ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՀԱՊԿ-ԻՆ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԴԱ ԿՆՇԱՆԱԿԻ ՀԱՊԿ-Ը ՓԼՈՒԶԵԼ
Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունների մասին «Իրավունք» պարբերականը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանի հետ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:

«Ընդհանուր առմամբ ես ասել եմ նաև նախկինում՝ այնպես չի, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ՝ փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը:Եվ մենք պետք նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ»,- ասել է  Փաշինյանը:

Ստացվում է մոտավորապես մեկ ամսվա ընթացքում պարոն Փաշինյանը, նախ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը շատ կարևոր է Հայաստանի համար, այնուհետև կասկածի տակ է դնում  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում  հայ թեկնածուի կարևորությունը, դե իսկ վերջում հայտարարում է, թե եկեք հարց տանք ինքներս մեզ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել, թե՞ ոչ։


Փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանը ընդիմադիր պատգամավոր էր, թե իր նախընտրական դրույթներում, թե հրապարակավ ասել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը ավելորդ բեռ է Հայաստանի համար ։Հարց է առաջանում, արդյոք իշխանության գալը , փոխել է պարոն Փաշինյանի հայացքները  ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ։

Մեր մտահոգությունների մասին զրուցեցինք արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ․

«Այս թոհ ու բոհը ՀԱՊԿ-ի շուրջ, սկսվեց նրանից , որ նախկին իշխանությունը , գլխավոր քարտուղարի պաշտոնի համար  ուղարկեց Յուրի Խաչատուրովին, ով հենց սկզբից չնդունվեց, այդ պատճառով էլ մեկ տարի ձգձգելուց հետո միայն նրան նշանակեցին։ Հետո Խաչատուրովին հետ կանչելու խնդիրը  շատ սխալ կերպով արվեց։ Պետք էր թողնել, որ նա մեկ տարի մնար, ոչ մի սարսափելի բան չէր լինի ։ Այս ամենից հետո ջրի երես դուրս եկան այն բոլոր խնդիրները , որը 20  տարուց ավել իր մեջ պահում էր այդ կազմակերպությունը ։ ՀԱՊԿ-ի երկու անդամ Հայաստանի հանդեպ բարյացկամ վերաբերմունք չունեն։ Ավելին, նրանք կանգնած են Ադրբեջանի կողքին և բոլոր հարցերում նրան են պաշտպանում ։ Այդ ամենից բացի, Լուկաշենկոն նաև զենք է մատակարարում Ադրբեջանին , այսինքն սա դիտարկվում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրի դեմ , պատերազմական գործունեության ծավալում։  Նույնը կարող եմ ասել Նազարբաևի համար։ Այս երկրների Հայաստանի դեմ վարած քաղաքականությունը ՌԴ-ի դեմ էլ է, որովհետև թե Մինսկը, թե Նազարբաևը խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ։ Հայաստանը անպայման պետք է լինի ՀԱՊԿ-ի անդամ, ոչ թե նրա համար, որ պատերազմական իրավիճակում հույսներս դնենք Լուկաշենկոյի կամ Նազարբաևի վրա, այլ նրա համար, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական դաշնակցությունը կա , որը հանդիսանում է մեր անվտանգության երաշխիքը։Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ փորձում են ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից խլել և տալ Զասին։ ՌԴ գնալու ժամանակ այս խնդիրը պետք է անպայման շոշոփվի։ Մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարելը, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում  հայ թեկնածուի լինելը այդքան էլ էական չէ, ես այդ մասին հայտարարել եմ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը որոշիչ դեր չի խաղում։ Գլխավոր խնդիրները վճռվում են պետությունների ղեկավարների կողմից։ Հայաստանը, ըստ երևույթին , կշարունակի կոնսենսուսի հարցը պահել։ Միայն թե ՀԱՊԿ-ը իրավաբանական տեսանկյունից շատ թերի է կառուցված։Եթե չեմ սխալվում 17-րդ հոդվածում նշված է , որ խնդիրները պետք է լուծվեն կոնսենսուսի ճանապարհով։ Բայց կա նաև 12-րդ հոդվածը, որը թույլատրում է խնդիրները լուծել մասնակիցների տարբեր ձևաչափերի դեպքում։ Այսինքն եթե երեք անդամներ ունեն միևնույն կարծիքը, ապա նրանք կարող են խնդրին լուծում տալ։

Եթե մարդը գտնվում է ընդդիմության շարքերում, նա կարող է ասել մի բան, բայց երբ նա իշխանություն է և պետական խնդիրներն են առաջին պլանում, նա կարող է այլ դիրքորոշում ունենալ։ Դա քաղաքականության մեջ նորմալ երևույթ է։ Կարծում եմ Հայաստանը կշարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին, հակառակ պարագայում, դա կնշանակի ՀԱՊԿ-ը փլուզել, որը Հայաստանի համար ձեռնտու տարբերակ չէ։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
218 reads | 28.12.2018
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com