«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին
Պառավ հանդերձապահուհու առեղձվածային մահը, անվանի դերասանի մահաբեր կատակը և կուստոմս-ատրճանակը
14.02.2013 \ 01:33
Reads: 6410

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՄԱՀԱԲԵՐ Է
Դեսպաններին նետում են ջրհորը և իրենց հատուկ հակիրճ ոճով ասում. «Ջուրը խմեք, տակի հողն էլ կերեք»:
13.02.2013 \ 03:18
Reads: 3111

«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին:
11.02.2013 \ 03:18
Reads: 3220

ԱՐՏԱԳԱՂԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ. ԻՄԱՑԻՐ, ՈՒՐ ԵՍ ՄԵԿՆՈՒՄ
‹‹Էս երկիրը երկիր չի›› արտահայտությունն այսօր դուք կլսեք հայրենիքը լքող հայից: Նրանից, ով ձայնը հինգ հազար դրամով ծախում է ընտրությունների ժամանակ, և նրանից, ով ունի գիտական տիտղոսներ, ուսյալ է, անգամ` կարդացած:
10.02.2013 \ 15:56
Reads: 2276

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՉՔԱՉԱՓԸ
Կան ղեկավարներ, որոնք դյուրությամբ խախտում
են ենթակաների անձնական տարածքը: Եթե ‹‹բոսի›› դաստիարակությունը, մեղմ
ասած, ‹‹կաղում›› է, նա կարող է իրեն թույլ տալ մտնել նաև մարդկանց ինտիմ
գոտին: Եվ եթե նման անվայելուչ քայլին չի հետևում կտրուկ հակահարվածը,
պատճառը միայն հերարխիական կախվածությունը և աշխատանքը չկորցնելու
մտավախությունն է, ինչն ամենևին չի նշանակում, որ ոտնձգության զոհի
ապրումները դրանից պակասում են:
09.02.2013 \ 15:56
Reads: 3066

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՏԱԼԻԶԱՏՈ՞Ր
Երբ մենք խոսում ենք Ամերիկա ներգաղթած պիոներների մասին, միանգամայն հեռու ենք նրանց փնովելու կամ այդ երկրի արժանիքները թերագնահատելու մտքից: Քավ լիցի: Երիցս ճիշտ են նրանք, ովքեր արտագաղթի համար ընտրում են հենց ԱՄՆ-ը: Ճիշտ են նաև Հայաստանը լքողները, երբ առաջին հերթին իրենց անուրջներում տեսնում են Ազատության արձանն ու Նյու Յորքի երկնաքերները:
06.02.2013 \ 15:57
Reads: 2492

ՌՈՒՍԱԿԱՆ «ՄՈՒԺԻ՞Կ», ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 4-րդ)
Հունգարական սինդրոմը Կանադայում սկսում է աստիճանաբար մարել: Պետական շրջաններում եւ դիվանագիտական կորպուսում ծայր են առնում լուրեր, որ «նոր դեսպանը այնքան էլ նման չէ մյուս ռուսներին», ավելի շուտ հիշեցնում է ֆրանսիական արիստոկրատ. տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներին, բարեկիրթ է, համակրելի, հագնվում է անթերի, կինը երիտասարդ է, գեղեցիկ, երկուսն էլ արվեստներ սիրող եւ գնահատող են:
05.02.2013 \ 15:58
Reads: 2356

ԱԹԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Ք. ա. 507 թվականին աթենացիները պատվիրակություն են ուղարկում պարսիկների մոտ` խնդրելով նրանց օգնությունը Սպարտային հնազանդեցնելու համար: Դա Աթենքի դիվանագիտության ճակատագրական, աններելի վրիպումներից էր:
04.02.2013 \ 03:19
Reads: 2394

