ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ. ԴԵՍՊԱՆ

Շանթնյուզի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են:

«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին՝ հանելու զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,-ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի վերջին:

Ըստ դեսպանի՝ Իսրայելը իր խաղն է խաղում Սիրիայում՝ ռմբակոծելով իրանական զորքին, սակայն խնայելով ռուսական զինտեխնիկան: Նրա խոսքով՝ մոտ ապագայում, ամեն դեպքում, Սիրիայում խաղաղություն չի լինի:

Ինչ վերաբերում է սիրիահայությանը, ապա Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքից, հատկապես Սիրիայից հայերը պետք է դուրս գան, քանի որ ուզեն թե չուզեն, նրանք բոլորը դատապարտված են ձուլման, նաև վտանգված է տեղի հայերի տնտեսական և ֆիզիկական անվտանգությունը:

Նավասարդյանն ասել է, որ այժմ մեծ վտանգ է սպառնում նաև Լիբանանին, քանի որ այդ երկիրը նախ Մերձավոր Արևելքի վտանգավոր գոտիներից մեկում է, բացի այդ, Լիբանանի ներսում կան խնդիրներ:

«Ես առաջին անգամ Լիբանանում եղել եմ 1960-ականներին, երբ այնտեղ ապրում էր 300.000-ից ավելի հայ, այժմ 60.000-ի հազիվ է հասնում»,-ասել է Նավասարդյանը:


ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1123 reads | 19.06.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com