ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ





Սառը պատերազմի ամենադրամատիկական պահերին` 60-ականների կեսերին,  Խորհրդային Միության, և ոչ միայն, մտածող հասարակությանը խորապես հուզեց և մտորելու առիթ տվեց տաղանդաշատ կինոռեժիսոր Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» վավերագրական կինոսերիալը, որն  անաչառ մասնագետների կարծիքով, հանճարեղ ֆիլմ է ֆաշիզմի ծագման, զարգացման և, ամենակարևորը՝ պոտենցիալ վտանգների  մասին գալիք սերունդների համար։

Սա ֆիլմ-մեդիտացիա է ֆաշիզմի էության և նրա երևան գալու  պատճառների մասին, այն երկրում, որը ծնել է գիտության, մշակույթի և արվեստների անկրկնելի համաստեղություն։

Ընդունված է կարծել, որ Երրորդ ռեյխի «Նացիոնալ-սոցիալիզմի» գաղափարախոսությունը պատմության շուռ տված էջ է։ Սակայն, ավաղ, նրա թողած ժառանգությունը վերակենդանանում է ինչպես հեքիաթի գլխատված հրեշը։ Հոլաքոստ, եղեռն, ագրեսիա, ռասիզմ, «տարածքների վերադարձ», այս ամենն այսօր էլ դամոկլյան սրի պես կախված է  մարդկության գլխին։

«Գերմանիայի կյանքի տարածքների ընդլայնումը» Հիտլերի ծրագրի գլխավոր թեզն է եղել, որն այսօր էլ հանգիստ չի տալիս շատ ու շատ երկրների քաղաքական այրերին, որոնց ոգևորում  է ֆաշիզմի «Էքսպանսիա դեպի արևելք (Drang nach Osten) մարտակոչը։ Միայն թե նրանցից ոմանք այդ դարձվածքի սլաքն ուղղում են դեպի իրենց հարևանները։

Ասում են «մաֆիան անմեռ է», իսկ ֆաշի՞զմը։ Հենց մեր աչքի առաջ, մեր տարածաշրջանում այն կա և բարգավաճում է։ Հարկ է զգուշանալ և միջոցներ ձեռք առնել դրա դեմ, քանզի արդի ֆաշիզմը պակաս վտանգաշատ և  պակաս աղետաբեր չէ, քան ֆյուրերի և դուչեի ժամանակներում էր։


Հիմա գանք, ինչպես ֆրանսիացին կասեր, «մեր ոչխարներին»։

Մեր հարևանությամբ, մի քանի կիլոմետրի վրա` Ապշերոնյան թերակղզում ապրում,  գործում, և պտույտներ է հավաքում  ֆաշիզմի մեքենան։

…Դասական օրենքներով ֆաշիզը քաղաքական ռեժիմ է իր ներքին և արտաքին ուղղվածությամբ, առանձնահատկություններով ու սկզբունքներով։  Այսօրվա Ադրբեջանի քաղաքական իշթեբլիշմենտը ներառում է ֆաշիստական համակարգի բոլոր բաղադրիչներն ու պարամետրերը։ Քաղաքականության  ոլորտում  ֆաշիզմը հանդես է գալիս դիկտատուրայի ձևով։ Ադրբեջանում լիակատար դիտատուրա է նախագահի գլխավորությամբ։ Սովորաբար դիկտատորները լինում են խարիզմատիկ և կրում են հատուկ անուններ։  Հուլիոս Կեսարը «ազգի հայրն»  էր Հին Հռոմում, Մուսոլինին դուչե էր  Իտալիայում, Հիտլերը ֆյուրեր`  Գերմանիայում։

Ալիևը խարիզմ չունի և համեստաբար բավարարվել է նախագահի կարգավիճակով՝ հավանաբար տեսնելով, որ  պորտուգալացի Անտոնիո Սալազարն ընդամենը պրեմիեր–մինիստրի պաշտոն էր վարում։ Նա նույնպես համոզված ֆաշիստ էր։ Ինչպես բոլոր նշված դիկտատորները, Ալիևը ևս չի չեղարկել պառլամենտը և բազմակուսակցական համակարգը։ Սակայն ֆաշիզմի պայմաններում  դիկտատուրայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվում է համակարգ, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնանում են միանձնյա ղեկավարի ձեռքում, ինչի հետևանքով օրենսդիրի և գործադիրի  ընդունած բոլոր օրենքները վերածվում են ֆիկցիայի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները կրում են զուտ  դեկորատիվ բնույթ։

