ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ,

Այն, ինչը երազում էր յուրաքանչյուր նորմալ բանականության տեր և Հայրենիքը սիրող հայ մարդը անկախության հռչակումից հետո, կատարվեց։

Ժողովուրդը ոտքի կանգնեց և միաձայն հայտարարեց, որ չի ուզում այլևս ապրել այն ռեժիմի տակ, որը հաստատել է երկրում կրիմինալ-օլիգարխիկ հանցավոր խումբը, ինչն իր հերթին նպաստել է հասարակության ահավոր բևեռացմանը, տնտեսության ստագնացիային, երկիրն արյունաքամ անող արտագաղթին։

Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար, հասկացավ ստեղծված իրավիճակը և հեռացավ քաղաքական ասպարեզից։

Մինչդեռ, Կարեն Կարապետյանը փորձում է իր պայմանները թելադրել հաղթանակած ժողովրդին և ցուցաբերում  է անխոհեմություն ու քաղաքական կարճատեսություն այն պատճառաբանությամբ, թե ինքը չգիտի մի երկիր, որտեղ ժողովուրդը հրապարակում է որոշում  իր կառավարության կազմը։

Ոչ մեկի մեղքը չէ, հարգելի Կարապետյան, որ դուք  չգիտեք  կամ մոռացել եք մեծերի այն իմաստությունը, թե «Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է», «Vox populi, vox Dei»։

Այս և այլ մի շարք պատճառներով երկիրը կանգնած է կարևորագույն հանգրվանի առաջ։

Շատ լավ պատկերացնելով և հասկանալով ստեղծված քաղաքական իրադրությունը՝ ես կոչ եմ անում ընտրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ։

Մենք իրավունք չունենք սխալվելու։ Մեր և հաջորդ սերունդները «դատապարտված են» ապրելու ազատ, անկախ բարգավաճ երկրում։

Կեցցե՜ Հայաստանը, Կեցցե՜  հայ ժողովուրդը, Աստված մեզ պահապան:

Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
17557 reads | 25.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com