ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում  ներկայացրել է մի քանի հիմնական մոտիվներ, որոնք միավորում են Իրանին, ՌԴ-ին և Թուրքիային տարբեր հարցերում համագործակցելու շուրջ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Նավասարդյանը նշել է, թե չի կարծում, որ Իրան-ՌԴ-Թուրքիա տրիումվիրատը, մեծ հաշվով, հանգեցնի տարածքային որևէ վերաբաշխման: «Եռամիասնությունը, մեծ հաշվով, Հայաստանի համար վտանգ չի։ Հարկ է շարունակել այն քաղաքական գիծը, որն ընտրել է Հայաստանը` զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, փորձել կանոնակարգել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը, իմ կարծիքով, ներկա փուլում քիչ է հավանական»,- ասել է դեսպանը:

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները հայտարարություն են ստորագրել, որում համաձայնել են շարունակել համագործակցությունը Սիրիայում խաղաղության հասնելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան աջակցում են Սիրիայի ինքնիշխանությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը և պատրաստ են շարունակել պայքարը ահաբեկչության դեմ: Ռոհանին նաև ասել է, որ այդ երկրի հակառակորդները փորձում էին Սիրիան մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց:

Արման Նավասարդյանն այդ հանդիպումը մեկնաբանել է մի քանի տեսանկյունից։

«Աշխարհաքաղաքական առումով երեք մասնակիցներն էլ այս կամ այն չափով գտնվում են Արևմուտք-Արևելք լարվածության կիզակետում։ Միացյալ Նահանգները հայտարարել է հակառուսական արշավանք, որը կարելի է որակել  որպես սառը պատերազմի նոր ալիք կամ Կարիբյան ճգնաժամ N 2, անվանե՛ք՝ ինչպես կցանկանաք։ Թրամփի մյուս նպատակներից մեկը Իրանի միջուկային ծրագրի չեղարկումն է։ Վաշինգտոնի հարաբերությունները Անկարայի հետ օրեցօր վատանում են, որի հետևանքով Էրդողանը մերձեցման կուրս է որդեգրել Մոսկվայի հետ, ինչն, իմ կարծիքով, ամենևին չի նշանակում ՆԱՏՕ-ից նրա հրաժարում։ (Էրդողանի արդի քաղաքականությունը բյուզանդական-օսմանական դիվանագիտության դասական օրինակ է, այն է՝ դիվիդենտներ քաղել ամեն կողմից)։ Սրանք են հիմնական մոտիվները, որոնք միավորում են երեք պետություններին տարբեր հարցերում համագործակցելու շուրջ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։  Անկարայում ընդունած բանաձևը դրական փաստաթուղթ է։ Բայց որքանով է այն իրականանալի` դժվար է ասել մի քանի պատճառներով.

ա) երկարաժամկետ առումով ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի, Թեհրանի և Դամասկոսի դիրքորոշումը Թուրքիայի՝ Սիրիայում գտնվելու նկատմամբ, եթե հաշվի առնելու լինենք, որ վերջինս գտնվում է այստեղ օկուպանտի կարգավիճակով,

բ/ որքանո՞վ և ի՞նչ ժամկետով կհանդուրժեն մյուս խոշոր խաղացողները (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) եռյակի «մենաշնորհը» Սիրիայում,

գ/ ի՞նչ ուղղությամբ կզարգանա քրդական հիմնահարցը»,-ասել է Արման Նավասարդյանը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը, թե շուտով դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայից, դիվանագետի կարծիքով, պետք չի իրավիճակը միանշանակ չէի գնահատել։
«Ճիշտ է, Թրամփը բառացիորեն գագաթնաժողովի նախօրեին Սպիտակ տանը Մերձբալթյան ղեկավարների ներկայությամբ հայտարարեց. «Ես ցանկանում եմ հեռանալ այդտեղից (Սիրիայից Ա.Ն.), ես ցանկանում եմ զինվորներին տուն բերել, ես ցանկանում եմ վերականգնել մեր երկիրը։ Հետո նա խոսեց այն մասին, որ իր երկիրը վերջին 17 տարում Մերձավոր Արևելքում վատնել է 7 տրիլիոն դոլար՝ «փոխարենը չստանալով ոչինչ, բացի «զոհերից և ավերածությունից»։

«Եկել է պահը,-ասում է Թրամփը։- Մենք շատ հաջող գործել ենք ԻՊ-ի դեմ, մենք ցանկացածին կարող ենք գերազանցել ռազմական առումով, սակայն երբեմն գալիս է տունդարձի ժամանակը, և մենք շատ լուրջ մտածում ենք այդ մասին»։ Սա, թերևս, ներկա նախագահի հերթական քաղաքական պիրուետներից մեկն է, որը վաղը կարող է միանգամայն այլ դրսևորում ունենալ։ Ի դեպ` գագաթնաժողովի օրը ստացվեց  հաղորդագրություն այն մասին, որ Ազգային անվտանգության խորհրդում Թրամփն ընդունել է որոշում հետաձգել զորքերի շուտափույթ դուրսբերումը Սիրիայից։ Այնպես որ, Աստված գիտե, թե վաղն ինչ կերպ կդասավորվեն խաղաքարտերը։

Հետաքրքիր նոր ֆիգուրանտ է հայտնվում Սիրիայում` Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որը խոստանում է պաշտպանել քրդերի շահերն այստեղ։ Եթե ԱՄՆ-ը որոշ ժամանակով բացակայի, ապա Սաուդյան Արաբիան, ծոցի երկրներն այստեղ կան ու կան։ Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է»։   

Տարածաշրջանում ամենամեծ խաղացողները փաստացի Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են: Արման Նավասարդյանի կարծիքով, այդ տրիումվիրատը մեծ հաշվով չի հանգեցնի տարածքային որևէ վերաբաշխման։
«Դեմարկացիան ևս ռեալ չէ։ Ուրիշ հարց է, որ «Արաբական գարնանը» հետևեց չորս պետությունների փաստացի անկում` Սիրիա, Լիբիա, Իրաք, Եմեն։ Կարելի է կանխատեսել, որ  աշխարհաքաղաքական հետագա զարգացումները կարող են բերել Սայքս-Պիկոյի գծած սահմանների վերանայման (1916թ.)։ Սա, իհարկե, շատ համարձակ տեսություն է»։

Ըստ էության՝ Անդրկովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը այս կամ այն կերպ պետք է իրենց հարցերը կարգավորեն այս երեք երկրների հետ: Հայաստանի դիրքավորման վերաբերյալ դիվանագետը նշել է. «Եռամիասնությունը, մեծ հաշվով, Հայաստանի համար վտանգ չի պարունակում: Հարկ է շարունակել այն քաղաքական գիծը, որն ընտրել է Հայաստանը՝ զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, փորձել կանոնակարգել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը, իմ կարծիքով, ներկա փուլում քիչ է հավանական»։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
209 reads | 11.04.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com