ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին ժամանակները ադրբեջանական-արցախյան շփման գծում հրադադարի մշտական  խախտմանը զուգահեռ, Բաքուն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով անցել է սադրիչ և ծայրաստիճան  վտանգավոր գործողությունների։

Սույն թվականի ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել հայկական զինված ուժերի ուղղությամբ։

Միջադեպի ընտրված տեղը և ժամանակը պատահականության արդյունք չեն։ Ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական կենտրոններում հղացած այս քայլը նպատակ ունի  տարածաշրջանային  ծայրաստիճան լարված տուրբուլենտային իրավիճակում ստուգել Ռուսաստանի ռեակցիան իր ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի դեմ ագրեսիվ  գործողության դեպքում, որը վերջին հաշվով սադրանք է հենց Մոսկվայի դեմ։

Այսպիսով,  Բաքուն կրկին անգամ փաստում է ուժի դիրքից հանդես գալու, շանտաժի միջոցով իր ագրեսիվ և զավթողական նպատակներին հետամուտ լինելու քաղաքական դիրքորոշումն ու գործելակերպի պարադիգմը։

Արցախյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու փոխարեն, Ալիևն անցնում է մի նոր պայթունավտանգ գործողության, այս անգամ Նախիջևանի տարածքից։

Կոպտորեն ոտնահարելով Մոսկվայի և Կարսի 1921 թվականի միջազգային   պայմանագրերը, որոնց համաձայն Ադրբեջանն ընդամենը  հանդիսանում է Նախիջևանի խնամակալ (պրոտեկտոր), Բաքուն Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված  տնտեսական և ռազմական անեքսիայի է ենթարկում  այդ ինքնավար հանրապետությունը։

Այսպես,  2010 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել է «Ռազմավարական գործընկերության փոխօգնության պայմանագիր», որը նրանց հարաբերությունները բարձրացնում է ռազմական դաշինքի մակարդակի` կողմերին ապահովելով «միասնական անվտանգության միջոցառումներ և պաշտպանություն»։  

Նախիջևանում տեղի է ունենում ժամանակակից ռազմական տեխնիկայի և զինուժի ինտենսիվ կուտակում։ Պարբերաբար անցկացվում են  համատեղ զորավարժություններ, ընդ որում, թուրքական զինուժի գերակշռումով։

Նախիջևանում է տեղակայված Ադրբեջանի տիեզերական արբանյակային կայաններից մեկը, որի ռազմական հետախուզական գործունեությունն ընդգրկում է Հայաստանից շատ հեռու շրջաններ։

Նախիջևանում տեղակայված ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների և նրանց աջակցող թուրքական ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հաշվարկները հենվում են այն եզրահանգման վրա, որ Հայաստանի հետ ռազմական բախման դեպքում նրա ԶՈՒ-ին կպարտադրվի պատերազմական երկու ճակատ` ճնշման տակ պահելով հիմնական ճակատի (Արցախի) թիկունքը։

Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի  էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության  և պետությունների տարածքային  ամբողջականության համար։

Թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության վեկտորը Նախիջևանի ուղղությամբ շղթայի ընդամենը մի օղակն  է։ Այդ քաղաքականությունը հղի է գլոբալ ապակայունացման հեռանկարներով և միտում ունի տարածվելու տարբեր ուղղություններով` Հայաստանի վրայով` Կենտրոնական Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մեծ Մերձավոր Արևելք, Սաուդյան Արաբիա, Կարմիր ծով, Կովկաս, Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջաններ, ընդհուպ, մինչև չինական Ույղուրիա։

Այս սպառնալիքներն ուղեկցվում են Լոզանի պայմանագրի (1923 թ.) վերանայման  Ռեջեփ Էրդողանի համառ պահանջներով` «վերականգնել Թուրքիայի իրավունքը Օսմանյան կայսրության կորցրած հողերի վրա»։

Ադրբեջանա-թուրքական էքսպանսիանական պլանների  սպառնալիքի դեմ հանդիման, որն էլ ավելի սրվելու միտում  ունի  մերձավորարևելյան քաոսի  և ռուս-ամերիկյան հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում, մենք խորապես մտահոգված ենք ստեղծված դրությամբ և հանդես ենք գալիս առաջարկով ու նախաձեռնությամբ` հրավիրել միջազգային գիտական կոնֆերանս։

Նման միջոցառումը, բնականաբար, ի զորու չէ փոխել թուրք-ադրբեջանական միլիտարիստական-դեստրուկտիվ  քաղաքականության ընթացքը։ Այդուհանդերձ, կոնֆերանսը, այն հաջող կազմակերպելու պարագայում, իր վրա կբևեռի միջազգային հանրության ուշադրությունը, կստանա քաղաքական հնչեղություն և որոշ չափով արգելք կհանդիսանա Մեծ Մերձավոր Արևելքում երկրորդ պատերազմական օջախի առաջացմանը, որի ռեալ վտանգը ներկայումս  կախված է տարածաշրջանի վրա։

Մենք կոչ ենք անում հասարակական կազմակերպություններին և անհատներին միանալ սույն նախաձեռնությանը։

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
855 reads | 16.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com