ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐ ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ԿՐՈՆԱ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՋԻՆԸ ՄՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ.  Մշակութային դիվանագիտության մասին

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Նախորդ զրույցում խոսեցինք պետության  արտաքին և ներքին քաղաքականության  հարաբերակցության մասին։
Հիշենք, որ XXI-րդ դարում տեղի է ունենում քաղաքագիտության այդ ճյուղերի սերտաճում և միահյուսում, որի արդյունքում դիվանագիտությունն ստանում է նոր որակ ու տեսակ։ Գոյանում է առանձնահատուկ մի  սիմբիոզ, որն  անվանվում է կատալիզատորային դիվանագիտություն։ Սա նոր, այլ որակի դիվանագիտություն է, որի կիրառումը մեծապես բարձրացնում է արտաքին քաղաքականության օգտակար գործողության գործակիցը։ (Իդեալական կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը յուրացներ այս մոդելը)։

Կատալիզատորային դիվանագիտության առանձնահատկությունն այն է, որ այն  միակցում է պետական և ոչ պետական դիվանագիտության գործիքակազմերը։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ «ոչ պետական դիվանագիտությունը»։ Այն ունի մի քանի անվանում` հանրային, ժողովրդական, Միացյալ Նահանգներում՝ քաղաքացիական (cityzen diplomacy)։ Անվանումը չի փոխում առարկայի էությունը։ Այն  հիմնված է  բացառապես «փափուկ ուժի» («soft power»)  վրա, որը ներառում է ժամանակակից  կյանքի բոլոր ոլորտները (ոչ պետական) և պետության  ներքին և  արտաքին քաղաքակության լոկոմոտիվն է, շարժիչ ուժը։ Այն պետական դիվանագիտությունը, որը չի միանում,  տանդեմ չի կազմում հանրային դիվանագիտության հետ, դատապարտված է ձախողման։  (Հայաստանի ԱԳՆ-ն պետք է որ  այդ վտանգը պարզ պատկերացնի)։

Այժմ անդրադառնանք նորագույն դիվանագիտության  մեխանիզմում հատուկ տեղ գրավող մշակութային դիվանագիտությանը։
Գլոբալիզացիայի արդյունքում փոխկապակցված աշխարհում մշակութային դիվանագիտությունն առանցքային դեր է խաղում  խաղաղության և կայունության ապահովման գործում, ներազդում է համաշխարհային հանրության կարծիքի ձևավորման,  միջազգային հարաբերությունների կայացման ու պետական քաղաքականության իրականացման վրա։

...Մշակութային դիվանագիտությունը ծագել է Ֆրանսիայում։ Դեռ 1883 թվականին՝ մշակութային «Ալյանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության երևան գալով, որն այսօր գործում է մոտ 150 երկրում։ Ֆրանսիան ակտիվորեն և նպատակամղված վարում է մշակութային դիվանագիտություն՝ պետական ու ոչ պետական մակարդակով։ Ֆրանսիական արտգործնախարարությունում գործում է Համագործակցության և ֆրանսերեն լեզվի դեպարտամենտ, որը մշակում և իրականացնում է գրականության, արվեստի, գիտության, կրթության, ֆրանսերեն լեզվի  ուսուցման և տարածման ծրագրեր։ Ղեկավարում է «Արտասահմանում ֆրանսերեն լեզվի դասավանդման գործակալության» և «Ֆրանսիական արտիստների ասոցիացիայի» աշխատանքները և այլն։ ԱԳՆ-ն հսկում և ուղղորդում է Ֆրանկոֆոնիայի զարգացման գործընթացը։

Այնպես որ, ֆրանսիական հարուստ փորձի փոխառումը կօգներ հայկական մշակութային դիվանագիտության կայացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկրների հետ  հարաբերությունների  զարգացմանը։

