ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ․ ԻՐԱՆԻ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՔԵՐՈՒՄ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ

մաս 1-ին




Մոտ 110 տարի առաջ, 1906-ի հոկտեմբերի 7-ին, Ղաջարական թագավոր Մուզաֆֆարէդդինի հրովարտակով ձեւավորվեց ու հիմնվեց Իրանի Անդրանիկ խորհրդարանը (Ազգային ժողով): Անշուշտ, թագավորի այդ քայլը արդյունքն էր Սահմանադրական շարժման ազատական հոսանքների հետեւողական պայքարի:

Հատկանշելի է, որ ազգային ու կրոնական փոքրամասնությունները թեև գավառական քաղաքներում գործունեություն ծավալող անջումաններում (միություններ) օժտված էին սեփական ներկայացուցիչներով, բայց կազմված առաջին խորհրդարանում չունեցան պատգամավորներ (ի բացառյալ Զրադաշտականների, որոնց պատգամավորն էր հայտնի առեւտրական Արբաբ Ջամշիդը):

Հայերի եւ հրեաների շահերը Անդրանիկ խորհրդարանում պաշտպանել են հանրահայտ եւ սահմանադրական հոգեւորականներ  Թաբաթաբային եւ Բեհբահանին, որոնց խորհրդով էլ հայերն ու հրեաները չհամառեցին սեփական պատգամավոր ունենալու համար, քանզի ...ծայրահեղական ու պահպանողական կրոնավորները չէին հանդուրժելու այդ...:

Ինչեւէ, Իրանի Անդրանիկ մեջլիսը 1908-ի գարնանը ռմբակոծվում է հետադեմ շահի՝ Մուհամմեդ Ալիի հրահանգով ու ռուս կազակների հրամանատար Լիախովի միջոցով, իսկ հետագա ամիսներին ազատականների հաղթանակի արդյունքում ձեւավորված երկրորդ խորհրդարանում (1909 թ.) հայերը օժտվում են սեփական պատգամավորով՝ ի դեմս Յովսեփ Միրզայանի:

Ուշագրավ է հանգամանքը, որ 2-րդ խորհրդարանում լուրջ քննարկումների առարկա են հանդիսացել.-
1- Հայ պատգամավորների կրկնապատկումը (դեմոկրատ պատգամավորները դա հիմնավորում էին նրանով, որ հայերը մեծ դեր ու ավանդ են ունեցել սահմանադրական շարժման ու դրա հաղթանակի ապահովման գործում): - Ականջը կանչի մերօրյա ապերախտների...:

2- Ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար սեփական դպրոցների հիմնումը... (Չնայած, որ դեռ մինչ այդ Ատրպատականի հայությունը օժտված էր նմանօրինակ դպրոցներով, այն էլ՝ օրիորդաց):

Եւ հետագայում՝ 1925-27 թթ.-ին էր միայն, որ Հովսեփ Միրզայանին է միանում հայազգի 2-րդ պատգամավոր Ալեք Աղայանը՝ որպես հարավային իրանահայության ներկայացուցիչը իրանական պարլամենտում: Իսկ երկուական պատգամավորով օժտվելու հանգամանքը շարունակվում է մինչեւ այսօր, երբ իրանահայությունը պատրաստվում է Իրանի Իսլ. Հանրապետության 10-րդ շրջանի մեջլիս ուղղորդել իր զույգ պատգամավորներին:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
911 reads | 04.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com