«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՇՔԱԽՄԲՈՎ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ






Ստամբուլն իրոք հակադրությունների քաղաք է: Երկնաքերերի հարևանությամբ գոյատևում են խարխուլ կիսաքանդ տնակներ, հնամյա և նորակառույց բետոնե մզկիթների կողքին  շարունակում են գործել միջնադարյան համամները, որոնք վեր են ածվել տուրիստական կենտրոնների: Բազմաթիվ են թանգարանները, որոնց այցելուներն աշխարհի տարբեր երկրներից ժամանած միլիոնավոր զբոսաշրջիկներն են և թուրքական այլ քաղաքներից էքսկուրսիաների եկած աշակերտներն ու ուսանողները: Թանգարաններում համարյա միշտ հսկայական հերթեր են: Ինչպես այլ երկրներում, Թուրքիայում ևս թանգարանների տոմսակները արտասահմանցիների համար մի քանի անգամ ավելի թանկ են, քան տեղացիների:
 
Միաժամանակ, Թուրքիայում հավատարմագրված դիվանագետների համար թանգարաններ և մշակութային օջախներ այցելություններն անվճար են և առանց հերթի: Հայ դիվանագետի աշխատավարձի համար նման արտոնությունը զգալի հավելում է, սակայն առավել հաճելի էր թուրքերի կողմից ցուցաբերվող ընդգծված հարգալից, նույնիսկ ստորաքարշ վերաբերմունքը:
 
Ազատ ժամերս հաճախ էի անցկացնում Ստամբուլի բազմաթիվ թանգարաններում և տանս ամենամոտ գտնվող Ռազմական թանգարանը մի տեսակ դուրս էր մնում ուշադրությունից:
 
Ի վերջո, մի կիրակի որոշեցի այցելել նաև այդ թանգարան: Այն գտնվում է հայաշատ Շիշլի թաղամասում և հսկայական տարածք է զբաղեցնում: Նախկինում թանգարանի տեղում հայկական գերեզմանոց է եղել, գործել է եկեղեցի, որի հետքն էլ չի մնացել: Որոշ տվյալների համաձայն, 1919թ. այդ տարածքում է տեղադրվել Հայոց Մեծ Եղեռնի զոհերին նվիրված առաջին հուշարձանը:
 
Մուտքի մոտ հերթ չկար, սակայն արդեն սովորության համաձայն ասացի, որ ցանկանում եմ օգտվել դիվանագետներին տրվող արտոնությունից և ստանալ անվճար տոմսակ: Երիտասարդ, բարեհամբույր տոմսավաճառը շատ զարմացավ և ասաց, որ նման օրենքի մասին չգիտի և պետք է դիմի վերադասին: Քիչ անց մոտեցավ մի խստադեմ տիկին և հարցրեց ինչ եմ ցանկանում: Կրկնեցի խնդրանքս, սա ևս զարմացավ և ինչ-որ տեղ զանգահարեց: Տոմսարկղին մոտեցան երկու տարեց պարոններ, որոնց ձիգ կեցվածքը մատնում էր նախկին զինվորական լինելը: Սրանք ևս կրկնեցին հարցը և ստացան նույն պատասխանս: Այս անգամ պարոններից մեկը հարցրեց, ո՞ր երկրի դիվանագետ եմ: Պատասխանեցի՝ Հայաստանի, հարուցելով ներկաների զարմանքախառն անհանգստությունը: Ցանկացան տեսնել դիվանագիտական քարտս, իրար հարցնում էին. մի՞թե Ստամբուլում հայ դիվանագետներ կան: Ցույց տվի: Կրկին զարմանք: Ինձ հրավիրեցին սկսել ցուցադրության դիտումը, առաջարկելով անվճար բացատրություն: Մերժեցի: Հայտնեցին, որ կարող եմ սկսել դիտումը:
 
Թանգարանային ցուցադրությունը սկսվում էր Ստամբուլի գրավումով և հասնում մինչև 1970-ական թվերի կիպրոսյան իրադարձությունները: Առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում առաջին համաշխարհային պատերազմին նվիրված բաժինը: Թանգարանի պատերը զարդարում էին մարտատեսարաններով բազմաթիվ գեղանկարներ, որոնց հեղինակների թվում քիչ չէին նաև ստամբուլահայ նկարիչների անունները:
 
Երբ սկսեցի շրջել սրահներով, մուտքի մոտ հավաքված թանգարանի աշխատակիցները հետևեցին ինձ: Քիչ անց նրանց միացան մի քանի հոգի ևս: Բավական զավեշտական իրավիճակ էր ստեղծվել: Ինձ արդեն ուղեկցում էր փոքրիկ շքախումբ: Թանգարանի փոքրաթիվ այցելուները զարմանքով ինձ ու ուղեկցողներին էին նայում: Անհարմար էր, բայց որոշեցի շքախմբի ուղեկցությամբ դիտել բոլոր սրահները:
 
Թանգարաններում սովորաբար լուսանկարելու թույլտվության համար առանձին պետք է վճարել: Իմ ներկայությամբ մի գերմանացի զբոսաշրջիկի  ստիպեցին ֆոտոապարատից ջնջել կատարված լուսանկարները, քանի որ նա լուսանկարելու թույլտվության համար չէր վճարել: Դրանից հետո ինձ ուղեկցող խմբի գլխավորը մոտեցավ և քաղաքավարի ժպտալով ասաց. «եթե բեյ-էֆենդին ցանկանում է լուսանկարներ անել, հանգիստ կարող է, որևէ արգելք չկա», ակնարկն ուղղելով գոտուցս կախված լուսանկարչական ապարատին: Ասացի, եթե բեյ-էֆենդին ցանկանա՝ տոմսակ կառնի: Ժպտալով հեռացավ:
 
Թանգարանի վերջին ցուցասրահը նվիրված էր 19-20-րդ դարերում հայերի կողմից սպանված թուրքերին, հատուկ տեղ էր զբաղեցնում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետներին նվիրված հուշասրահը: Միայն այս ցուցասրահում ուղեկցող շքախումբս հետ մնաց և թողեց միայնակ դիտեմ բաժինը: Կենտրոնական ցուցափեղկում Թալեաթի մեծադիր նկարն էր, ներքևում նրա արնոտ վերնաշապիկը:
 
Հրաժեշտի արարողությունը ևս բավական «հուզիչ էր»: «Շքախումբս» ինձ ուղեկցեց մինչև բակային մուտքի դուռը, ամենայն բարիք ցանկանալով և կրկին հրավիրելով այցելության: Հետագայում մի քանի անգամ ևս այցելեցի Ռազմական թանգարան, սակայն առանց շեշտելու դիվանագետ լինելս և անվճար տոմսակից օգտվելու իրավունքս: Այս թանգարանի տոմսը զարմանալիորեն էժան էր:
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
1294 reads | 29.10.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com