1909-1934ԹԹ․ ԻՐԱՆԻ ՊԱՐԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ



մաս 2-րդ




Եվ այսպես, Իրանի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ պառլամենտական նստաշրջանների (1909-1924) միակ հայ պատգամավոր Հովսեփ Միրզայանին հաջորդել են հյուսիսային իրանահայության (Ատրպատական) պատգամավոր Զօրա խան Սագինյանը եւ հարավային շրջանից Ալեք Աղայանը:
 
Ինչպես պատմաբանասեր Նորայր Մամյանն է վկայել, ամբողջ 9-ը նստաշրջան՝ 5-13-րդ (1925-1943) Ատրպատականի հայ պատգամավոր ընտրվել է ազգային վաստակավոր գործիչ Զօրա խան Սագինյանը, իսկ նույն այդ 9-ը շրջանում իբրև հարավային իրանահայության Մեջլիսի պատգամավոր եղել են իրանահայ հայտնի քաղաքական դեմքեր դոկտ. Ալեք Աղայանը՝ 5-րդ, Հովհաննես խան Մասեհյանը՝     6-րդ, Հովսեփ Միրզայանը՝ 7-10-րդ և նշանավոր առևտրական Ջիբրայել Բուդաղյանը՝ 11-13-րդ նստաշրջաններում:
 
Հատկանշելի է, որ Զօրա Սագինյանը եւ Ալեք Աղայանը մասնակից են եղել Մեջլիսի այն նիստին (1925 թ. հոկտ.), որը քվեարկել է գահընկեց անել ղաջարական Ահմադ թագավորին եւ հրավիրել սահմանադիր ժողով, բարեփոխելու Սահմանադրության արքայական տոհմին վերաբերող հոդվածները:
 
Զօրա Սագինյանը 1943 թ․ Մեջլիսի 163-րդ նիստում կրթական նախարարի ներկայացրած հանրային կրթության օրինագծի կապակցությամբ առաջարկել է 3-րդ հոդվածը սրբագրել այնպես, որ ուսումն ու դաստիարակությունը ձրի լինի ամբողջ երկրի գյուղացիության եւ քաղաքաբնակ չքավոր համայնքների երեխաների համար եւ ոչ մի անվան տակ նրանցից որեւէ վճար չգանձվի:
 
Մեկ այլ հոդվածով, Մեջլիսի 181-րդ նիստում նա առաջարկել է կրթական նախարարին՝   նկատի առնել, որ փոքրամասնությունների ազգային դպրոցները անհրաժեշտ են մանուկ սերնդի մայրենի լեզվի ուսուցման համար, որ պետական դպրոցների հիմնումը արգելք չպիտի լինի այդ ազգային դպրոցներում մայրենի լեզվի եւ կրոնի ուսուցմանը եւ որ այդ իրավունքը պիտի վերապահել նրանց:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
579 reads | 06.02.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com