ԵԱՏՄ-ՈՒՄ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂ Է՝ ԿԱ ԽՍՀՄ-2 ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ. ԴԵՍՊԱՆ
Հայաստանում ԵԱՏՄ համաժողովը ճեղքում էր դիվանագիտական ճակատում. Yerkir.am-ի հետ զրույցում նշել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Այս շատ կարևոր կազմակերպությունն առավել կարևորվեց՝ Հայաստանում անցկացվելով. երկու շատ կարևոր ֆիգուրանտներ եկան՝ Պուտինն ու Ռոհանին: Ես կարծում եմ, որ մեկի այցը պայմանավորված էր մյուսով: Ռոհանիի համար գլխավոր ուղղությունը ամերիկա-իրանական ենթատեքստն էր, և նա այդ գիծը տարավ: Պուտինի համար ևս կարևոր էր, որ ամերիկյան ազդեցությունը թուլանա և՛ իրանական ուղղությամբ, և՛, ինչու ոչ, հայկական ուղղությամբ»,- ասել է նա:

Դիտարկելով այս հանդիպումները ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ Նավասարդյանը նշել է, որ վտանգված են Հայաստանի սահմանները՝ Նախիջևանի հատվածից, այլ կողմերից, և եթե այստեղ ռազմական գործողություններ ակտիվանան (ինչի մտադրությունը Թուրքիան և Ադրբեջանն ունեն և չեն թաքցնում), ապա Ռուսաստանը թե՛ մեր երկրների երկկողմ հարաբերությունների և թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում միջամտելու խնդիր է ունենալու:

«Տարածաշրջանը շատ-շատ լարված է: Թուրքիայի և Իրանի պայքարը կա տարածաշրջանում հեգեմոնիայի համար, ունենք Վրաստանը, որը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հունիս ամսվա վերջին ստորագրվել է ռուս-իրանական ռազմական հուշագիր, որի բովանդակությունը հայտնի չէ, բայց ուղղությունները միանշանակ են:



«Երկու վեկտոր է, մեկը՝ Հարավային Կովկաս և Կասպյան ավազան: Ի՞նչ է ստացվում. Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, Իրանի հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, և կա այդ մեմորանդումը: Կան Ռուսաստանի և Թուրքիայի խնդիրները՝ մրցակցությունը տարածաշրջանում, Ամերիկան էլ՝ ավելացրած: Հիմա բազմաշերտ քաղաքական խաղ է գնում: Թե Հայաստանն ինչքան կկարողանա ճիշտ կողմնորոշվել, մանևրել, դուրս գալ այս իրավիճակից և օգուտ քաղել, սա հարցերի հարցն է»,- նշել է Նավասարդյանը:

Դիվանագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար հնարավորությունների մեծ դաշտ է, որ մեր քաղաքական գործիչները պիտի ձգտեն առավելագույնս արդյունավետ օգտագործել:

Անդրադառնալով ՌԴ նախագահի գալ-չգալու կանխատեսումների մասին ԵԱՏՄ նիստից առաջ շրջանառվող դիտարկմանը՝ Նավասարդյանը դա ժողովրդական բանահյուսություն է անվանել՝ հավելելով. «Այդպես խոսելով՝ առավել արժևորեցիք նրա գալը»:

Նա նշել է, որ կան ԵԱՏՄ-ն առավել զարգացնելու մտորումներ: «Մոսկվայում ուրվագծվում է ԽՍՀՄ-2 կազմակերպության ստեղծման հարցը, կարծեմ՝ 2024թ: Խոսքն այն մասին է, որ դրան անդամագրվեն Խորհրդային միության բոլոր հանրապետությունները, նաև՝ Լատվիան: Խոսքը տնտեսական կոնֆեդերացիա ստեղծելու մասին է՝ ԵՄ-ի օրինակով»,- ասել է Նավասարդյանը՝ ընդգծելով, որ դա թեւ ապագայի նախագիծ է և առավել՝ տնտեսական, սակայն, անշուշտ, ունի քաղաքական բաղադրիչ: «Ինձ համար տնտեսությունը կոնցենտրացված քաղաքականությունն է»,- նշել է նա:

Անդրադառնալով քննադատություններին, որ վարչապետ Փաշինյանը չդիմավորեց ՌԴ նախագահին, ձևավորված ավանդույթի համաձայն, օդանավակայանում ՝ Նավասարդյանն ասել է, որ արարողակարգային առումով հենց դա էր դիմավորման  ճիշտ ձևը: «Չգիտեմ, թե ով էր հուշել, բայց՝ մալադեց»,- ամփոփել է դիվանագետը:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
250 reads | 04.10.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com