ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ»
Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թուրքիայի ագրեսիային հետևած զարգացումները դրական սպասումների տեղ չեն թողնում: Խոցվեց ռուսական ռազմական օդանավը, սակայն ռուսները դրա հետևում թուրքերին չեն տեսնում, խոցվեց նաև թուրքական ուղղաթիռ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրենք հակահարված կտան թուրքերին, եթե նրանք որոշեն մտնել Մանբիջ:
Լարվածության մեկ այլ ճակատ բացվեց իսրայելա-իրանական ճակատում: Իրանի անօդաչու սարքերի հարվածին ի պատասխան Իսրայելը ռմբակոծեց Սիրիայում Իրանի հենակետերը, սակայն խոցվեց իսրայելական ռմբակոծիչը: ՈՒ այս ամենը կատարվում է Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու: Ի դեպ, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունների պատճառներից մեկն էլ նշվում է այն, որ հնարավոր է Մերձավոր Արևելքում բռնկած կրակը հասնի նաև այս տարածաշրջան: Արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է այս իրադարձությունների մասին:

Հարց. ԻՊ-ի դեմ գերտերությունների համատեղ պայքարից հետո թվում էր, թե Սիրիայում իրավիճակը կկայունանա: Սակայն Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» օպերացիան խառնեց բոլորի խաղաքարտերը, և այսօր այդ տարածաշրջանում բախվում են Սիրիայում սեփական հետաքրքրություններն ունեցող բոլոր հզոր տերությունների շահերը: Ի վերջո, ի՞նչ է սպասվում Սիրիայում:

-Իսկապես թվում էր, թե կայունանում է իրավիճակը: Ռուսաստանը մեծ դեր խաղաց ԴԱԻՇ-ի ողնաշարը կոտրելու գործում (չնայած դժվարանում եմ ասել` կոտրվել է, թե ոչ), ունենալով երկու նպատակ՝ նախ իր դիրքերն ամրապնդել Տարտուսում և Հմեյմիմում, այսինքն` վերադառնալ այն կետին, որը կար խորհրդային տարիներին: Ելցինի և Գորբաչովի օրոք Ռուսաստանը ոչ միայն բոլոր պարամետրերով կորցրեց իր դիրքերը ԱՊՀ-ում, այլև Մերձավոր Արևելքում: Պուտինը կարողացավ ծնկած դիրքից բարձրացնել Ռուսաստանը և մտավ Մերձավոր Արևելք: Կարծում եմ, մտավ շատ երկարատև և շատ արդյունավետ: Քանի որ ԱՄՆ-ն էլ այստեղ ունի իր շահերը, այս երկուսի բախումից ստացվում է շատ հետաքրքիր քաղաքական իրավիճակ: Ռուսաստանը կարողացավ հասնել այն բանին, որ ԻՊ-ը դադարեց, որպես այդպիսին, ճակատային կողմ լինելուց: Կարծես դեմ առ դեմ կռվելու իրավիճակը հաղթահարվեց, իսկ ԻՊ-ի ներկայացուցիչներն էլ հեռացան երկրից: Բայց հենց այստեղ էլ սկսվեց այն, ինչից, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, վախենում էի: ԻՊ-ը ռեինկառնացիայի է ենթարկվում, այն դեպքում, որ այդ ուժը ոչնչացված չէ, ֆիզիկապես կարողացան ԴԱԻՇ-ին օտարել, տարածքից հանել, բայց, որպես գաղափարախոսություն, այն չի ոչնչանում: Սա է ամենավտանգավորը: Ընդամենն օրեր առաջ հայտարարվեց, որ ԴԱԻՇ-ը միանում է Ալ-Քաիդային: Տարածաշրջանը հասկացող մարդիկ պարբերաբար այս մասին նշում էին, թե այդ ուժն անցնում է ընդհատակ, ինչն ամենավտանգավորն է: Արևելքի աշխարհաքաղաքական առանձնահատկությունը հաշվի առնելով, պարզ է, որ նրանք «մտնում» են բնակչության մեջ՝ գյուղեր, քաղաքներ, ծայրամասեր, թաղեր: Քանի որ նա ունի նաև ուժեղ կրոնական ազդեցություն, միաձուլվում է, իմա՝ այդ երևույթն ամենևին էլ չի վերանում: Սա մեկ: Երկրորդ ամենավտանգավոր հանգամանքն էլ այն է, որ նրանք տարածվում են տարբեր տարածաշրջաններում: Պատահական չէ, որ նրանց մեջ կռվող ույղուրներն ասում են, որ կգնան Չինաստան և արյան ծով կսարքեն:

