ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ
Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի թավշյա հեղափոխությունը մտել է վճռորոշ փուլ։ Մայիսի 1-ին տեղի են ունենալու հանրապետության վարչապետի ընտրությունները։ Համաժողովրդական շարժումը վստահորեն մոտենում է իր սկսած պատմական գործընթացի հանգուցալուծմանը` հաղթահարելով մեկը մյուսի հետևից ծառացած արգելքները։

Հրաժարական տվեց վարչապետ Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարության օրերը կարելի է հաշվել երկու ձեռքի մատների վրա։

Ավելի անփառունակ վերջացավ այդ պաշտոնի մյուս հավակնորդի` Կարեն Կարապետյան «մրցավազքը», որն հպարտորեն ի ցույց էր դնում դիվանագիտական «հմտությունները», իր գերակայությունը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` հատկապես բանակցային արվեստում։ Չնայած ներսի և դրսի ֆինանսական-քաղաքական ուժերի օգնությամբ Կարեն Կարապետյանի ձեռնարկած բոլոր ջանքերին, իր իսկ կուսակիցները որոշեցին չառաջադրել նրա թեկնածությունը այդքան երազած վարչապետական պաշտոնում։

Ավելին, ՀՀԿ հայտարարեց այն մասին, որ չի առաջադրելու իր թեկածուին վարչապետական աթոռի համար։

Գործող ռեժիմի հերթական պարտությունը կարելի է համարել այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ֆրակցիան անցնում է Փաշինյանի կողմը։

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն է լինել հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքերում մինչև հաղթական ավարտը։

Հիշեք, որ մեր, մեր երեխաների ու թոռների, ինչպես նաև Հայրենիքի ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից։

Ելնելով այս պարզ տրամաբանությունից և այբուբենական ճշմարտությունից կոչ եմ անում բոլորիդ մեկ մարդու պես մասնակցել մայիսիմեկյան համաժողովրդական ցույցին։

Դուք այնտեղ կտեսնեք ինձ, իմ ուսանողների հետ։

Եվս մի հարցի մասին։ Սոցանցերը ողողված են հաղորդագրություններով մոսկովյան պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի արգահատելի - ազգադավ քայլի վերաբերյալ։

Կիսելով հանդերձ իմ հայրենակիցների վրդովմունքը` գտնում եմ, որ սույն անձի հասցեին լավագույն պատասխանը պետք է լինի արհամարանքը։

Միաժամանակ դիմում եմ իրավասու մարմիններին հետայսու արգելել նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն, իսկ մոսկովյան մեր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս խզել կապերը մի մարդու հետ, որն «ամաչում է իր ազգությունից»։

Կեցցե՜ Հայաստանը
Կեցցե՜ Արցախը
Կեցցե՜ փառապանծ հայ ժողովուրդը
 

Արման Նավասարդյան
Արտակարգ
և լիազոր դեսպան
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1569 reads | 30.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com