ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է, ՔԱՆ ՄԵՐ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ. ՄԱՐԱԼ ՆԵՐՍԵՍՅԱՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ՝ ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵՆՔ «ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ՆՈՐ ՈՐԱԿՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՌԴ-Ի ՆՄԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴԻՎԱՆԱԳԵՏ

2017թ. մարտի 10-ին պաշտոնապես հաստատվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխությունը. Օլեգ Եսայանի փոխարեն դեսպան է նշանակվել քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանը:

1in.am- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե նոր դեսպանի նշանակումն արդյո՞ք որակական փոփոխություն կմտցնի Ռուսաստանում Հայաստանի դիվանագիտական աշխատանքի արդյունավետության առումով, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշել է, որ ընդհանրապես դեսպանից շատ բան է կախված դիվանագիտական հարաբերությունների զարգացման և խորացման հարցում:

«Մեր մի շարք դեսպանություններում պատահական մարդիկ են և դա անպայմանորեն իր բացասական հետևանքն է թողնում երկրի արտաքին քաղաքականության վրա: Նման առանցքային երկրներում արհեստավարժ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դեսպանի առկայությունը շատ կարևոր է, մանավանդ Ռուսաստանի նման երկրում»:

Ա. Նավասարդյանի խոսքով՝ Մոսկվայում Ադրբեջանն ունի բավական ամբարտավան, ռազմատենչ դեսպան: «Իսկ այն, որ մեր դեսպանն այնտեղ համապատասխան քայլերի չի դիմում, սա արդեն ոչ մի քննադատության չի դիմանում, վերջերս ռուս քաղաքագետները ևս քննադատում են, որ Հայաստանի դեսպանությունը և անձամբ դեսպանը կրավորական կեցվածք ունի: Նրան ոչ ոք չի ճանաչում, իսկ դա այդպես չպետք է լինի՝ նկատի ունենալով մեր հարաբերությունների տեսակը և որակը Ռուսաստանի հետ, մեր 2 միլիոնանոց հայ համայնքի առկայությունը Ռուսաստանում և նկատի ունենալով առկա աշխարհաքաղաքական խնդիրները»:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
197 reads | 13.03.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com