Հարց. Եթե մինչ այս գերտերությունները պայքարում էին ԻՊ-ի դեմ, հիմա միմյանց դեմ են ճակատային պատերազմի դուրս եկել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների ճշգրտման համար քրդերը օգտագործվեցին, սակայն իրավիճակն ավելի խճճվեց: Նրանց հարաբերություններն ավելի՞ կսրվեն:

-Ռուս-ամերիկյան հարաբերություններն այստեղ են ձևակերպվում: Մինչև Թրամփը ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից կարծես դուրս էր գալիս: Այստեղից սկսվեց նրանց հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հետ: Թուրքիան դադարում էր նրանց դաշնակից երկիր լինելուց, մյուս կողմից` նոր կոնֆիգուրացիա սկսեց առաջանալ, հանձինս քրդերի: Թրամփի ժամանակ սկսեցին քրդերի վրա խաղադրույք դնել, որպեսզի Սիրիայում ունենան գործող ուժ: Բոլոր դեպքերում նրանք կարծես մի կողմ էին դրել Մերձավոր Արևելքը, հեռացել էին: Սա նաև օգնեց, որ Ռուսաստանը կարողանա արագ ներթափանցել Սիրիա: Բայց եկավ Թրամփը, և ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխվեց: Ոչ թե սա Թրամփի գործելաոճն էր, այլ ամերիկյան քաղաքականությունը երբեք չէր գնա այն ճանապարհով, որ Օբաման էր ուզում՝ հեռանալ Մերձավոր Արևելքից: Թրամփի առաջին քայլը եղավ Սաուդյան Արաբիա գնալը և այնտեղ մինի ՆԱՏՕ ստեղծելը, որին անմիջապես հարեց Ադրբեջանը: Սա, իհարկե, անմիջապես չաշխատեց, դրա հիմնական նպատակը և Սիրիայում, և տարածաշրջանում ներկայությունն ամրապնդելն էր և սլաքն ուղղելը դեպի Իրան: Այս խառն իրավիճակում տեղի ունեցան սիրիական վերջին իրադարձությունները: ԱՄՆ-ը հայտարարեց, որ ինքը մտադիր չէ այնտեղից գնալու, ավելին, շարունակում է ստեղծել նոր զինված ուժեր, խմբավորումներ: Չպետք է մոռանալ Եփրատի ուղղությամբ նավթի մեծ պաշարների մասին: Օրինակ, ինչի համար Պուտինի հարվածներից մեկը բաժին հասավ Սիրիային, նա գազի և նավթի արտահանման համար Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի միջև սեպ խրեց: Իսկ այս առումով Թուրքիայի համար Սիրիան Քլոնդայք է, նա ձրի նավթ էր բերում:

Հարց. Թուրքիան ինչի՞ է ձգտում Սիրիայում:

-Թուրքիան մի քանի բան է ուզում: Նախ ցանկանում է լուծել իր պանիսլամական քաղաքականությունը: Այն, որ համաշխարհային մասշտաբով չի ստացվում դառնալ նեոօսմանիզմի լիդեր, սուլթան, գոնե ուզում է դառնալ արաբական և մուսուլմանական աշխարհի թագավոր: Այս տարածաշրջանում Թուրքիայի հիմնական նպատակը օսմանյան Թուրքիայի սահմանները վերականգնելն է: Սրան գումարվում է նաև քրդական խնդիրը:

Հարց.  Քրդերը մնացել են Թուրքիայի կոկորդու՞մ:

-Իհարկե, քրդական հարցը շատ բարդ է: Մեզանում ոմանք ոգևորված են քրդական պետության ստեղծմամբ, սա սխալ է: Մեր քաղաքական վերլուծությունը երբեմն այնպիսի ուղղությամբ է գնում, որ զարմանում ես: Իրաքի քրդական անկլավների, Սիրիայի քրդերի հարցը կա և ամենակարևորը՝ քրդական բանվորական կուսակցության խնդիրը: Թուրքիան շատ է վախենում, որ սիրիական 130 կմ սահմանի երկայնքով հանկարծ ստեղծվի քրդական մի միավորում և շարունակի զարգանալ: Դա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ Թուրքիայում, իսկ սա այդ երկրի համար մեկ խնդիրն է: Քրդական խնդրին դեմ է նաև Իրանը: Սա հավանաբար քիչ կետերից մեկն է, երբ Թուրքիան ու Իրանը կարող են միմյանց հետ համագործակցել:

Հարց. Երբ Թուրքիան ագրեսիա սկսեց Սիրիայում, միակ գերտերությունն Իրանն էր, որ դատապարտեց այն, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը լուռ էին: Ինչո՞վ է պայմանավորված Իրանի այս պահվածքը:

-Իրանը մեծ հաշիվներ ունի Սիրիայում: Նա ցանկանում է, որ Ասադը մնա, և նրա ազդեցությունը մեծ լինի այնտեղ: Իրանն ամեն ինչ անում է, որ Սիրիան լինի հզոր պետություն ու իր կողքին, իր նման: Չմոռանանք` կա նաև Իսրայելի հարցը: Իրանի ներկայությունը Սիրիայում, առաջին հերթին Իսրայելին զսպող հանգամանք է: Կա նաև Լիբանանի հարցը, որն առանձին խնդիր է: Աստված մի արասցե, որ այնտեղ ևս ինչ-որ բան սկսվի, բայց, կարծում եմ, լինելու է, դա կարող է հայ համայնքի համար երկրորդ Սիրիա լինել: Վերադառնանք Սիրիայի քրդերին, որոնք ասում են` գերտերությունները մեզ դավաճանել են: Ռուսաստանը չդավաճանեց, քանի որ հենց սկզբից քրդերն այնպիսի դիրքորոշում որդեգրեցին, որը Ռուսաստանին ձեռնտու չէր: Իսկ ԱՄՆ-ը քրդերին դարձնում է հզորագույն մեխանիզմ, ինչը Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ հանձինս նրանց ԱՄՆ-ը Սիրիայում մեծ բազա է ունենալու: Իսկ Թուրքիան էլ սեփական ոճին հավատարիմ է, երբեք չի պահում պայմանավորվածությունները, ու հետևանքն այսպիսին է լինում: ԴԱԻՇ-ի ստնտու մայրը և այս վիճակին հասցնողը միշտ եղել է Թուրքիան: Այլ խոսքով, Սիրիայում իրավիճակը նման է դանթեական քավարանի: Այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Սաքս-Պիկոյի 1916-ին գծած սահմանները փլուզվում են: Մերձավոր Արևելքում տեղի է ունենում պետությունների վերացում, հնարավոր է նաև պետությունների ստեղծում էլ լինի: Փաստորեն, այսօր չորս պետություն չկա՝ Իրաք, Լիբիա, Եմեն, Սիրիա (ինչ էլ որ ասենք, Սիրիան այլևս նախկինը չի լինելու, երբեք ուշքի չի գալու): Եթե դրանց միանան Հորդանանը և Լիբանանը, սա մեծ հարված կլինի հայությանը:

Հարց. Ի վերջո, այդ պետությունները չկան խոշոր պետությունների քաղաքական խաղերի՞, թե՞ ներքին դիմադրողականություն չունենալու պատճառով: Ասել է՝ պետություններն այսօր ինչու՞ են վերանում:

-ԱՄՆ-ը միաբևեռ աշխարհ ստեղծելու իր տեսությունն ունի: Նա չի ընդունում, որ բացի իրենից որևէ այլ պետություն կարող է գերտերություն լինել: Թրամփի վերջին՝ փետրվարի 6-ի ելույթն ապացուցեց, որ իրենց ազգային դոկտրինում 2008-ից ոչինչ չի փոխվել: ԱՄՆ-ը` «first»: Վերջ, այլ բան չկա: Ռուսաստանը չի կարող նրա հետ ոտք մեկնել: Ինչու՞ Պուտինը գնաց այս ճանապարհով: Ի միջի այլոց, Պուտինը չի էլ ասում, թե իրենք ԱՄՆ-ի հետ հավասարազոր կլինեն, բայց նա փորձում է ստեղծել հակակշիռ՝ միավորելով որոշ տերություններ, որոնց մեջ մտնում են ԱՊՀ-ի այն երկրները, որոնք խորհրդային նախկին տարածքներում մնացել են: ԱՄՆ-ը սա չի ընդունում: Այսուհանդերձ, ինչ էլ որ ասեն, չհավատաք, թե պետությունը, կայսրությունը փլվում են դրսի հարվածներից: Դրսի հարվածները լինում են այն ժամանակ, երբ ներսից սկսում է պետությունը փտել: Հենց օրգանիզմդ սկսի փտել, հակառակորդն անմիջապես գլխիդ խփում է: Այս երկրները վերացել են ներքին հիվանդությունների պատճառով, որից օգտվում են մեծ պետությունները: Գերտերությունները միշտ մոգոնում, հնարում են միջոցներ, գործողություններ հարված հասցնելու համար: Սրանով զբաղվում են հատուկ ծառայությունները, հետախուզությունը: Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը, և Իրանը, և Թուրքիան շահեր ունեն, իսկ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը, բանակցությունները համարվում եմ իրավիճակային, ինչպես ռուս-թուրքական հարաբերությունները, որ ավազի վրա են կառուցված: Այս բոլորը աշխարհաքաղաքական խաղեր են, երբ ամեն մեկը փորձում է իրենը պոկել: Տարածաշրջանն ապրում է տեկտոնիկ շրջան, և դեռ կգա ժամանակ, երբ Խորհրդային Միության գերբը կդնեն ու կասեն՝ ու՞ր ես, ո՞նց էիր պահում այս բոլորը: Լավ, թե վատ պահում էր, սառը պատերազմն իր առավելություններն ուներ, մասնավորապես փոքր պետությունների համար:

