային 2-րդ պատերազմի վերջավորության (1943-45) է համընկել Մեջլիսի 14-րդ նստաշրջանը, որտեղ հյուսիս. իրանահությունը որպես պատգամավոր ունեցել է Արտաշես Հովհաննիսյանին, իսկ հարավ. Իրանահայությունը՝ Ալեք Աղայանին:
 
Հետպատերազմյան ժամանակաշրջանի խորհրդարանում (15-րդ նստ., 1946-48) հարավ. իրանահայությունը պատգամավոր չի ունեցել խորհրդարանում, իսկ հյուսիս. շրջանից պատգամավոր է ընտրվել Արամ Բուդաղյանը, որը վերընտրվել է 16-րդ եւ 18-րդ նստաշրջաններում: 1952-54 թթ. (17-րդ նստաշրջան) թե հյուսիս., և թե հարավ. իրանահայությունը օժտված չի եղել  պատգամավորով, իսկ 16-րդ խորհրդարանի հարավ. իրանահայության պատգամավոր է  եղել  Պետրոս Աբգարը, եւ 18-րդ նստաշրջանում՝ Վահրամ Խան Զոհրաբյանը:
19-րդ խորհրդարանից սկսած՝ (1956-60 թթ.) պառլամենտական նստաշրջանը քառամյա  ժամանակաշրջանով է ընթացել մինչ օրս: Իսկ հայ պատգամավորներն են եղել Ֆելիքս Աղայանն ու Սեւակ Սագինյանը (նախկին պատգամավորներ Զօրա Սագինյանի եւ Ալեք Աղայանի որդիները), որոնք հաջորդաբար վերընտրվել են Մեջլիսում՝ 20-րդ եւ 21-րդ նստաշրջանների համար  մինչեւ 1967 թ.:
 
22-րդ եւ 23-րդ Մեջլիսի պատգամավորներ են եղել Սեւակ Սագինյանը (հարավ. շրջանից) եւ Գագիկ Հովակիմյանը (հյուսիս. շրջանից), մինչեւ 1975 թ.:

Եւ վերջապես իրանահայության զույգ պատգամավորներն են եղել Սեւակ Սագինյանն ու տիկին Էմմա Աղայանը՝ 1975-78 թթ.-ին, որից հետո Իսլամական հեղափոխությամբ (1979 թ.) նոր ժամանակաշրջան է սկիզբ առնում Իրանի պառլամենտական պատմության, ինչպեսև իրանահայ կյանքի հոլովույթում:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
875 reads | 06.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com