ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ»
Վերջերս ԱՄՆ-ի նախագահը Սիրիան հրթիռակոծելու հրաման տվեց: Ավիահարվածից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները և դրանք շատ «գեղեցիկ հարվածներ» էին: Սակայն դրանում ոչ մի գեղեցիկ բան չտեսան մյուս երկրները և առաջին հերթին Ռուսաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Իրադրության շուրջ Irates.am-ին իր գնահատականն է  ներկայացրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք մեկնաբանում սիրիական ռազմական օբյեկտներին ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա ռազմական հարվածը։

-Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 14-ին, դեպքերի զարգացման տրամաբանական վախճանն էր, և պետք է ասել, «ամենաբարեհաջողը» ստեղծված գերլարված քաղաքական առճակատման պայմաններում։ Կետային հարվածները չունեցան պատասխան ռուս-իրանական զինուժի կողմից, որից վախենում էին բոլորը, քանի որ դա կարող էր հանգեցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Սա ենթադրել է տալիս, որ գոյություն է ունեցել ինչ-որ պայմանավորվածություն հակամարտող կողմերի միջև։

-Ի՞նչ եք կարծում, ռմբակոծումները կկրկնվե՞ն։

-Կարծում եմ` ոչ։ Համենայն դեպս, մոտ ժամանակներս։ Այս հարվածը առկա քաղաքական լարված կրքերի եռման կետ, գոլորշու արձակում էր։ Այստեղ մենք գործ ունենք քաղաքական այն ֆենոմենի հետ, որ կոչվում է «Պասկալի բանաձև», երբ հակամարտող կողմերը փոխադարձ համաձայնությամբ գնում են որոշակի քայլերի, ոչ թե կոնֆլիկտը վերջնականորեն կարգավորելու, այլ, ինչպես ասում են, «դեմքը փրկելու» համար։ Սա խնդրի ժամանակավոր լուծում է։ Այնպես որ` սիրիական «ոդիսականը» ավարտված չէ, դեռ առջևում է։ Սակայն պարզվեց նաև մի կարևոր հանգամանք. ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Մոսկվան չեն սանձազերծի պատերազմ։ Ավելին, այս ամենին կարող է հետևել երկխոսության սկիզբը։ Սա բացառված չէ։

-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը։

-Մեղմ ասած, ուխտադրուժ և նենգ։ Մի քանի օր առաջ, երբ հորիզոնում պատկերվում էին ռուսական միջուկային քսանմիլիարդանոց գործարքը, Ս-400 հրթիռը և մի շարք այլ դիվիդենդներ, Էրդողանը Պուտինին անվանում էր «թանկագին դաշնակից, բարեկամ»։ Հետո հրթիռների պայթյունը դեռ չլռած, նա ողջունեց Թրամփի քայլը, համաձայնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ քննարկելու «Ինջերլիկ» ավիաբազան տրամադրելու հարցը, կոպտեց Սերգեյ Լավրովին Աֆրինի հետագա ճակատագրի վերաբերյալ, խորհուրդ տվեց Մոսկվային վերջացնել Միացյալ Նահանգների հետ «բազարային գզվռտոցը» և այլն։ Հետաքրքիր է, այս ամենից հետո ռուս-թուրքական հարաբերություններում որտե՞ղ է տեղադրվելու թուրքական «երկրորդ դանակը»։ Ավելին, Էրդողանն այն քաղաքական գործիչներից է, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակից փորձում է շահած դուրս գալ։ Երեկ, օրինակ, Ղութայից դուրս եկավ գրոհայինների վերջին խումբը` 7 հազար մարդ, նրանց տեղափոխում են երկրի հյուսիս, այդ թվում թուրքերի հսկողության տակ գտնվող Ջարաբլուս քաղաք։ Էրդողանը պատրաստվում է այդ խմբից և դրանից առաջ այստեղ հավաքված գրոհայիններից կազմելու իսլամական ահաբեկիչների ջոկատներ` քրդերի դեմ կռվելու համար։ Ահա թե ինչպես է նա Սիրիան մաքրում Դաեշից։ Այսպիսին է նորընծա «սուլթանը»։ Իզուր չէ, որ այդ ֆյուրերատիպ գործչին համարում են դարի ամենավտանգավոր քաղաքական գործիչներից մեկը։ Նրանից պետք է զգուշանալ։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2004 reads | 20.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com