ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ




1974 թվականի հուլիսին թուրքական 10.000-ոց բանակը` օպերացիայի նշանաբան ընտրելով հոների հրոսակախմբի առաջնորդ Աթթիլայի անունը,  ներխուժեց Կիպրոս և զավթեց երկրի գրեթե կեսը։ Թուրքերը մտադիր էին օկուպացնել ողջ կղզին։ Պլանը չիրականացավ շնորհիվ «Խորհրդային Միության սպառնալից նախազգուշացման և ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնի բացահայտ սպառնալիքի»։  

Այն, որ Մոսկվան  նման դիրքորոշում ընդունել էր երկրի ղեկավարության միաձայն որոշմամբ, մազաչափ անգամ ենթակա չէ կասկածանքի։ Իսկ այդ ղեկավարության առաջին շարքում էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի տեղակալ Հեյդար Ալիևը։ Սա, այնպես, ակնարկի կարգով, ոչ հեռու պատմական անցյալից։

Իսկ երբ 2018-ի հունվարին նույն Թուրքիան,  ավելի լիրիկական` «Ձիթենու ճյուղ»  նշանաբանի ներքո հարձակվեց Սիրիայի վրա, Ալիև-յունիորը, մոռացության տալով  հոր կոմունիստական կեցվածքը, թուրքական  ագրեսիայի կապակցությամբ ի տարբերություն միջազգային հանրության և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը Էրդողանի կողքին է։ «Բաքուն խորապես հասկանում է Անկարայի անհանգստությունը ահաբեկչության դեմ-հանդիման»,-ազդարարում է  նրա արտգործնախարարությունը` չմոռանալով, իհարկե, թուրքական «սրբազան» պատերազմը շաղկապել իր «ազատագրական» պայքարի հետ` ուղղված «ղարաբաղյան Ադրբեջանում անօրինականորեն գտնվող Հայաստանի զինված ուժերի դեմ, որոնք սերտաճում են ահաբեկչական խմբավորումների հետ»։

Աֆրինի դեմ Թուրքիայի ագրեսիան մեծ իրարանցում առաջացրեց Ազերպրոպի  գրչակների շարքերում։ Այստեղ ռազմական և դիվանագիտական դեղատոմսերի մի ողջ հավաքածու  կա։ Ադրբեջանցի գեներալ Յաշար Այդամիրովը, օրինակ, սպառնում է. «Ռազմական գործողությունները Ղարաբաղում կարող են սկսվել ամեն վայրկյան. պատերազմը լինելու է արագընթաց, ճշգրիտ և ուժգին»։ Այդ կապակցությամբ ահարկու գեներալը խորհուրդ է տալիս «վնասազերծել Ռուսաստանին», որպեսզի նա լռելյայն համաձայնի նման օպերացիայի հետ, ինչպես Սիրիայի դեպքում եղավ։ Իսկ նախկին արտգործնախարար  Թովիք Զուլֆիգարովը, որակելով Սերգեյ Լավրովի գլխավորած Ռուսաստանի ԱԳՆ-ի «պրոհայկական» կեցվածքը, այն կարծիքն է հայտնում, որ «Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անելու է Ռուսաստանին հնարավոր ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար»։

Սիրիական իրադարձությունների ենթատեքստում Ադրբեջանի բռնած քաղաքական գիծը բաժանվում է երկու վեկտորի։ Մեկում «ուխտադրույժ» և «հայամետ» Մոսկվան է, մյուսում` «եղբայրական  Թուրքիան »,  «թուրք ժողովրդով» հանդերձ, որոնք քաջարի պայքար են մղում ահաբեկիչների դեմ։ Եվ ամենագլխավորը`  նրանք կոչված են իրենց փորձը և ռազմական  պոտենցիալը ի սպաս դնել իրենց եղբոր` Ադրբեջանի արդարացի, ազատագրական պայքարին` ընդդեմ «ագրեսոր և զավթիչ» հայերի։

