ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ հայկական կողմը չեղարկում է 2009թ. հոկտեմբերի 10-ին նախաստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները, որոնք այն ժամանակ կրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկխոսություն սկսելու առաքելություն:

Թուրքական իշխանությունները, ցավոք, որդեգրեցին խոստումներից խուսափելու, սադրանքների և նախապայմանների քաղաքականություն, որը ոտնահարում է միջազգային իրավունքի և  դիվանագիտության տարրական նորմերը։  

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է ՀՀ բարձրագույն իշխանության կողմից հայ-թուրքական արձանագրությունները դադարեցնելու որոշումը՝ դրանք համարելով ի սկզբանէ մեռելածին:

Մեր կարծիքով, հայկական կողմը ավելի վաղ պետք է չեղարկեր արձանագրությունները։ Օգտվելով դրանից` Թուրքիան ավելի քան 8 տարի օգտագործեց այդ փաստաթղթերը ՝ միջազգային կառույցներում սեփական հեղինակությունը բարձրացնելու և խաղաղասերի իմիտացիա ստեղծելու համար:

Միաժամանակ մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում չպետք է ընդունի մերժողական  դիրքորոշում, որն առաջին հերթին,  սկզբունքորեն հակասում է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին և փիլիսոփայությանը։ Բացի այդ, հարևան պետության տնտեսական և քաղաքական ներուժը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար, իսկ նրա հետ  կապերի կանոնակարգումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի այլ երկրների հետ ՀՀ հաղորդակցության զարգացման համար։

Մենք չպետք է անուշադրության  մատնենք այն իրողությունը, որ 100.000, իսկ ոչ պաշտոնապես՝ գրեթե 4 մլն հայեր են ապրում Թուրքիայում, որոնց պետք է հայկական պետականության հոգևոր, քաղաքական և դիվանագիտական աջակցությունը:

Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա  չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ  հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով։

Արման Նավասարդյան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ
արտակարգ և լիազոր դեսպան
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
426 reads | 02.03.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com