ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

«ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
«Իրանն ու ԱՄՆ-ն ռազմական բախման չեն գնա, բացառում եմ դա: Իրանի հետ պատերազմի մեջ մտնելը «կատաստրոֆա» կլինի ԱՄՆ-ի և տարածաշրջանի համար: Բայց Թրամփի քայլը տարավ նրան, որ Իրանն անպայման կունենա միջուկային զենք»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը, ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Փոխարենը, նա մեկ այլ խնդիր է մատնանշել, որը սպառնում է հայությանը:

Նավասարդյանը նշել է՝ լիբանանյան «Հզբալլահ» շարժման և Իսրայելի ներկայիս առճակատումը Լիբանանում կարող է բերել պատերազմական գործողությունների: «Սա վախեցնող է մեզ համար: Տարածաշրջանում վիճակն այնպիսին է, որ Սիրիայի մոդելը կարող է գործել Լիբանանի պարագայում: Լիբանանում ներքին իրավիճակն է բավականին լարված: Մոտ երկու միլիոն փախստական կա Սիրիայից, պաղեստինյան փախստականների ճամբարներն էլ ռումբի պես են գործում: «Հիզբալլահն» էլ «պետություն» է Լիբանանի ներսում»,-նկատել է Արման Նավասարդյանը և հավելել,-«եթե նման իրավիճակում ռազմական գործողություններ լինեն, հայկական համայնքը ոտնատակ կլինի»:

Նավասարդյանը ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպել. «Նրանց մի մասը, մոտավոր թիվ չեմ կարող ասել, պատրաստ է գալ Հայաստան: Անձամբ եմ խոսել իրենց հետ»: Հավելենք, որ տարբեր տվյալներով՝ Լիբանանում հայության թիվը քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է՝ 250 հազարից հասնելով մոտ 40 000-ի: Արման Նավասարդյանն անդրադարձել է նաև Զոհրաբ Մնացականյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուն և ասել. «Հաջող նշանակում է, երեսուն տարի է՝ ճանաչում եմ նրան: Նա աճեց, բարձրացավ: Նա մասնագիտացված դիվանագետ է և լավ բանակցող, աշխատասեր, համեստ»:

Aravot.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
502 reads | 16.05.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com