ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱԳՐԵՍԻՎ ԼԻՆԻ, ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ

Կան երկրներ, որոնց հետ Հայաստանի համագործակցությունը պետք է հռչակվեր որպես առաջնահերթություն և այնտեղ պետք է գործուղվեին բանիմաց դիվանագետներ, սակայն կարծես թե  հակառակ պատկերն է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ դիվանագիտության մեջ կարևոր և ոչ կարևոր երկրներ հասկացություն չկա. «Բոլոր երկրները, որպես միջազգային սուբյեկտ, եթե նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունես, հավասարաչափ կարևոր են: Այլ հարց է, որ միջազգային հարաբերություններում մի երկիրն ավելի կարևոր է, մի երկիրն ավելի մեծ դեր է խաղում: Սակայն պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, անկախ նրանից, թե որ երկիր են գործուղվում, մեկ օրենք կա դիվանագիտության մեջ՝ պետք է գործուղել պրոֆեսիոնալ դիվանագետներին: Դիվանագիտության մեջ բացարձակապես անընդունելի է դիլետանտությունը»:

Ա. Նավասարդյանի դիտարկմամբ՝ դիվանագիտության այս օրենքը մեզ մոտ, դժբախտաբար, երբեմն չի կիրառվում:

Արման Նավասարդյանի խոսքով՝ Ռուսաստանում, Ադրբեջանի դեսպանի համեմատությամբ, մեր դեսպանը բավականին կրավորական դիրքորոշում ունի, այս գնահատականը տվել են ռուս փորձագետները:

«Դիվանագիտությունը պետք է ագրեսիվ լինի, դեսպանները պետք է դադարեցնեն կրավորական կեցվածքը,- ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը»:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
653 reads | 25.11.2016
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com