Հարց. Սիրիայում կատարվող թեժ գործողությունները Հայաստանի սահմաններից այնքան էլ հեռու չեն, ի՞նչ վտանգներ կարող են լինել մեզ համար:

-Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` մտահոգություններ ունեմ Հայաստանի համար: Նախ ընդամենը 200-ից քիչ ավելի կիլոմետր հեռավորության վրա է այս ամենը տեղի ունենում: Մենք խնդիր ունենք Հյուսիսային և Հարավային Կովկասում, Ադրբեջանը, լինելով մեզ ոչ բարեկամ երկիր, իսլամականացման վտանգ ունի: Երբեմն ինձ ասում են, թե պարադոքսալ բան ես ասում, բայց ավելի լավ է Ալիևը հիմա այնտեղ մնա, քան Ադրբեջանը վերածվի իսլամական պետության: Նույնն ասում եմ Թուրքիայի համար. ավելի լավ է լինի Էրդողանը, քան այդ խուժանը գա պետության գլուխ, այդ թվում, թող ներեն ինձ, քրդերը: Ես չգիտեմ, եթե քրդական անկլավներ եղան այնտեղ, Հայաստանի համար լավ կլինի՞, թե՞ ոչ: Կասկածում եմ:

Հարց. Հավարտ ասվածի, այս օրերին քննարկվող թեմայի մասին. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են: Ինչու՞ է Ալիևը շտապում:

-Ադրբեջանի ներկա քաղաքական ռեալիան խոսում է այն մասին, որ գործող նախագահն իր ձեռքում կենտրոնացրել է սուլթանական համակարգի լծակները՝ նախատեսելով ընտանեկան իշխանության կառավարման հաջորդականությունը՝ հանձին իր տեղակալ կնոջ և դուբայաբնակ որդու: Իսկ միջկլանային, ներառյալ նախագահական ընտանիքում, շահերի բախման վարկածները մեծ հավատ չեն ներշնչում: «Կեսարի կինը կասկածից դուրս է»,- ասել են իմաստուն մարդիկ: Իսկ արտաքին քաղաքական գործոնները մի քանիսն են, որոնց ճնշման տակ նա փոխեց ընտրությունների ժամանակացույցը: Չկա տարածքների վերադարձ, «Լավրովի պլանը» գոյություն չունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ օրակարգում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը. այս ամենը շարունակվելու է մինչև հոկտեմբեր և դրանից հետո: Իսկ ինչու՞ սպասել մինչ այդ և հարցականի տակ դնել ընտրվելու հնարավորությունը: Երբ պարզ է, որ այս պարտիայում ադրբեջանական դիվանագիտությունը տանուլ է տվել: Կա նաև Թուրքիայի հանգամանքը: Ալիևին չի կարող չմտահոգել այն, որ Թուրքիան իրեն կարող է քարշ տալ սիրիական գործողությունների մեջ, այնպես, ինչպես Ադրբեջանն արեց Թուրքիայի հետ ղարաբաղյան կոնֆլիկտում: Կան նաև այլ գործոններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանը գնում է արտահերթ ընտրությունների ներքաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրադրությունում: Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորություններն Ադրբեջանի համար նվազում են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
623 reads | 14.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com