Եվ այստեղ վերջանում է «Մեկ պետություն, երկու ժողովուրդ» հովվերգական պարադիգմը` տեղը զիջելով սառը ռազմաքաղաքական  հաշվարկների վրա կառուցված թուրքական պլաններին։ Իսկ դրանք պարզից էլ պարզ են և ոչ շահավետ, եթե չասենք վտանգաշատ, ադրբեջանցիների համար։ Քաղաքականությունը երկկողմանի երթևեկություն է, ես քեզ, դու` ինձ։ Թուրքական քաղաքական վերնախավում, հավանաբար, մտածում են. «Արյունակից եղբայրներ, մենք ձեր կողքին ենք ղարաբաղյան հարցում, դե, դուք էլ եղեք մեզ հետ`  սիրիական պատերազմում»։ Սա միանգամայն արդարացված դիրքորոշում կլինի Անկարայի կողմից, եթե հաշվի առնենք, որ  Աֆրինի ռազմական գործողություններին մասնակցում են  Սիրիական ազատ բանակի 25.000 թուրքամետ զինյալներ, իսկ «մաքուր» թուրք զինվորակաները, որոնք ապահովում են հրետանային  և օդային պաշտպանությունը` ընդամենը 6.400 են։ Թուրքերը վարպետացած են ուրիշի  ձեռքով կրակից շագանակ հանելուն։ Այնպես որ, ինչ-որ ձևով և չափով Ադրբեջանին  սիրիական ավանտյուրային մասնակից դարձնելը այնքան էլ երևակայական ոլորտից չէ։ Նախ` Թուրքիան մեն-մենակ աստիճանաբար ներքաշվում է սիրիա-քրդական ճահճի մեջ, այստեղից սպասվող անկանխատեսելի հետևանքներով։

Հետո, Էրդողանը հաճույքով կկիսեր սկսած «առաքելությունը» Ալիևի հետ` հաղորդելով դրան քրդերի դեմ իր տեսակի մեջ «ինտերնացիոնալ»  արշավանքի բնույթ։ Այլ հարց է, վերջինս կգնա՞ նման քայլի, թե` ոչ։ Այստեղ Ալիևը կարող է հայտնվել երկընտրանքի առաջ։ Նախ` սիրիական խառնարան մտնելու դեպքում նա կունենա երկու ճակատ` Մերձավոր Արևելք և Լեռնային Ղարաբաղ, կսրի հարաբերությունները Վաշինգտոնի հետ, խնդիրներ կունենա Մոսկվայի և Թեհրանի, բացառված չէ նաև Էր-Ռիադի և Թել-Ավիվի հետ։ Մյուս կողմից, եթե Էրդողանը նշված իրադրությունում ճնշում գործադրի Ալիևի վրա  և վերջինս դիմադրի, ապա եղբայրական դաշինքը ճաք կտա։   Էրդողանը արցախյան հարցում կգրավի սառը և պասիվ դիրքորոշում, մանավանդ որ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ`  Թուրքիայի դժվարությունները Սիրիայում։  

Եվ վերջինը։ Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունն իր մեջ պարունակում է Ադրբեջանի համար մի վտանգ ևս։ Էրդողանի նեոօսմանական և իսլամիստական  քաղաքականությունը կարող է ներառել Ադրբեջանը։ Դրան ավելացնելով տարածաշրջանի տուրբուլենտային իրավիճակը և մարտերում թրծված բաշիբոզուկ իսլամիստների հնարավոր վերադարձը Ադրբեջան, որոնք մեծ հավակնություններ ունեն Բաքվի նավթի նկատմամբ։ Այս անգամ հիպոթետիկ հեռանկարի պատկերը հազիվ թե հանգիստ քուն բերի  դիվանագետ Ալիևին։ Իսկ մեր կարծիքով,  Ադրբեջանի իսլամիզացիայի դեպքում նա կամ կբարձրանա  էշաֆոտ կամ էլ հեզասահ կփոխի իր հավատամքը ու կդառնա դաեշական։ Կանի հեշտությամբ, ինչպես հայրը հեշտությամբ մարքսիզմը փոխեց իսլամով։

(Մեր դիվանագիտությունը հարկ է, որ հաշվարկի դեպքերի նման զարգացումը)։
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
540 reads | 19.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com