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՆԳՈ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
31.01.2013 \ 15:59
Reads: 4434
Ազգությունից` ազգություն մարդկանց անձնական գոտիների չափերը տարբերվում են: Ամերիկայի, Կանադայի, Հյուսիսային Եվրոպայի, Սկադինավյան երկրների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ներկայացուցիչների համար ընդունելի է, որ դրանք առնվազն կես մետրից պակաս չլինեն: Այդ երկրների բնակիչները չեն սիրում ‹‹մոտիկ խոսողներին›› (‹‹close talker››):
ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ (մաս 2-րդ)
Ագամեմնոնը կռվից դառնում է տուն, ուր նրա բացակայության ժամանակ կինը` Կլիտեմնեստրան, կապվում Էգիսթոսի հետ: Նրանք ստորաբար սպանում են Տրոյայի հերոսին և վախենալով, որ Ագամեմնոնի տղան` Օրեստեսը, մի օր կլուծի հոր վրեժը, փորձում են նրան էլ սպանել: Օրեստեսի քույրը` Էլեկտրան, թաքցնում է եղբորը:
29.01.2013 \ 16:00
Reads: 2393

‹‹ԻՄ ՏԱՐԱԾՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է››
Մարդկային հաղորդակցության համար առանցքային կարևորություն ունի իրար հետ շփվող անձանց միջև ընկած տարածության չափը: Առաջին հայացքից թվում է, թե ի՞նչ նշանակություն կարող են ունենալ սանտիմետրերը և մետրերը մարդկանց կոնտակտների հաջողության կամ անհաջողության գործում: Պարզվում է, որ կարող են:
26.01.2013 \ 15:48
Reads: 3028

ԱՐՏԱՔՍՈՒՄԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՔՍՈՐԻ ՏԵՍԱԿ
Արտաքսումն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր: Ունենալով ավելի շուտ քաղաքական, քան իրավական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ` երկրից վտարելու նպատակով (առանց դատավարույթի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը ոչ թե պատժում էր զանցանքը, այլ բացառում էր այն:
26.01.2013 \ 03:20
Reads: 3285

ԲԺԻՇԿ, ՈՐՆ Ի ՎԵՐՈՒՍՏ Է
Չգիտեմ ով՝ ոնց, բայց ես ամեն անգամ արտասահմանում քիչ թե շատ հայտնի հայ դեմք տեսնելիս երկակի զգացում եմ ապրում: Հպարտության եւ ափսոսանքի: Թե ինչու եմ հպարտանում` բացատրելն ավելորդ է: Իսկ ափսոսանքը պայմանավորված է պարտվածի բարդույթով:
23.01.2013 \ 15:49
Reads: 3663

ՆԱՎԹԸ
XX եւ XXI դարերում պատմական զարգացման ընթացքը որոշող հիմնական գործոնը նավթն է: Քաղաքականությունը, իշխանությունը, նավթը` հոմանիշներ են: Այս տրիպտիխն ավելի համոզեցուցիչ է երեւում, երբ նայում ես ԱՄՆ-ի քաղաքական իսթեբլիշմենտին:
18.01.2013 \ 15:52
Reads: 3048

ՆՊԱՐԵՂԵՆԻ ԱՐՔԱՆ
Ուզո՞ւմ ես գրել անվանի
հայի մասին, այցելիր ‹‹Գալուստյան›› նպարեղենի խանութ: Այն քո ապրելատեղին
շատ մոտ է` հինգ հարյուր մետրի վրա, Լեքսինքտոն ավենյու-28-ի անկյունում...
18.01.2013 \ 15:52
Reads: 4050

ԱՌԱՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՍՏՂԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 1-ին)
1972թ. Ֆրանսիայում հրատարակված ‹‹L’Armenié›› տեղեկագիրը
աշխարհի երեւելի հայերի` Անաստաս Միկոյանի, Վիկտոր Համբարձումյանի, Արտեմ
Ալիխանյանի, Արամ Խաչատրյանի, Անրի Թրուայայի, Վիլյամ Սարոյանի, Գառզուի,
Գալուստ Գյուլբենկյանի եւ կարդինալ Աղաջանյանի կողքին նշում է դիվանագետ
Համազասպ Հարությունյանի անունը: Նա դասվում է Չիչերինի, Կարախանի,
Կոլոնտայի, Լիտվինովի, Գրոմիկոյի, Վինոգրադովի, Զորինի, Տրոյանովսկու եւ
խորհրդային մյուս ականավոր դիվանագետների շարքին:
16.01.2013 \ 15:54
Reads: 3283

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 2-րդ)
16.01.2013 \ 15:53
Reads: 3074
Մոսկվայում ի հայտ են գալիս Համազասպ Հովակիմի Հարությունյանի ցայտուն գիտական ունակությունները: Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո նա աշխատում է Կոմունիստական ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ համաշխարհային քաղաքականության ինստիտուտում, կարճ ժամանակահատվածում դառնալով բաժնի վարիչ:
ՅԱԼԹԱ-ՊՈՏՍԴԱՄ. ՀԱՄԱԶԱՍՊ ՀՈՎԱԿԻՄԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (մաս 3-րդ)
Միջազգային բոլոր համաժողովների թվարկումը, որոնց մասնակցել է Հարությունյանը, կհանգեցնի ընթերցողի ժամանակի չարաշահման: Սակայն չհիշել Յալթան եւ Պոտսդամը` կնշանակի բաց թողնել նրա կենսագրության կարեւորագույն էջերից մեկը:
16.01.2013 \ 15:53
Reads: 2929

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՂԵՏ ԿԱՄ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ
Արտագաղթը (էմիգրացիա) և նրա հակառակ երևույթը` ներգաղթը (իմիգրացիա) եղել և մնում են հին ու նոր պատմության անքակտելի բաղադրիչները: Հունաստանի Փարոս կղզում այսօր էլ դեռ կանգուն է մարմարե հուշատախտակ: Այն վկայում է, որ Հելլադայում Քրիստոսից առաջ 1128 թվականին մարդիկ բռնել են գաղթի ճանապարհը` սկիզբ դնելով գաղութային մեծ կոմպանիային:
16.01.2013 \ 15:47
Reads: 4552

ՈՉ ՎԵՐԲԱԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ: ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒ, ԺԵՍՏԵՐ, ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
15.01.2013 \ 02:39
Reads: 20714
Ուրեմն, ստացվում է, որ կա մարդկային հաղորդակցության երկու տեսակ. վերբալ` խոսքային կամ ոչ վերբալ` ոչ խոսքային:
ՍՊԱՐՏԱԿԱՆ ՀԱԿԻՐՃՈՒԹՅԱՆ (ԼԱԿՈՆԻԶՄ) MASTER CLASS-Ը
13.01.2013 \ 02:39
Reads: 4688
Եթե առասպելական
հերոս Հերմեսը հրաշքով մարդ դառնար` օժտված նույն արգահատելի
և գարշելի հատկանիշներով, միևնույն է,
չէր կարող ստվեր ձգել հունական դիվանագիտական դպրոցի վրա, որի թողած ժառանգությունն անգնահատելի
է: Չմոռանանաք,
օրինակ, պրոֆեսիոնալ
դիվանագետների այնքան սիրած հակիրճ ոճը:
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽԱՀՈՐ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Հնում
աստվածները շատ-շատ էին: Նրանցից մեկին` Զևսի որդի Հերմեսին հանձնարարվեց
տիրություն անել դիվանագիտությանն ու դիվանագետներին: Այս Հերմեսը բազմաշնորհ և բազմապրոֆիլ
աստված էր: Նրա իրավասության տակ էին զբոսաշրջությունը, մշակույթը, գիտությունն ու
կրթությունը, առևտուրը, խաշնարածությունը, սպորտը և այլն:
12.01.2013 \ 02:38
Reads: 3265