Այսպիսով, գալիք ընտրություններում Ալիևի՝ նախագահ վերընտրվելու տարբերակն ապահովված է 100 տոկոսով։ Ադրբեջանի տնտեսությունը կրում է ֆաշիզմի բոլոր սեգմենտները։ Ինչպես այլ ֆաշիստական ռեժիմներում, այստեղ զարգանում է կորպորատիզմը պետության և խոշոր կապիտալի միավորման ճանապահով։ Իսկ կորպորատիզմի պայմաններում տնտեսական քաղաքականությունը որոշվում է ճյուղային ոլորտների հետաքրքրություններով։ Ադրբեջանում դա, բնականաբար, ածխաջրային արդյունաբերությունն է։ Այդ կորպորացիներն իրենցից ներկայացնում են պետական բյուրակրատիայի և օլիգարխիայի սերտաճումից ծնված մոնստր, որը տնօրինում է պետության ողջ կապիտալն ու ռեզերվները։

Անտեսվում են փոքր և միջին ձեռնարկությունների հետաքրքրությունները, իսկ պրոֆմիությունների և սինդիկատների  կողմից բնակչության շահերի  պաշտպանության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դրանք պարզապես գոյություն չունեն այնտեղ։  Ադրբեջանում տեղի է ունենում տնտեսության միլիտարիզացում։ Լայնորեն կիրառվում է Երրորդ ռեյխի սիրած «թնդանոթ կարագի դիմաց» նշանաբանը։

Բնակչության լայն խավերի սոցիալական կարիքները և հասարակ մարդկանց բարեկեցությունը ստորադասվում են ռազմական ծախսերին, ինչը իշխող ռեժիմը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմով։  Ֆաշիզմի քաղաքականության բացահայտ հատկանիշներից մեկը ռեպրեսիան և գրաքննությունն է։ Ինչպես մյուս ֆաշիստական ռեժիմներում,  Ադրբեջանում գոյություն ունի ոստիկանական լեգալ և ոչ լեգալ մեխանիզմ, որը պաշտպանվում է պետության կողից։

Նման ահաբեկչություն իրագործվում է ոչ միայն ակտիվ ընդդիմադիրների դեմ։ Հատուկ կայքերում հավաքվում և տեսակավորվում են այն անձանց տվյալները, որոնք քննադատում են իշխանություններին։ Հետագայում նրանք ենթարկվում են բարոյական և, անհրաժեշտության դեպքում,  ֆիզիկական ճնշումների։ Ներքաղաքական կյանքում ադրբեջանական ֆաշիզմը համատեղում է ոստիկանական և պետական բռնաճնշումները պրոպագանդիստական, գրաքննչական մեթոդների, հալածանքների, մարդկանց ձերբակալությունների և ազատազրկման  հետ։

Այլախոհների դեմ բռնարարքների մեջ հատուկ տեղ է գրավում անվանի գրող Աքրամ Այլիսլիի ոդիսականը, որը, ինչպես և շատ այլ դեպքեր, «վրիպեց» Արևմուտքի մարդու իրավունքների պաշտապանների «զգոն» աչքերից։

Ֆաշիզմի ամենացայտուն հատկանիշը միլիտարիզմն է, որը առանձնահատուկ տեղ է գրավում Ադրբեջանի ներկա քաղաքական կյանքում և իշխանությունների պրոպագանդիստական մեխանիզմում։ Ներքաղաքական անհաջողությունների քողարկման, առօրյա խնդիրներից  մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով ղեկավարությունը դիմում է ֆաշիզմի փորձված տրյուկին. պատերազմը  հայտարարվում է մարդու բնական, ամենօրյա ապրելակերպ։ Ընդ որում, դա արվում է նրա նկարագրած  «հայ ագրեսոր» և «օկուպանտ» կարծրատիպի ֆոնին։

Ադրբեջանը կերտում  է պատերազմի պաշտամունք և ֆաշիստական միֆոլոգիա, որի հիմքում «ազատագրական պատերազմի» զոհված հերոսներն են։ Ստեղծում է հերոսների ծառուղի և այլն։ Իսկ այդ գաղափարախոսության պսակը դարձավ մարդասպան Սաֆարովին հերոսի կոչում շնորհելու և փառքի պատվանդանին բարձրացնելու ցինիկ ու խայտառակ փաստը։

Հիմա փորձենք հասկանալ Ադրբեջանում ֆաշիզմի առաջացման և զարգացման բուն դրդապատճառները։

Որոշ վերլուծաբանների կարծիքով, ֆաշիզմը հատուկ է անհաջողակ երկրներին։ Ֆաշիզմի երևան գալուն կարող են դրդել, օրինակ, տնտեսական խորը ճգնաժամը կամ բնակչության զանգվածային աղքատացումը։ Պատճառների մեջ, մեր կարծիքով, առաջնային են պետության  պարտությունը պատերազմում, տարածքների կորուստը և, որպես հետևանք, միջազգային գետնի վրա նրա   նվաստացումը։

