ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին
Մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանն ընտրում է վարչապետ, և ինչպես ՀՀԿ-ն վստահեցրել է, Նիկոլ Փաշինյանը կստանձնի այդ պատասխանատվությունը: Սակայն սրանով ամեն ինչ նոր է սկսվում, և հանրային մեծ սպասումները դեռ պետք է արդարանան: Մինչ այդ մեծ ոգևորությունից հետո իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է սկսվում: Ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրատեսը» զրուցել է  Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

Հարց. Մի կողմ թողնենք այս օրերի ոգևորությունը  և իրողությունները դիտարկենք զուտ քաղաքական հարթությունում: Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ  կառաջանան՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի առնչությամբ նախկինում նրա արած հայտարարությունները: Նման մտահոգություն Դուք ունե՞ք:

Պատասխան. Այդ մտավախությունը, ըստ երևույթին, պայմանավորված է Փաշինյանի նախկինում արած հայտարարություններով։ Նման եզրահանգումները քաղաքագիտության տարրական սկզբունքների անգիտությունից է։ Ես կարող եմ ձեզ բերել տասնյակ օրինակներ, երբ քաղաքական գործիչների նախընտրական և հետընտրական հայտարարությունները 180 աստիճանով տարբերվում են իրարից։ Հակառակ դեպքում, քաղաքականությունը կարող է դառնալ կարծր ու անփոփոխ դոգմա։ Մինչդեռ այն  կենդանի,  փոփոխվող, ճկունություն պահանջող օրգանիզմ է, այլ ոչ թե քարացած սխոլաստիկա։  Այնպես որ, Փաշինյանին քննադատողները կամ չգիտեն քաղաքագիտության անատոմիան  կամ էլ նենգաբար խեղաթյուրում են այն։ Երկու դեպքն էլ պատիվ չի բերում նրանց` որպես պետական այրերի։  

Հարց. Իսկ ինչպե՞ս եք գնահատում նշված խնդիրների վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը Ազգային ժողովի մայիսմեկյան նիստում։

Պատասխան. Փայլուն։ Նա ապացուցեց, որ տիրապետում է բանավիճելու արվեստին։ Սառնասրտություն, Ճկունություն, ինքնատիրապետում, հարվածը պահելու և հակադարձելու ունակություն։ Սրանք պարտադիր հատկանիշներ են քաղաքականությամբ, հատկապես դիվանագիտությամբ զբաղվողների համար։ Փաշինյանի մոտ դրանք առկա են, որոնց շնորհիվ նա Master class ցուցադրեց  Ազգային ժողովում։

Հարց. Ձեր կարծիքով, այս շարժման մեջ կա՞ արտաքին միջամտություն:

Պատասխան.  Կարծում եմ` չկա։ Նման շարժումները մեծ մասամբ արդյունք են ներքին գործոնների ազդեցության։ Իսկ երբ դրանք ձգվում և կամ սկսում են շոշափել դրսի խաղացողների շահերը, այդ ժամանակ է, որ սկսում են երևան գալ արտաքին միջամտությունները, ինչպես, օրինակ, «արաբական գարնան» դեպքում եղավ։

Հարց. Ունենալով ղարաբաղյան հակամարտություն` ի՞նչ եք կարծում, իշխանության նոր դերակատարները կարո՞ղ են լիարժեք ներկայացնել հայկական կողմը, այսինքն գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվություն իրականացնել:

Պատասխան. Եթե նկատի ունեք Փաշինյանին, կարող է։  Վարչապետ ընտրվելու դեպքում, ինչի հավանականությունը մեծ է։ Ընդ որում, նա կլինի լեգիտիմ վարչապետ, որը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Սա շատ կարևոր է դրսի և ներսի համար։ Իսկ քանի որ երկիրը հիմա  պառլամենտական է, ապա գլխավոր հրամանատարը հանդիսանում է հանրապետության վարչապետը։ Ի դեպ, Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ բանակցություններն Ադրբեջանի հետ անհամատեղելի են նրա ռազմատենչ հայտարարությունների և նվաճողական նկրտումների հետ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության և Երևանի նկատմամբ, առաջացրել է Բաքվի  իշխանությունների շփոթմունքն ու  անհանգստությունը, որոնք սովոր էին լսել տարածքների փոխանակման այս կամ այն (կարծում եմ ոչ ռեալ) տարբերակները։

Հարց. Որպես դիվանագետ, ըստ Ձեզ, նոր իշխանությունն ի՞նչ սրբագրում առաջնահերթ պետք է անի արտաքին քաղաքականությունում:

Պատասխան. Կարծում եմ,  գլխավոր ընտրված գծից շեղումը կլինի փակուղային,  անգամ, վտանգավոր։ Նպատակահարմար է շարունակել «և՛,և՛»-ի ձևաչափը` ավելի հաստակեցնելով Հայաստանի շահերի պաշտպանությունն ու իրականացումը բոլոր երկրների  հետ, առանձին-առանձին և միասին վերցրած։ Այս համատեքստում «հայաստանակենտրոն» պարադիգմը պետք է լինի դոմինանտային։ Մեկ էլ, հարկ է կատարելագործել արտաքին քաղաքականության մարտավարությունը։ Ես նկատի ունեմ հայկական դիվանագիտության կատարելագործման խիստ անհրաժեշտությունը։ Այն բավարար չափով չի համապատասխանում միջազգային հարաբերություններում հանրապետության առջև դրված խնդիրներին։

Հարց. Այսօր բոլորը սպասում են, որ Փաշինյանը, ինչպես ինքն է սիրում ասել, երջանիկ  կյանք կապահովի իրենց համար: Իսկապես հնարավո՞ր է բոլոր խնդիրները արագ լուծել, իսկ տնտեսությունն էլ թռիչքաձև աճ ունենա:

Պատասխան. Բարդ և դժվար է, բայց` հնարավոր, եթե մաքրվեն բոլոր մակարդակներում գոյություն ունեցող ավգյան ախոռները։  
Եվս շատ կարևոր մի հանգամանք։ Տեղի ունեցածը թավշյա հեղափոխություն է, որն անպայման կմտնի միջազգային հարաբերությունների պատմության մեջ։ (Սա մանրակրկիտ վերլուծության թեմա է)։ Սակայն չպետք է մոռանալ, որ հեղափոխությունն իր մեջ պարունակում է հակահեղափոխության սեգմենտ, որը կփորձեն աշխատեցնել իշխանությունները։ Պետք է զգոն լինել։

Հարց. Հաճախ հնչող հարցերից մեկն էլ այն է, թե ովքեր են լինելու Փաշինյանի կառավարության անդամները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ սկզբունքով պետք է ձևավորվի թեկուզ ժամանակավոր կառավարությունը: Նախկին կադրերին կօգտագործե՞ն, թե՞ ոչ։

Պատասխան. Կադրային հարցը կառավարման ամենանուրբ և դժվարին ոլորտներից մեկն է։ Փաշինյանը պետք է խուսափի կորպորատիվ կամ, կոպիտ ասած, խմբակային կառավարման (gruptհinking) որոգայթներից, որը, որպես կանոն, արատավոր է։ Ուժեղ է այն թիմը, որը միատարր չէ։ Դրա ընտրությունը գերկարևոր է։ Իզուր չեն ասում. «Թագավորին թագավոր է սարքում շքախումբը, թագավորին կործանում է շքախումբը»։
Գալով նախկին կադրերին, ասեմ, որ կադրային ջարդը երբեք հաջողություն չի բերել երկրին։ Կարծես թե Փաշինյանը սա հասկանում է և չի գնա այդ ճանապարհով` հիշելով այն միտքը, թե «Գետանցին ձիերին չեն փոխում»։ Սակայն մի խելոք մարդ էլ ասել է. «Գետանցին փոխում են ավանակներին»։ Այնպես որ, սա էլ է տարբերակ։

Հարց. Այսօր խորհրդարանում փաստորեն ճգնաժամ է առաջացել, խորհրդարանը չունի ընդդիմություն: Ձեր կարծիքով, այս խնդիրն ինչպե՞ս պետք է կարգավորվի:

Պատասխան. Սարսափելի ոչինչ չկա։ Իհարկե, վերջին հաշվով պետք է տեղի ունենան պառլամենտական ընտրություններ և ԸՕ-ի ռեյտինգային ընտրակարգի չեղարկում։ Սակայն հիմա, այսօր,  լավագույն տարբերակներից մեկը այսպես կոչված «փոքրամասնական կառավարության» ստեղծումն է։ Այսինքն, եթե վարչապետը պառլամենտում չունի մեծամասնություն, սակայն ընտրվում է անհրաժեշտ մեծամասնության ձայներով, ապա  նա  մյուս կուսակցությունների հետ կառավարում է երկիրը, մինչև արտահերթ ընտրությունները։   

Նման պրակտիկա գոյություն ունի Եվրոպայում, որտեղ զարգացած է պառլամենտական ինստիտուտը։ Ունիստոն Չերչիլն այդկերպ կառավարել է Անգլիան Երկրորդ համաշխարհայինի նախօրեին։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1263 reads | 08.05.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com