ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՒՅԺ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր, ԻՐԱՆ








Առաջիկայում պաշտոնական այցելությամբ Թեհրան է ժամանելու միջազգային գերհզոր պետության՝ Չինաստանի նախագահի գլխավորած պատկառելի քաղաքական-տնտեսական պատվիրակությունը: Անշուշտ, հետպատժամիջոցային իրարահաջորդ այցերի շարանում չինաստանյան այցը իր առանձնահատկութհամբ էլ ավելի է ընդգծելու Իրանի թե տարածաշրջանային, եւ թե միջազգային անարդարացիորեն ընդմիջված դերակատարության եւ ներգրավվածության հեռանկարայնությունը:
 
Իրողություն, որը խոշոր տոկոսով արդյունավորվել է վերջին 2-3 տարիների իրանական դիվանագիտական համակարգի ու գերատեսչության խելամիտ, աշխույժ ու հետեւողական ջանքերի շնորհիվ:

Նախագահ Ռոհանիի՝ օրերս բարձրաձայնած միտքը այս առումով խիստ դիպուկ էր հնչում, երբ հայտարարում էր, թե. «Եթե պրն. Զարիֆը չլիներ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, ապա պատժամիջոցները չէին հաղթահարվի»:
 
Եվ իրավամբ այդպիսի դիվանագիտութվան արգասիքներն են, որ.
 
1- Երեկ ու այսօր, Շվեյցարիայի Դավոսյան  հեղինակավոր համաժողովը ակնածանքով ընդունեց ու ունկնդրեց հետպատժամիջոցային Իրանի արտգործնախարարության գերատեսչի սպասված ելույթն ու առնչակից առաջադրանքները՝ մասնավորապես Մերձավոր Արեւելքի խառնաշփոթ իրավիճակը դիմագրավելու վերաբերյալ:
2-Նույն ինքն Զարիֆի օգնական եւ փոխարտգործնախարար Արաղչին հենց երեկ ու այսօր թշնամական կեցվածք որդեգրած Սաուդական Արաբիայի Ջեդդայում համարձակ ու խիզախ ներկայություն է ունենում՝ «Իսլամական համագործակցության կոնֆերանսի» ծանրաշունչ մթնոլորտում պաշտպանելու սեփական երկրի արժանապատիվ շահերը՝ դիվանագիտական սկզբունքայնության օրինաչափություններով:
3-Եւ որ քաղաքակրթական ու երկխոսության վարքականոնի իբրեւ պատգամախոս՝ նախագահ Ռոհանին մոտալուտ պաշտոնական այցեր է իրականացնելու Իտալիա, Վատիկան ու Ֆրանսիա՝ երիցս ապացուցելու, որ վերոգրյալ վարքականոնին կառչելով, հնարավոր ու իրատեսական են՝ ավելի կայուն, ավելի խաղաղ ու ավելի գործընկերային հարաբերությունները, թե տարածաշրջանային, եւ թե միջազգային մակարդակներում:
4- Եւ.... հասկացողաց շատ բարեւ...
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
627 reads | 22.01.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com