ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






ԱՄՆ Նախագահ Թրամփի տասնօրյա ճանապարհորդության վերաբերյալ մեր քաղաքական վերլուծությունը և դրա հավանական հետևանքների կանխատեսումները մի քանի օր առաջ կիսել ենք ընթերցողների հետ։

Այս անգամ կադրադառնանք աշխարհի ամենահզոր պետության լիդերի քաղաքական կուլտուրայի մակարդակին և դիվանագիտական նրբությունների իմացության աստիճանին։

Աքսիոմատիկ իրողություն է, որ պետության լիդերը բացի նրա զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելուց, նաև արտաքին քաղաքականության ձևավորողը,  ուղղորդողն ու իրագործողն է։

Հետևաբար նա պարտավոր  է  ոչ միայն տիրապետել դիվանագիտության արվեստին, նրա բազմաթիվ չգրված օրենքներին ու նրբություններին, այլև էթիկայի և արարողակարգի կանոններին, որոնց խախտումը պատճառ է դառնում քաղաքական սկանդալների ու միջազգային հարաբերությունների խաթարման, ընդհուպ մինչև պետությունների միջև պատերազմների ծագման։  

…Այսպես, 1661 թվականի սեպտեմբերի 30-ին հրաշքով է կանխվում պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև լոկ այն պատճառով, որ Անգլիա ժամանած  Շվեդիայի նորանշանակ դեսպանին դիմավորողների թափորում տեղերի համար վեճ է ծագում Ֆրանսիայի դեսպան դ՛Էստրադային և Իսպանիայի դեսպան Վատևիլիային ուղեկցողների միջև։ Սկսվում է կատարյալ փողոցային ճակատամարտ, սպանվածների թիվը հասնում է տասնյակների, վիրավորներինը`հարյուրների։ Անգլիան զորք է հանում փողոց։ Լյուդովիկոս XIV ցանկանում է պատերազմ հայտարարել Իսպանիային և հանդարտվում է միայն այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորը հետ է կանչում իր դեսպանին և պատժում նրան, հետո բոլոր երկրներին ուղարկում շրջաբերական, որ ամենուր ճանապարհը պետք է զիջել Ֆրանսիայի դեսպանին։  

Իսկ 1768 թվականի տարեմուտին Լոնդոնում արքունիքը կազմակերպում է մեծ պարահանդես։ Նախօրոք որոշված կարգի համաձայն, դեսպանները զբաղեցնում են իրենց հատկացված տեղերը`թագուհուն ողջունելու համար։ Ֆրանսիայի դեսպանը ուշանում է (իսկ դա ինքնին էթիկետի խախտում է) և հապճեպ խցկվում  Ավստրիայի և Ռուսաստանի  դեսպանների արանքը` կոպտորեն մի կողմ հրելով վերջինիս։ Արարողակարգից հետո, երբ ֆրանսիացին իջնում է աստիճաններից, ռուս դեսպանը դիմավորում է նրան մերկացրած սուսերը  ձեռքին։ Տեղի է ունենում կատաղի մենամարտ, Ռուսաստանի դեսպանը վիրավորվում է։ Մենամարտը դադարեցվում է պալատականների միջամտության շնորհիվ։   

Դոնալդ Թրամփը հավանաբար  ծանոթ չէ պատմական այս փաստերին։ Հետաքրքիր է, իսկ  նա տեղյա՞կ է արդյոք այն ծեծկռտուկին, որը տեղի է ունեցել իր հայրենի քաղաքում ՄԱԿ-ում Ղրղստանի մշտական ներկայացուցչի և նրա խորհրդականի միջև այդ կազմակերպության վերելակում։

Նման միջադեպերը դիվանագիտական պարակտիկայից հազիվ թե հետաքրքրած լինեն Դոնալդ Թրամփին, որը Եվրոպայում  իրեն ցուցադրեց որպես դասական կովբոյ։ Նախ` նա առիթը բաց չթողեց, որպեսզի   արմռեստլինգի (ձեռնամարտ) մաստեր-կլաս անցկացնի մյուս քաղաքական գործիչների, հատկապես Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։



Սակայն ամերիկյան նախագահն ինքն իրեն գերազանցեց, երբ ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանի պաշտոնական բացման ժամանակ տառացիորեն մի կողմ հրեց Չեռնագորիայի պրեմիեր-մինիստր Դուշկո  Մարկովիչին լուսանկարվողների առաջին շարքում հատնվելու համար։  

Նման վարվելակերպը դիվանագետների շրջապատում կոչվում է ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Այլ կերպ ասած, սա դիլետանտիզմ է կարևորագույն  կառավարական  մեխանիզմում, որը  հղի է անշրջելի վտանգներով երկրի պետականության և ազգային շահերի համար։

(Նախագահի երակներում  հավանաբար խոսեց գենետիկական կոդը, որը նրան փոխանցվել է ամերիկյան պիոներներից, որոնք պրերիներում միմյանց դեմը կտրելով նետվում էին առաջ ավելի հողակտորների տիրանալու համար)։

Ինչ վերաբերում է Մարկովիչին, նա միջադեպն անվանեց «ոչ վիրավորական» և  ավելացրեց, որ ամերիկյան նախագահը «բնականաբար» պետք է կանգներ առաջին շարքում։

Իզուր չի  ցուցանում հայտնի առակը, որ  «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։

…Մնում է ավելացնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ  լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և  աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին, որը ելնելով Թրամփի նախընտրական առատ խոստումներից՝  հույսեր էր տածում հարաբերությունների նոր շրջան սկսել Վաշինգտոնի հետ։

Որոշ վերլուծաբանների կարծիքով, Թրամփի նախագահական կարգավիճակին սպասում է կոլապս` հետևյալ տարբերակով.
ա/ նրա նկատմամբ կիրականացվի իմպիչմենտ,
բ/ Թրամփը կմնա նախագահ` կորցնելով բոլոր լիազորությունները և կվերածվի անգլիական թագուհու ամերիկյան տարբերակի,
գ/ իշխանությունը փաստորեն կանցնի նրա տեղակալին`Մայք Պենսին, որը աչքի է ընկնում վճռական, բարոյակամային ուժեղ հատկանիշներով։  Դատելով նրա հայտարարություններից՝ քաղաքական ֆորս-մաժորային իրադրությունում նա չի վարանի դիմել ուժային միջոցների։ 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2645 reads | 05.06.2017
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com