ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թավշյա հեղափոխության մեկնարկի առաջին իսկ պահից ես աներկբա կանգնած եմ  շարժման կողքին։

Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովուրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։

Կատարվածը վկայում է ապրիլյան իրադարձությունների անդառնալեության և ժողովրդի հաստատակամ վճռականության մասին`  մաքրել երկիրը ամեն տիպի աղտեղությունից, բուժել վերքերը, Հայաստանը դարձնել ժամանակակից ազատ, դեմոկրատական, լուսավոր և բարգավաճ երկիր, ինչին բաղձում է մեր ժողովուրդը, և այդպիսին է ցանկանում թողնել իր երեխաներին ու գալիք սերունդներին։

Համոզված եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կա։  Միայն այդ կերպ կստեղծվեն այն պայմաններն ու նախադրյալները, առանց որի անհնար է կերտել ժողովրդի երազած Հայրենիքը։

Ուրեմն կրկին անգամ,
Կեցցե վերափոխվող Հայաստանը,
Կեցցե Արցախը,
Կեցցե  ազատատենչ հայ  ժողովուրդը,

Թող որ Աստված լինի մեզ պահապան։

Արման Նավասարդյան
Արտակարգ և Լիազոր դեսպան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
3629 reads | 29.07.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com