ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դրական է գնահատում Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում։ «Ճանաչելով նրան համատեղ աշխատանքից և համեմատելով նրան այլ թեկնածուների հետ՝ լավ եմ վերաբերվում»,- ասում է դեսպանը։

Հարցին, թե ինչ համեմատական կարող է անցկացնել Արմեն Սարգսյանի ու  ԵԼՔ-ի թեկնածու Արտակ Զեյնալյանի արժանիքների միջև, դեսպանը պատասխանում է. «Համեմատել չի նշանակում, որ մյուսները արժանիքներ չունեն։ Ես ասում եմ, որ իր հնարավորություններն ավելի շատ են։ Արտակ Զեյնալյանին ես շատ եմ հարգում։ Պատվարժան անձնավորություն է։ Սակայն Արմեն Սարգսյանի հնարավորությունները ոչ ոք չունի»։

Խոսելով, թե արցախյան հակամարտության կարգավորման հարցում Արմեն Սարգսյանը ինչպես կարող է ազդել, դեսպանը նշեց, որ Արցախի խնդրով պաշտոնական կարգավորումներից բացի, այլ բան անել դժվար է: «Նա կարող է ոչ պաշտոնական դիվանագիտության սահմաններում գործողություններ անել»,- շեշտեց արտակարգ և լիազոր դեսպանը: Միևնույն ժամանակ շեշտեց, որ Արմեն Սարգսյանը հենց այս կարգավիճակով՝ սահմանափակ հնարավորություններով նախագահի պաշտոնում է հարմար. «Այսինքն եթե փոխված չլիներ մեր Սահմանադրությունը, ես կարծում եմ, որ նա լավ նախագահ չէր կարող լինել, քանի որ ներքին քաղաքականսությունն այլ է, արտաքինը այլ է»։

Հարցին՝ թե այսքան տարի լինելով Մեծ Բրիտանիայում արտակարգ և լիազոր դեսպան՝ ի՞նչ դրական քայլեր է կատարել Արմեն Սարգսյանը, Նավասարդյանը դժվարացավ պատասխանել. «Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն, ինչպես որ Ֆրանսիայի հետ»,- եզրափակեց Արման Նավասարդյանը։

Աղբյուր՝ Ա1+
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
492 reads | 25.01.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com