ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է, ՔԱՆ ՄԵՐ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԸ՝ ՏԱՆԳՈ-ՎԱԼՍ, ԲԵՄԱՀԱՐԹԱԿԸ՝ ՍԻՐԻԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՀԱՐԹԱԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ. ՄԱՐԱԼ ՆԵՐՍԵՍՅԱՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ՝ ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵՆՔ «ԴԴՈՒՄԸ ՊԱՅԹԵԼ Է» ԱՅԼ ԴԱՎԱՆԱՆՔԻ ՏԵՐ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ, ՆՈՐ ՈՐԱԿՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼՌՈՒՄ ԷՐ, ՆԱ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ, ՀՈԳՆԱԾ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2017թ. մարտի 10-ին  պաշտոնապես հաստատվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխությունը: Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՌԴ-ում ՀՀ 7 տարվա դեսպան Օլեգ Եսայանը եւ նրան փոխարինեց քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանը:

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի անունը շոշափվել է Պանամայի փաստաթղթերում: Հիշեցնենք, որ 2016-ին Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել էր «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որոնք տեղեկություններ էին պարունակում օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների եւ դրանց ետեւում կանգնած մարդկանց մասին: Այդ փաստաթղթերում առկա էր 37 ՀՀ քաղաքացու անուն, այդ թվում Վարդան Տողանյանինը: Արձանագրենք նաեւ, որ Օլեգ Եսայանի ազատման եւ Տողանյանի նշանակման մասին ավելի վաղ հաղորդել էր ռուսական «Ռեգնում» գործակալությունը: Այս տեղեկության տարածումը համընկել էր մարտի 6-ին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի կողմից Հայաստանում հնչեցված քննադատության հետ: Հիշեցնենք, որ Սոլովյովն ասել էր, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը ոչինչ չի արել, մինչդեռ Ադրբեջանի դեսպանն ակտիվորեն աշխատել է:

ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից "Հայկական ժամանակ" պարբերականը հետաքրքրվել է, թե ինչքանով կարող է Եսայանի պաշտոնանկությունը կապ ունենալ Ռուսաստանի քննադատության հետ.

- Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով դեսպանի փոփոխությունը բացարձակապես կապ չունի Սոլովյովի քննադատության հետ՝ չնայած քննադատությունը շատ տեղին էր եւ առաջին անգամը չէր, որ ռուս քաղաքական գործիչները քննադատում էին մեր դեսպանության աշխատանքը՝ համեմատելով այն հատկապես Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղիի ակտիվ գործունեության հետ: Սա շատ ցավալի է, բայց որքան ես գիտեմ՝ նախքան այդ քննադատությունը լինելը այդ հարցն արդեն որոշված էր եւ ագրեման արդեն ուզել էին: Այնպես չի, որ մի օրում ուզում են ու դեսպան նշանակվում:

- Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված դեսպանի փոփոխությունը:

- Ես կարծում եմ՝ ընդհանրապես ժամանակն է վերանայել մեր ամբողջ դիվանագիտական կորպուսի գործունեությունը՝ հատկապես ԱՊՀ երկրներում՝ նկատի ունենալով, որ ճնշող մեծամասնությունն այնտեղ աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ: Դիլետանտությունը գրագիտության ամենաանընդունելի երեւույթն է: Պրոֆեսիոնալիզմը եւ դիլետանտիզմը անհամատեղելի են որպես գործառույթ: Ընդհանրապես, ոչ մի տեղ լավ չէ, որ դիլետանտներ կան, բայց հատկապես դիվանագիտության մեջ է դա վատ, որովհետեւ այստեղ պետականության խնդիրներ կան, իսկ դիլետանտությունը կարող է ազդել երկրի ազգային շահերի, անվտանգության վրա եւ ընդհանրապես միջազգային իմիջի վրա: Այնպես որ, եթե այդպիսի որոշում է կայացվել ԱԳՆ-ում, ավելի ճիշտ իշխանության ավելի բարձր օղակներում, որ պետք է վերանայվեն այդ նշանակումները (ինչին անկեղծ ասած ես կասկածում եմ), դա շատ լավ է: Մի երեւույթ գոյություն ունի՝ խնամիականություն. դա շատ վատ երեւույթ է, որ բույն է դրել մեր դիվանագիտական ծառայության մեջ, այդ բանին պետք է վերջ դրվի, որովհետեւ մենք ունենք 25 տարվա մեջ պատրաստված կադրեր, որոնք կարող են շատ որակով կատարել իրենց աշխատանքը, արդյունավետ աշխատել, բայց դժբախտաբար, չգիտես ինչու, հարցերը լուծվում են այլ կերպ:

- Ի՞նչ կարծիք ունեք նորանշանակ դեսպանի մասին:

- Ես չեմ կարող ոչինչ ասել, չեմ ճանաչում: Ասում են, որ աշխատել է մեր նախարարությունում որպես առաջին քարտուղար, դա արդեն լավ է՝ մանավանդ նկատի ունենալով, որ նախորդ դեսպանները (Տողանյանը 6-րդն է) եղել են դիլետանտներ, ոչ պրոֆեսիոնալներ, ոչ արհեստավարժներ: Սա մեծ սխալ է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում:

- Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Տողանյանի անունը ժամանակին Պանամական գործարքներում է շոշափվել:

- Չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետեւ նման դեպքերում շատ հաճախ լինում են ասեկոսեներ: Ես ասացի, որ ես ուրախ եմ, որ նշանակվել է դեսպան, որը գոնե աշխատել է արտաքին գործերի համակարգում:

- Այդ առումով ինչո՞վ էր նրան զիջում նախկին դեսպանը՝ Օլեգ Եսայանը:

- Դե նախկին դեսպանը բոլորովին պատահական մարդ էր եւ հոգնած, ըստ երեւույթին, որովհետեւ նա Բելառուսում ոչ մի հետք չթողեց, եկավ Մոսկվա, այնտեղ եւս ոչ մի հետք չթողեց (այդ մասին նույնիսկ Սոլովյովն է ասում), ինչը շատ վատ է՝ մանավանդ այնպիսի ախոյան ունենալու դեպքում, ինչպիսին Բյուլբյուլօղլին էր: Չլինելով դիվանագետ՝ նա շատ վատ վարքագիծ է դրսեւորել, շարունակ կոչ է արել պատերազմել Հայաստանի հետ, եւ մենք համեստորեն լռել ենք այդ բոլոր ելույթների ժամանակ, երբ պետք էր ահազանգ հնչեցնել բոլոր ատյաններում: Ես այդ մասին ասել եմ ժամանակին: Դեսպան, որը պատերազմի շեփորներ է հնչեցնում, նա պետք է անարգանքի սյունին գամվեր ոչ միայն Հայաստանի կողմից, այլ պետք է հասնեինք այն բանին, որ Մոսկվայի ամբողջ դիվանագիտական կորպուսը նրան անարգեր, որովհետեւ դա դիվանագետին վայել գործելաոճ չէ: Բայց նա անում էր այն, ինչ իր երկիրն էր պահանջում եւ մեր կողմից լռության էր արժանանում ընդամենը:

Սկզբնաղբյուրը՝ http://www.armtimes.com/hy/article/106911
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1807 reads | 10.03.2017
|
avatar


Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com