«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ՝ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ». ԴԵՍՊԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը տհաճ երևույթ է այն առումով, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հանդիպումը, և դա իրեն չարդարացրեց։

«Թրամփը կարծես թե փորձում է ամեն ինչ անել, որ հարաբերությունները նորմալանան, բայց ԱՄՆ-ն ը մնում է ԱՄՆ, այնտեղ կան ռազմական արդյունաբերության շահեր, Պենտագոնը, որն իր խնդիրներն ունի, նույնիսկ Թրամփի շրջապատում կա ուժեղ դիմադրություն։ Պետքարտուղարությունը, փաստորեն, բանանի կեղև է դնում նրա ոտքերի տակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դեսպանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա դեսպանն ասաց, որ ԱՄՆ-ը  պատժամիջոցները փորձում է շարունակել տարբեր ոլորտներում, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Թեհրանի համար. «Թրամփը հայտարարեց, որ, եթե լինեն պետություններ, որ չընթանան իր քաղաքական գծին համահունչ և շարունակեն առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի հետ, ապա ԱՄՆ-ը կխզի հարաբերությունները դրանց հետ։

Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան հայտարարեցին, որ նեցուկ չեն կանգնում ԱՄՆ-ի որոշմանը։ Եվրոպան փորձում է հավասարակշռել, բայց եթե ԱՄՆ-ը շարունակի այդ քաղաքականությունը, Եվրոպան չի կարող տարանջատվել նրանից։ Այլ պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը միշտ բավական մեղմ է եղել, ես նկատի ունեմ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։ ԱՄՆ-ը կարծես ըմբռնումով է մոտենում, որ լինելով սահմանակից երկիր և լինելով շրջափակման մեջ՝ Հայաստանը չի կարող հարաբերություններ չունենալ Իրանի հետ»։

Թե այս ամենն ինչ շարունակություն կունենա, դեսպանը դժվարացավ ասել, քանի որ, ըստ նրա՝ Թրամփն արագ է փոխում որոշումները։

«Հետաքրքիր է, թե ինչ դիրքորոշում կունենա այս հարցում Ադրբեջանը։ Այստեղ կա նաև Իսրայելի հարցը։ Ստացվում է՝ Իսրայել-Ադրբեջան, Իսրայել-Ադրբեջան-Իրան, և այս բոլորի շուրջը պտտվում են Հայաստանի շահերը։ Եթե ուզում ենք մեր դիվանագիտությունը հաջողություն ունենա, պետք է ամեն ինչ անենք՝ մեր հակառակորդի ճամբարում տարաձայնություններ սերմանելու ուղղությամբ։ Մասնավորապես, պետք է օգտագործենք Իսրայելի հետ հարաբերությունները»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
212 reads | 11.08.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com