ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Գրեթե 40 օրվա քաղաքական և փողոցային պայքարի արդյունքում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրության աջակցությամբ դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել կառավարության ղեկը:

Այս առիթով, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ ժողովրդին ընդհանրապես՝ սկզբունքային պայքարի և ժողովրդավարական հաղթանակի համար: Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է:

Դեռևս իրադարձությունների բուռն փուլում՝ ապրիլի 25-ին, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «թավշյա հեղափոխությանը», քանի որ կատարվեց այն, ինչը երազում էր յուրաքանչյուր նորմալ բանականության տեր և Հայրենիքը սիրող հայ մարդը անկախության հռչակումից հետո։

Հայաստանն առավել քան երբևէ կարիք ունի ամուր դիվանագիտական կապերի և արտաքին քաղաքականության արդյունավետ ռազմավարության: Սա այն ոլորտն է, որը անմիջականորեն կապված է ներքին քաղաքական և տնտեսական կյանքին, հետևաբար, մեկն առանց մյուսի կայացվածության չի կարող արդյունավետ լինել:

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հավատարիմ է նախկինում մատնանշած սեփական սկզբունքներին և մասնագիտական արժեքներին՝ կրկնելով, որ պատրաստ է իր ավանդը բերել ՀՀ նոր կառավարության հաջողությունների ձեռքբերման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման և հանուն հայ ժողովրդի երջանկության:

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1293 reads | 08.05.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com