Գերմանական ֆաշիզմի  առաջացման մեջ, օրինակ, մեծ դեր խաղաց Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանական կողմին պարտադրված պայմանները։ Դրանք գերմանացիների մոտ առաջացրին, այսպես կոչված, Վեյմարյան կարծրատիպը, որը հմտորեն օգտագործեց Հիտլերը ռևանշի համար` սանձազերծելով երկրորդ աշխարհամարտը։ Գերմանական  ֆաշիզմը արդյունք էր կործանված իմպերիայի կարոտախտի, տարածքների կորստի և միջազգային հեղինակության ոտնահարման։

Իսկ ի՞նչ է կորցրել մեր հարևանը և ի՞նչ տրամաբանությամբ է աշխատում նրա ֆաշիզմը։ Կորցրած տարածքների վերադա՞րձ, տարածքային ամբողջականության վերականգնու՞մ։ Ենթադրենք, որ հասարակ և խաբված ադրբեջանցին  հավատում է, որ հայերը «զավթել են» իրենց տարածքները։ Բայց Ալիևը և նրա թիմը հո լա՞վ գիտեն, որ հայերը վերադարձրել են իրենցից դեռևս 100 տարի առաջ խլվածը, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ Ռևա՞նշ։ Բայց Ադրբեջանը եթե համոզված լիներ հաջողության մեջ, հատկապես, ապրիլյան «բլիցկրիգից» հետո, որը գործելակերպ է a`la  ֆաշիզմ, վաղուց գնացած կլիներ այդ քայլին։ Բաքվի ղեկավարությանը հատկապես ապրիլյան պատերազմից հետո կրծում է կասկածը, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում ունեցածն էլ կարող են կորցնել։

Ադրբեջանական ֆաշիզմը շարժվում է նույն օրենքներով և հոգեբանությամբ, որոնցով գործում են այլ ֆաշիստական երկրները։ Այդ շրջանակներում Բաքվի ռևանշիստական, իմպերիալիստական և միլիտարիստական նկրտումները բացում  են կոնֆրոնտացիայի  նորանոր հորիզոններ և սին երազներ։ Ֆաշիմզի ախորժակը, ըստ երևույթին, բացվում է ժամանակի և տարածության մեջ։ Այլապես ինչո՞վ բացատրել  Ալիևի ցանկությունը  գրավել Զանգեզուրը, Սևանա լճի ավազանը, վերջապես Ադրբեջանի «կորցրած» Էրիվան նահանգը և այդպես շարունակ։ Երբ հետևում ենք ադրբեջանական ֆաշիզմի դինամիկային, գալիս ենք եզրակացության, որ այդ ֆենոմենը չի ճանաչում բարեկամ կամ թշնամի, հարևան կամ դաշնակից և ութոտանի ծովահրեշի միտումներ ունի՝  տարածվելու ամենուր` իր երկրից հեռու և իրեն չպատկանող վայրերում։

Այսպես, բացի հայաստանյան հողերից, ադրբեջանական քաղաքական միտքը հաճախ է ուշադրությունը սևեռում Հյուսիսային Իրանի տարածքների վրա` համարելով այն իր «պապական հողերը»։ Բաքվի պալատական քաղաքագետ Զաուր Մամեդովն անում է աշխարհացունց հայտարարություն, որն իր տեսակի մեջ կարող է համեմատվել Կոլումբոսի ամերիկյան հայտագործության հետ, այն առումով, որ «Ադրբեջանցիները միշտ էլ եղել են այն պետության տերը, որն այժմ անվանվում է  Իրան»։ Հետո, պարզվում է, չզարմանաք, որ «1000 տարուց ավելի Իրանը կառավարել են ադրբեջանցիները»։ Չմոռանալով ավագ ընկերոջը` քաղաքագետը տարփողում է այն մասին, թե «Իրականում Իրանը սկսած 10-րդ դարից մինչև 1924 թվականը եղել է թյուրքական երկիր»։ Ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ մենք դեռ վրդովվում ենք Էրիվանի հաշվով։ Մնում է միայն կասկածել այն հիմքերի ամրությանը, որի վրա կառուցվում են ադրբեջանա-իրանական հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ալյանսը։

Պատմության ընթացքը, ցավոք,  ցույց է տալիս, որ ֆաշիստական ռեժիմի փոփոխությունը գրեթե անհնար է։ Ադրբեջանական ֆաշիզմը բացառություն չի կազմում։ Նման վարչակարգերը Դատաստանի օրից հետո կամ կործանվում են պատերազմի արդյունքում և կամ այդ ռեժիմի լիդերի անէանալու պարագայում։ 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1782 reads | 06.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com