ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս հինգերորդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական
ԵՐԵՎԱՆ


ՆԱԽՈՐԴԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ

Ի՞նչ անել
Ներքաղաքական
*Որդեգրելով «հեղափոխությունը վտանգի մեջ է» կարգախոսը՝ ընդունել և կիրառել օրենքներ, որոնք կոչված են փրկելու հեղափոխությունը և բացառելու նախկին վարչակարգի վերակենդանացման  հնարավորությունը։

*Քրեական պատասխանատվության ենթարկել տարբեր խմբավորումների հրահրած անկարգությունների կազմակերպիչներին  և մասնակիցներին, անկախ նրանց սոցիալական-քաղաքական պատկանելությունից, կարգավիճակից ու քաղաքական ուղղվածությունից։ Անրաժեշտության դեպքում օգտվել ուժ կիրառելու մենաշնորհից, որը տրվում է ժողովրդի կամքով իշխանության եկած լեգիտիմ վարչակարգին։

*Ժամանակավորապես արգելել ԶԼՄ-ների հակաիշխանական պրոպագանդան, ինչպես նաև իշխանությունների նախկին վարչակարգին  քննադատելու և դատափետելու պրակտիկան։

*Արտակարգ միջոցներ ձեռնարկել դատաիրավական համակարգը, ինչպես նաև ուժային կառույցները նախկին իշխանությունների  տարրերից արագորեն մաքրելու ուղղությամբ, առանց հանրաքվեի անցկացման, Ազգային ժողովի իրավասության շրջանակներում ցրել Սահմանադրական դատարանը։

*Արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կիրառմամբ դատական կարգով  իրականացնել ռեկվիզիցիա՝ օտարելով պետության օգտին այն ազգային հարստությունները և օբյեկտները, որոնք ժամանակին ձեռք են բերել անհատ անձինք կամ ընկերությունները։

*Դադարեցնել կոռումպացված և քրեական հանցագործունեության մեջ կասկածվող անձանցից գումարներ ստանալու և քրեական պատասխանատվությունից նրանց ազատելու պրակտիկան, համարելով նման իդուլգենցիան հակաօրինական և հակաբարոյական։

*Արգելել կոռուպցիայի մեջ կասկածվող անձանց մեկնել արտասահման։ Ակտիվ միջոցներ ձեռք առնել դատական պատասխանատվությունից խուսափած և արտերկրում ապաստան գտած Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց հետբերման գործընթացն արագացնելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Արտաքին քաղաքական
*Համակողմանի վերլուծել 30 տարիների ՀՀ միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության գործունեությունհը։ Զուգահեռաբար մշակել և կազմել Հայաստանի արտաքին քաղաքականության հայացակարգ (դոկտրինա)։ Այդ երկու փաստաթղթերը ներկայացնել հասարակայնության լայն քննարկման՝ որպես հանրային դիվանագիտության փափուկ ուժի կիրառման կարևոր մեկնարկ։

*Նման մասշտաբային աշխատանքը, ինչպես նաև, արտաքին քաղաքականության և դիվանագիտության հետագա բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով կառավարությանը կից ստեղծել անկախ փորձագետների ու վերլուծաբանների ուղեղային կենտրոն։

*Արցախյան հարցի հանգուցալուծման համար ընտրել ֆեդերատիվ հիմքերի վրա երկու պետությունների միավորման բանաձևը  վրա, որը, մեր կարծիքով, միակ ճիշտ և օպտիմալ տարբերակն է։
*Առանձին ծրագիր մշակել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝  ներառելով 1921 թվականի փաստաթղթերը։

*Դիվանագիտության իրանական, չինական և վրացական վեկտորները դիտարկել արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում։

*Զարգացնել այլ երկրների, հատկապես մեծ տերությունների միջև կապող օղակի դերակատարությունը, օգտվելով այդ գործընթացում մաքոքային դիվանագիտության հնարավորություններից՝ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների լուծման համար։

*Հայկական դիվանագիտության հետագա զարգացումը պայմանավորել XXI-րդ դարի պահանջների, մեթոդների և մեթոդաբանության հետ։ Մեծացնել ԱԳՆ-ի ներգրավածությունը գործադիր իշխանությունների գործառույթներում, սերտացնել դիվանագիտության և ազգային ժողովի համագործակցությունը, հայտարարել ժողովրդական դիվանագիտության ( փափուկ ուժի) միահյուսման լայն կամպանիա՝ Հայաստանում և հայկական սփյուռքում։

*ԱԳՆ-ի գործունեությունում առաջնային համարել  հանրապետության ներքաղաքական խնդիրների իրագործմանը նպաստելը։

*Քաղաքական գնահատական տալ նախկինում ԱԳՆ-ի գործունեությանը՝ մաքրելով կենտրոնական ապարատը և արտասահմանյան ներկայացուցչությունները ոչ պրոֆեսիանալ կադրերից՝ բացառելով հետագայում դիլետանտների մուտքն այդ գերատեսչություն։

*Ստուգել ԱԳՆ-ի անցած տարիների ֆինանսական գործունեությունը։

ՎԵՐՋ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1011 reads | 22.05.2020
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2020 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com