ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈՒՄԸ՝ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐ ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ ԿՐՈՆԱ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՋԻՆԸ ՄՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




Սկզբնաղբյուրը՝ http://araratnews.am

Եթե ընթերցողի համբերությունը հերիքի և մինչև վերջ կարդա 1news.az-ի հուլիսի 2-ին լույս ընծայած «Ադրբեջանի մշակութային դիվանագիտությունը ազգային հետաքրքրությունների ծառայության գործում» վերտառությամբ օպուսը, ապա խորհուրդ կտայի այն ընթերցել անպայման նստած, նույնիսկ կապված՝ օրգաններից որևէ մեկը սալջարդի չենթարկելու նկատառումով։
Ի դեպ, ձևով և բովանդակությամբ ամբիցիոզ ու ստահոդ այս հոդվածը նվիրված է «Ադրբեջանական հանրապետության դիվանագիտական օրգանների 100-ամյակին»։

Դասական առումով «դիվանագիտություն» եզրը բոլոր ժամանակների Ադրբեջանի համար մի տեսակ ականջ է ծակում։ Եվ քանի որ դիվանագիտությունն ու մշակույթը փոխկապակցված իպոստասներ են, ակամայից հիշում ես խորհրդային տարիների «Հայկական ռադիոյի» հետևալ անեկդոտը։

Սովետական Հայաստանի Նախարարների խորհուրդը դիմում է մոսկովյան ղեկավարությանը՝ խնդրելով թույլատրել ստեղծելու նավատորմ Սևանում։ Մերժում են։ Պատճա՞ռը։ Այդ չափի ջրային մակերեսն անհամատեղելի է նավատորմիղ ունենալուն։ Հայաստանն ուղարկում է երկրորդ հեռագիրը.

- Իսկ ինչո՞ւ Ադրբեջանն ունի մշակույթի նախարարություն։

Հավատացնում եմ. ես հեռու եմ շովինիզմից, թեկուզ սովետական արտադրանք լինելուս համար, և չեմ ժխտում հարևան ժողովրդի մշակութային նվաճումները խորհրդային տարիներին։ Շեշտում եմ՝ խորհրդայի՛ն տարիներին, քանզի դրանից առաջ, մեծ հաշվով, չեն եղել ո՛չ Ադրբեջան, ուրեմն, ո՛չ էլ դիվանագիտություն։ Այնպես որ, խոսել այդ երկրի մշակութային դիվանագիտությունից՝ աբսուրդ է և մտագարություն։

Իսկ հոդվածը, ամբողջության մեջ, հանդիսանում է ստի ու կեղծիքի դասական օրինակ, որը հատուկ ուսումնասիրության և վերլուծության հարուստ նյութ է այդ ուսմունքի ճանաչված մետրեր Պոլ էքմանի, Հենրիկ Ֆեքսեուսի, Չառլզ Ֆորդի և մյուսների համար։
Հոդվածում ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան չի խորշում, նախ՝ մտնել մշակութային դիվանագիտության խորքային ծալքերի մեջ, հետո կատարյալ «Master Class» է ցուցադրում թեմայի շուրջ, շնորհիվ որի մենք տեղեկանում ենք Ժոզեֆ Նայի, Ֆրեդերիկ Բարհորնի մասին, ծանոթանում ենք մշակութային դիվանագիտությանը, «փափուկ ուժի» կիրառմանը, այդ ասպարեզում Ֆրանսիայի նվաճումներին և այլ դիվանագիտական տրյուկների։ Շնորհակալություն «ликбез»-ի համար։

Հետո, հայտնաբերում ենք, որ այդ ամենը՝ իմա մշակութային դիվանագիտությունը, անհիշելի ժամանակներից է եղել Ադրբեջանի դիվանագիտական արսենալում, որի շնորհիվ ադրբեջանցիներին «հաջողվել է համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել պատմամշակութային արժեքների, ճարտարապետական հուշարձանների, ներառյալ Կովկասյան Աղվանքի անտիկ և վաղքրիստոնեական գերեզմանավայրերի, քրիստոնեական ժառանգության և մուսուլմանական ճարտարապետության գլուխգործոցների վրա»։

Հետո գալիս է աթոռից պինդ բռնելու պահը։ Պարզվում է, որ այդ բոլոր հրաշալիքները հայտնվել են տարածքներում, բնականաբար զավթված հայերի կողմից, և ենթարկվել մեծ վտանգների՝ լրիվ ավերում, թալան, ոչնչացում, ծագումնաբանության խեղաթյուրում։ Նման սարսափելի տեսարաններ՝ բարբարոս հայերի մեղքով։

Այնուհետև փայլատակում է ադրբեջանական մտքի հերթական հանճարը։ «Շնորհիվ այդ ամբողջ ակտիվության, մենք (ադրբեջանցիները՝ Ա.Ն.) կարողացանք ոչ միայն ցրել Հայաստանի պատմական ստահոդությունը Ադրբեջանի դեմ նրա ագրեսիայում, այլև կիսեցինք սիրիական Պալմիրայի և Միջագետքի հուշարձանների փրկությանն ուղղված խոր մտահոգությունը»։

Պարզապես «հիանալ» կարելի է համաշխարհային մշակութային արժեքների նկատմամբ մեր հարևանների տածած հոգատարությամբ՝ հիշելով, թե վանդալիզմի ինչ մոլուցքով էին նրանք ոչնչացնում հայկական խաչքարերը և գերեզմանները։
Չի կարելի ըստ «արժանավույնը չգնահատել եղբայրական ժողովրդին՝ վուլգար գողության մեջ ձեռքբերումների համար ևս։ Այսպես, դեռ տասը տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց, որ ադրբեջանական մուղամը մարդկության ոչ նյութական արժեքների գլուխգործոց է։ Իսկ 2018 թվականը բերքառատ եղավ Բաքվի համար։ Աշխարհն իմացավ, որ աշուղական արվեստը, լավաշը, քամանչան, թառը, գորգագործությունը, նախիջևանյան պարերը, այդ թվում՝ քոչարին, և շատ ու շատ այլ բաներ Ադրբեջանի դարերից եկող սեփականությունն է։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Վիվատ! Ադրբեջանի փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևա խանում։ Ձեր շնորհքները և նավթադոլարները հրաշքներ են գործում միջազգային այդ ինստիտուտում, որում կոռուպցիան եղել է, կա և կմնա քանի կան ձեզ նմանները։ Իսկ որ շնորհիվ հայաստանյան հասարակական «փափուկ ուժի» ջանքերի (բայց ոչ պետության մասնակցության) Բյուլբյուլօղլին չդարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար, ըստ երևույթին, շատ չի փոխել այդ կազմակերպության դեմքը։ Եվ կամ՝ մենք չենք կարողանում ճիշտ աշխատել Փարիզում։

Արդ, Բաքուն վերջերս հրաժարվեց ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունն իր «հյուրընկալ» հարկի տակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գալիք համաժողովում։ Հարուստ երևակայություն պետք չէ ունենալ պատկերացնելու, համար, թե ինչ կեղտ կթափի Ադրբեջանը Հայաստանի գլխին՝ նրա պատվիրակության բացակայության պայմաններում։

Հենրիխ Մխիթարյանի միջադեպից հետո սա դառնում է Ադրբեջանի կողմից հակահայկական մշակութային դիվանագիտության կարծրատիպ։

Ինչևէ։ Մենք ուշանում ենք։ Ժամանակն է, որ հայկական դիվանագիտությունը նույնպես ակտիվորեն գործարկի դիվանագիտական այն վեկտորը, որը կոչվում է մշակութային։ Դրա կարիքը խիստ կա։ Կան նաև բոլոր նախադրյալները և գործոնները, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Վաղուց ժամանակն է։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
568 reads | 25.07.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com