ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐ ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ԿՐՈՆԱ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՋԻՆԸ ՄՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՔ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Երկբևեռ համակարգի փլուզումը, սառը պատերազմի վերադարձը, երկրագնդի տարբեր կետերում մխացող լարվածությունը և դրանց ֆոնին ընթացող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները նոր խնդիրներ են դնում պետությունների արտաքին և ներքին քաղաքականության առաջ։

Այս երկու քաղաքական  կատեգորիաների առանցքային նշանակությունը պետական իշխանության գործառույթներում անժխտելի է։ Հետևաբար, նրանց կոռելյացիայի, ընդհանրությունների և տարբերությունների ճիշտ վերլուծությունը արդի դիվանագիտության ուսումնասիրության  առանցքային թեմաներից  է, և ունի պրակտիկ կարևոր նշանակություն։  

Խնդիրը բաղկացած է երեք ասպեկտներից, որոնք փոխլրացնում են իրար՝ կազմելով մեկ ամբողջականություն։ Այնուամենայնիվ,  դրանք առանձին սեգմենտներ են, որոնց ճշգրիտ վերլուծությունն ու կիրառումը պայմանավորում է դիվանագիտության  արդյունավետությունը պետականության և ազգային շահերի պաշտպանության գործընթացներում։

1.Քաղաքագիտական գրականությունում և դիվանագիտական պրակտիկայում երկար ժամանակ գերակայել է այն հայեցակարգը, որ միջազգային հարաբերություններում առաջնայինը (պրիմատը) արտաքին քաղաքականությունն է։ Այսինքն արտաքին քաղաքականությունը, ազդելով ներքին քաղաքականության վրա, որոշում է նրա գործառության բնույթը պետության համակարգում և ուղղվածությունը  դրսի աշխարհում։ Անվանի պատմաբան Լեոպոլդ ֆոն Ռանկեն  կարծում է, օրինակ, որ  եթե չլիներ Լյուդովիկոս XVI-ի կործանարար արտաքին քաղաքականությունը, չէր լինի նաև ֆրանսիական հեղափոխությունը։ Նույն գաղափարն  է զարգացնում արդեն Ռուսաստանի հաշվով Վասիլի Կլյուչևսկին։ «Ռուսաստանի պետականությունը,-գրում է նա,-դարերի ընթացքում ստեղծվել է արտաքին թշնամու հետ անվերջ պայքարի պայմաններում»։

2. XX-րդ դարի սկզբներին  արտաքին քաղաքականության գերակայությունն սկսեց զիջել դիրքերը ներքին քաղաքականությանը, և  այն հայտնվեց դիվանագիտության ֆորվատերում։ Ըստ երևույթին, նման փոփոխությունը պայմանավորված էր  պետությունների ներքին զարգացման գործոններով։ Այդ գործընթացում աչքի է ընկնում ներքին քաղաքականության վերաբերյալ Հիտլերի բանաձը, որն ի տարբերություն բուրժուական տեսաբաններ Շտրեզեմենի և Բյուրնինգի, հայտարարում է, որ պետության «արտաքին քաղաքականությունը որոշվում է ցանկացած ժողովրդի ներքաղաքական իրավիճակով»։

Չմոռանանք, որ միջազգային հարաբերություններում ներքաղաքական գործոնի ուժեղացման մեջ մեծ դեր խաղաց մարքսիզմ-լենինիզմը, որի հիմքում ընկած է պետության ներքին, սոցիալ-քաղաքական, դասակարգային ասպեկտի բարձրացող դերը՝ հատկապես Խորհրդային Միությունում։  

3.  Կա ևս երրորդ՝ «ներքին-արտաքին քաղաքականություն» բանաձև, որում հավասար դիրքերից հանդես են գալիս երկու սեգմենտները՝ դառնալով  պետության համար գործառության տանդեմ-մեխանիզմ՝ երկրի ներսում և միջազգային հարաբերություններում։

Մեր կարծիքով, նշված բոլոր կոնցեպտները (եթե կարելի է դրանք այդպես անվանել) գոյության իրավունք ունեն։ Պարզապես, դրանցից յուրաքանչյուրի կենսունակությունը կախված է տվյալ պետության տնտեսական, ռազմական, նյութատեխնիկան ներուժից, միջազգային հարաբերություններում նրա գործունեության որակից և բնույթից, ինչպես նաև տվյալ երկրի աշխարհագրական դիրքից, հարևանությունից, երկրի տարածքից,  բնակչության թվից և այլն։

Նշենք, որ վերջերս ներքին և արտաքին քաղաքականության հարաբերակցության բանվեճում կարծես թե սկսում է գերակայել արտաքին քաղաքականության գործոնը, հատկապես, ամերիկյան տեսաբանների կողմից։

Սակայն խնդիրը արտարկել (էքտրապոլյացիայի ենթարկել)՝ մոռանալով, որ ներքին և արտաքին քաղաքականությունից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, իր միջավայրը, նպատակը, գործիքակազմը, մոլորություն կլիներ։ Իսկ եթե դրանք նույնացվեն, ապա անիմաստ կլիներ, ընդհանրապես, քաղաքականությունը բաժանել «ներքին» կամ «արտաքին» սեգմենտների։  Հետո, խնդրի վերլուծությունը կնմանվեր ձևի և հավի հարբերակցության բանավեճին։


Այս վիճահարույց թեմային մոտենալիս, մեր կարծիքով, ճիշտ կլիներ առաջնորդվել այն անվիճելի պարադիգմայով և փիլիսոփայությամբ, որ պետական-ազգային հետաքրքությունը միասնական է և անբաժանելի, որ պետության սրբազան պարտքն է ապահովել երկրի, նրա քաղաքացիների ինտեգրալ ամբողջականությունը, միասնականությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը։

Պետությունն այս խնդիրները լուծում է ներքին և արտաքին քաղաքականության միջոցով, որոնք փոխլրացնում են մեկմեկու երկրի ներսում և նրա սահմաններից անդին, սակայն իրար նկատմամբ ունեն հարաբերական անկախություն և ինքնուրույնություն։

Այժմ տեսնենք, թե ինչ փոխկապակցվածության մեջ են նորանկախ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը։ Խորհրդային տարիների չափանիշով զարգացած արդյունաբերություն, գիտություն և տեխնիկա, բարձր մշակույթ  ունեցող հանրապետությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորցրեց այդ ներուժը, այսինքն՝ ներքին քաղաքականության այն բազիսը, որը պետք է օգներ ակտիվ արտաքին քաղաքականություն վարելուն։ Բացի այդ, տեղի ունեցավ ներքին քաղաքականության ասիմետրիկ կախվածություն օտար պետություններից և կապիտալից։ Իսկ  արտաքին քաղաքականությունն իր հերթին քիչ բան կարող էր տալ ներքին քաղաքականությանը «ոտքի կանգնելու» համար, նկատի ունենալով փաստորեն պատերազմական իրավիճակը և դրան հաջորդած տարածաշրջանային բարդ աշխարհագրական և տուրբուլենտային միջավայրը, որը պահպանվում  է առ այսօր։

Իսկ ինչպիսի՞ն է վիճակը թավշյա հեղափոխությունից հետո։  Ժողովրդի միասնական կամքով տեղի ունեցած իշխանափոխությունը չէր կարող քաղաքական ցնցում չառաջացնել միջազգային ընտանիքում, քանի որ այն առաջին ժողովրդավարական, ոչ գունավոր, անզոհ հեղափոխությունն էր նախկին խորհրդային արեալում։   

Արևմուտքը, մասնավորապես, Գերմանիան  և Ֆրանսիան, միջազգային կազմակերպությունները ողջունեցին հայկական հեղափոխությունը, մինչդեռ ԱՊՀ-ի երկրները սառը, եթե ոչ թշնամաբար, ընկալեցին ժողովրդական ուժերի իշխանության գալը Հայաստանում՝ վախենալով իրենց պետությունների հայլեանման ռեակցիայից։

Սակայն ասել, թե արտաքին քաղաքականության դրական միտումները, մեծ ազդեցություն ունեցան մեր երկրի ներքին քաղաքականության զարգացման վրա՝ չափազանցություն կլիներ։  

Նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում սկիզբ առած դրական փոփոխությունները ոչ թե նահանջեն,  ինչը,  դժբախտաբար, առկա է, այլ ապրեն հետագա զարգացում։ Միայն այդ դեպքում  ներկա իշխանությունների   միջազգային դաշտում վարվող ակտիվ քաղաքականությունը կտա ցանկալի արդյունք։  

Եվ վերջինը։ Հայաստանի և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների արտաքին քաղաքականությունն ունի մի մեծ, շատ մեծ բաց։ Նրա դիվանագիտությունը չի զբաղվում, կամ գրեթե չի զբաղվում ներքին կարիքների լուծման և զարգացման  գերկարևոր խնդրով։ Նման դիվանագիտությունը  կոչվում է ստերջ, ասել կուզի՝ անպտուղ ։

Ներքին և արտաքին քաղաքականության շրջանակներում հայկական պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրը սա՛ պետք է լինի։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
400 reads | 06.08.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com