ՀԵՌՈՒ ՊԱՀԵՆՔ ՌԵՎԱՆՇԻՍՏԵՐԻՆ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Թավշյա հեղափոխության ախոյանների հակազդեցությունը հայկական նոր իրականության սկզբնավորման 100 օրվա նկատմամբ իռացիոնալ էր, աններելի և վտանգավոր։

Նրանց «առաջատար ջոկատը» անցավ  ֆրոնտալ հարձակման բոլոր ուղղություններով`քաղաքական, տնտեսական, դատաիրավական, ինֆորմացիոն, հոգեբանական։ Նրանք, ովքեր մերժում են հեղափոխությունը, պարզապես փրկում են ժողովրդից թալանածը, սեփական կոմպրոդորական շահերը և արքայական արտոնությունները հասարակ մարդկանց նկատմամբ։

Սա կյանքի և մահու պայքար է քրեաօլիգարխիկ համակարգի և հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության միջև։ Հակահեղափոխական սադրանք երեկվա իշխանությունների կողմից։

Իրադարձության նման զարգացումն սպասելի էր և հասկանալի։

Հանրության կողմից կտրուկ մերժում ստացած երկրորդ նախագահի հայտնությունը, նրա աբսուրդ հայտարարություններն ու քաղաքական սին նկրտումները, նոր հույսեր են ներշնչում ռևանշիստական տարրերին։

Զգալով, որ հանրապետությունը մերժում է անցյալի ամեն կարգի ռևերսը և վերադարձը մղձավանջային տարիներին` սադրիչները փորձում են հակահեղափոխությանն հաղորդել արտաքին ուղղվածություն։

Նրանք ամեն կերպ ճգնում են առաջին հերթին սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև, թշնամացնել հարևանների և օտար պետությունների հետ։

Ավելին, վայ քաղաքական գործիչները «հայկական հարցը» փորձում են տեղափոխել միջազգային ատյաններ և հանրապետության դիվանագիտական կորպուս` բացատրելու, թե ինչ «սարսափելի վիճակ է ստեղծել» երկրում հԵղափոխությունը։

Այս ամենն  առաջացնում է խորը ափսոսանք և դառնություն, քանզի նման դավերի ճարտարապետները չեն գիտակցում (կամ ընդհակառակը) այն վտանգը, որ նրանք ստեղծում են պատերազմի մեջ գտնվող ժողովրդի  ազգային շահերին և պետականությանը։

Ժողովուրդը քաջ գիտի ինչն ինչոց է և նրանց չի ների։ Երբեք։
Հեռու պահենք ռևանշիստերին թավշյա հեղափոխությունից։

Արման Նավասարդյան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
Արտակարգ և Լիազոր դեսպան
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1271 reads | 23.08.2018
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com