ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
01.11.2017 \ 00:20
Reads: 2149
Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ամենակոռումպացված շրջանը: Այն իր կառավարման ձևով գրեթե չի տարբերվում Ուզբեկսանից. կառավարությունը չի ճանաչում կոռուպցիան համակարգային երևույթ, բայց ինչպես շատ ավտորիտար երկրներում, որոնք ունեն կլիենտային համակարգ, համատարած կոռուպցիան հանկարծահաս երևույթ չէ, որ բխում է միայն ցածր աշխատավարձերից, ցածր գիտակցական մակարդակից և իրավունքները չիմանալուց: Անձնական հարստացման աղբյուր լինելուց բացի, այն նաև վերից վար հսկողությունը պահպանելու միջոց է: Ինչից էլ բխում է այն իրավիճակը, որն այսօր առկա է Նախիջևանում՝ քաղաքացիական հասարակության լռեցում, «ոչնչացում», բռնաճնշումներ և անարդարություններ: