ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
16.06.2016 \ 13:45
Reads: 3139
Խնդրեցին բերել ապահովագրության հավաստագիրը: Իսկույն մեկնեցի հյուրանոց և բերեցի փաստաթուղթը: Պարզվեց այդ ապահովագրությամբ պետք է կանխիկ վճարվեր անհրաժեշտ գումարը, հետո արդեն Երևանում այն կարող էր հետ ստացվել ապահովագրական գրասենյակից: Բնականաբար պրոֆեսորն այդքան առձեռն գումար չուներ: Այսինքն՝ բավական թանկ արժեցած ապահովագրությունն ընդամենը թղթի կտոր էր:
ՇՔԱԽՄԲՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
29.10.2015 \ 22:04
Reads: 2168
Երբ սկսեցի շրջել սրահներով, մուտքի մոտ հավաքված թանգարանի աշխատակիցները հետևեցին ինձ: Քիչ անց նրանց միացան մի քանի հոգի ևս: Բավական զավեշտական իրավիճակ էր ստեղծվել: Ինձ արդեն ուղեկցում էր փոքրիկ շքախումբ: Թանգարանի փոքրաթիվ այցելուները զարմանքով ինձ ու ուղեկցողներին էին նայում: Անհարմար էր, բայց որոշեցի շքախմբի ուղեկցությամբ դիտել բոլոր սրահները:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
16.06.2015 \ 08:21
Reads: 2064
Մի քանի ամիս առաջ հյուպատոսը պատմել էր հունական ոստիկանության հետ գրագրության մասին, որով նախապատրաստվում էր հունական բանտից մի հայ կրկնահանցագործի տեղափոխել Հայաստան: Խոսքը մարդասպանի մասին էր: Սպանել էր Հայաստանում, փախել էր Հունաստան, կրկին սպանել, ձերբակալվել, դատապարտվել, իսկ հիմա հույները վերադարձնում էին Հայաստան, իր պատժի մնացորդն այնտեղ կրելու:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՀԵՏ
08.06.2015 \ 11:17
Reads: 2503
Անհանգստացա, մտածելով, որ թուրքական հերթական սադրանքն է: Շիշլիի իմ բնակված թաղում մուրացիկներ և անտուն թափառականներ համարյա չէին հանդիպում: Ուսումնասիրեցի շրջակայքը՝ դատարկություն էր: Միայն հեռվում երևում էին հրեական Սինագոգի պահակակետում հավաքված ոստիկանների ծխախոտի կրակները: Մոտ 200 մետր հեռու գտնվող հրեական Սինագոգը 2003 թվականին ռմբահարվել էր, և դրանից հետո այնտեղ հաստատվել էր մշտական ոստիկանական հերթապահություն:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. «ԱՊԱՀՈՎ» ԹՈՒՐՔԻԱ
20.05.2015 \ 01:52
Reads: 4223
Փոխնախարարը ստացավ հաստ ծրարով լուսանկարներ, որոնք հպանցիկ նայելուց հետո զգուշությամբ տեղավորեց իր պայուսակում, իսկ լուսանկարիչը ստացավ իր վարձատրությունը և որպես երախտագիտության նշան, համարյա ծնկաչոք համբուրեց փոխնախարարի ձեռքը: Վերջինիս համար երախտագիտության այդ արտահայտությունը բավական անսովոր էր, սակայն ընդունվեց ազնվականի անտարբերությամբ: Կրկին շնորհակալություն հայտնելով լուսանկարիչը հեռացավ և այստեղ հայտնվեցին մեր «ուղեկցողները», որոնք հենց հյուրանոցի մուտքի մոտ ոլորեցին լուսանկարչի ձեռքերը և խցկեցին մոտեցած ավտոմեքենան:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
12.04.2015 \ 00:02
Reads: 3569
Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՆԱԽԱՃԱՇ ՌԱՄԱԶԱՆԻՆ
05.02.2015 \ 14:07
Reads: 2371
Ռամազանի մի կիրակի առավոտ նախաճաշում էի բացօթյա սրճարանում, որի միակ հաճախորդն այդ պահին ես էի: Արդեն ուզում էի հեռանալ, երբ տեսա, որ սրճարանի դիմաց, զարմանքախառն վախով և հիասթափությամբ գլուխը տարուբերելով, ինձ է նայում ծերունի պահակը: Հեռվից բարևեցի, կարծես չհավատալով աչքերին, կեսբերան բարևեց ու հեռացավ:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
17.01.2015 \ 11:55
Reads: 5140
Վատիկանից դուրս գալուց հետո, հայերից մեկն ասաց, որ մոտերքում մի շատ “աղվոր, և կարևորն աժան ճաշարան” գիտե և ցանկացողներին կոչ արեց հետևել իրեն: Մի քանի հունահայ բարեկամներիս հետ ես էլ միացա: Իմանալով, որ հայ դիվանագետ եմ, մեր փոքրիկ խմբի անդամների վերաբերմունքը համեստ անձիս նկատմամբ արմատապես փոխվեց: Հասանք ռեստորան, պատվիրեցինք կերակուրը, բերեցին, սակայն ոչ-ոք չէր սկսում ուտել: