ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Դիվանագիտական այդ անսովոր դեմարշը տեղի ունեցավ այն պահին, երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր Փարիզ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի տոնակատարություններին։

Էրդողանը՝ Էրդողան չէր լինի, եթե ականջալուր լիներ հասարակության մեղադրանքներին իր հասցեին, որպես «ագրեսիվ-նացիոնալիստական պետության ղեկավարի, որն այդպես էլ չի ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած հայկական ցեղասպանությունը», և չգնար Փարիզ։

Իսկ արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը՝ խախտելով դիվանագիտական էթիկետը և հյուրասիրության կանոնները, Էրդողանին փաստորեն մեղադրեց ստախոսության մեջ՝ կապված սաուդյան հայտնի լրագրող Ջամալ Հաշոգիի խորհրդավոր սպանության հետ։
Հանդես գալով «Ֆրանս-2» հեռուստաընկերության եթերով՝ արտաքին գերատեսչության ղեկավարն արեց սենսացիոն հայտարարություն.

«Եթե Թուրքիայի նախագահը տիրապետում է կոնկրետ տեղեկատվության, թող բարի լինի ներկայացնել մեզ»,- ասել է նախարարը, և նշելով, որ Էրդողանը հավանաբար ստում է,  եզրակացրել է, որ նա «այս իրադրությունում խաղում է հատուկ քաղաքական խաղ»։

«Մեզ համար կարևորը հետևյալն է. ստույգ իմանալ կատարվածը և մեղսակիցներին։ Դրանից հետո միայն մենք կորոշենք մեր անելիքը»,- հայտարարել է լը Դրիանը։

Անկարայի պատասխանը չուշացավ։ «Մենք անընդունելի ենք համարում նախագահ Էրդողանի հասցեին հնչած մեղադրանքը, թե «նա քաղաքական խաղ է խաղում»,- AFP գործակալությանը հայտարարել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության ծառայության տնօրեն Ֆահրեթին Ալթունը։ Նա նշել է, որ լրագրողի ապանության հետ կապված ապացույցները ներկայացվել են ֆրանսիական համապատասխան կազմակերպություններին, այդ թվում՝ հատուկ ծառայություններին և «եթե նրանց միջև անհասկացողություն կա, դա իրենց խնդիրն է, այլ ոչ թե Թուրքիայի»,- ասել է Ալթունը:


Ավելացնենք, որ Հաշոգիի սպանությունից անցել է մեկ ամիս, իսկ մարմնի մնացորդները չեն հայտնաբերվել։ Իր հերթին, Սաուդյան Արաբիան, որը սկզբում կատեգորիկ կերպով ժխտում էր  մասնակցությունը ոճրագործությանը, վերջիվերջո հայտարարեց, որ լրագրողը սպանվել է Էր-Ռիադի կողմից «չթույլատրված» օպերացիայի ժամանակ։

Ոչինչ չասող, մշուշոտ բացատրություն։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
210 reads | 18.11.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com