Ի դեպ,  մշակութային դիվանագիտությունը, որպես  քաղաքականության տարատեսակ, միանգամայն համընկնում է Հայաստանի ներկա իշխանությունների հռչակած կոնցեպտի հետ, համաձայն որի, տնտեսությունը պետք է լինի ներառական, այսինքն ունենա դրանում հանրության բոլոր խավերի մասնակցությունը։ Հա՞րկ է նշել, որ «բոլոր խավերի մասնակցություն» նշանակում է հանրային դիվանագիտության ակտիվ ներկայությունն այստեղ ևս։ Եվ ոչ միայն։ Եթե տնտեսությունը պետք է ընթանա նման ճանապարհով, անտրամաբանական  կլինի, պատկերացնել կյանքի մյուս բնագավառների, այդ թվում դիվանագիտության,  այլկերպ զարգացումը։
Այնպես որ, մշակութային դիվանագիտությունը, բնականաբար,  չի կարող  դուրս մնալ քաղաքականության «բոլոր խավերի մասնակցության» ալգորիթմից։  Մինչդեռ, նման գործելակերպը վրիպել է 30 տարվա անկախ Հայաստանի իշխանությունների ուշադրությունից։ Իհարկե, հայկական մշակույթն այդ ժամանակահատվածում զարգացել է հայրենիքում և դրսում, սակայն արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն  չի մասնակցել կամ մատների արանքով է նայել պետական նշանակության այդ գործին։

Իսկ օրերս ՀՀ ԱԳՆ... լուծարեց լավ թե վատ գործող «Մշակույթի և հումանիտար համագործակցության» վարչությունը։ NO COMMENT.

Ստեղծվել է պարադոքսային իրավիճակ։ Դարերի խորքից եկող հայկական մշակութային արժեքները, որոնք կարող են շարժել քաղաքակիրթ աշխարհի նախանձը, որոնք իրենց հավասարը չունեն ժամանակի և տարածության մեջ, ըստ արժանավույն գնահատված չեն, կամ ճանաչված չեն երկրագնդի շատ ծագերում։  

Եթե մենք ունենայինք  պետության կողմից  մշակված և ընդունված կոնցեպ, ապա պարզ կպատկերացնեինք այն կենսական կարևորությունը, որ հանրապետության համար ներկայացնում է ճիշտ և ակտիվ մշակութային դիվանագիտության իրագործումը երկրի ներսում և նրա սահմաններից անդին։

Երբ մենք խոսում ենք «մշակութային դիվանագիտություն» քաղաքական կատեգորիայի  մասին, դրա մեջ տեսնում ենք «ճանապարհային քարտեզի» երկու  ուղղություն։

1. Ազգային մշակույթի արժեքների ծրագրավորված, մշակված, նպատակադրված տարածում և պրոպագանդում պետական ու հանրային կազմակերպությունների միջոցով՝ ակտիվորեն օգտագործելով հայկական սփյուռքի ներուժը։ Այս պարագային մշակույթը մատուցում է անգնահատելի ծառայություն աշխարհի կողմից Հայաստանը ճանաչելու և ըստ արժանույնս գնահատելու ուղղությամբ։ Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ երկրի և ժողովրդի բարձր արվեստը պետական և  ազգային շահերի պաշտպանության լավագույն միջոցներից է։

2. Մշակույթի և արվեստի  կոմերսալիզացիա։ Սա մշակութային դիվանագիտության  վաղեմի  փորձված տեսակներից է, և այն խելացի ու ճիշտ կազմակերպելու դեպքում, ավելացնում է երկրի բյուջեն։ Այս տիպի գործունեության սպեկտորը շատ լայն է. գիտություն, արվեստ, ճարտարապետություն, գրականություն, երաժշտություն, գեղարվեստ, թատրոն, կինո, սպորտ, զբոսաշրջություն և այլն։ Հայաստանի մշակույթն այս առումով կատարյալ Կոլնդայկ է, իր գանձերով՝ սկսած  Բագրատունիների Հայկական մշակույթի նոր ոսկեդարից, Վերածննդի դարաշրջանից՝ վերջացած մեր ժամանակներով։

Մնում է մեկտեղել հայության տաղանդաշատ ուժերը, ստեղծել համակարգված մշակութային դիվանագիտության ինստիտուտ, որը կարող է դառնալ պետական-ազգային շահերի անփոխարինելի կռվան և գործողության ծրագիր։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
188 reads | 12.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com