ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆԻ. ԴԵՍՊԱՆ
Օգոստոսի 8-ին (Ռուհանի-Պուտին-Ալիև), 9-ին (Պուտին-Էրդողան), 10-ին (Պուտին-Սարգսյան) տեղի ունեցած կարևորագույն հանդիպումներն ու զարգացումները արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գնահատեց որպես դիվանագիտական մարաթոն:

1in.am-ի զրուցակցի խոսքով՝ այս բոլորը աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների և բազմաբևեռ աշխարհի համար մղվող պայքարի հետևանք է:

Անդրադառնալով Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևավորվելիք առանցքին՝ Արման Նավասարդյանն ասաց, որ Ռուսաստանը չէր կարող հաշվի չառնել Իրանին՝ որպես տարածաշրջանային խաղացողի, սակայն բոլոր դեպքերում ցավալի է համարում, որ այդ հանդիպման միջնորդը դարձավ Ադրբեջանը. «Եթե Հայաստանը չկարողանա համապատասխան քայլեր անել ու հավասարեցնել գոնե ինչ-որ տեղ, ապա մենք շատ բան կկորցնենք: Իրանը, անցյալում ու ներկայում չլինելով Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, կարողացավ գնալ դրան, իսկ մենք ունենալով այդպիսի նախադրյալներ՝ չկարողացանք դա անել»:

Հայաստանի ԱԳՆ-ն վարում է կրավորական քաղաքականություն՝ կարծում է Արման Նավասարդյանը. «Համաշխարհային հանրությունը կարծես տեղյակ չէ, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարփողվում է ֆաշիստական գաղափարախոսություն, քսենոֆոբիա, մարդատյացություն: Ասում են՝ եթե մենք մտնենք Ստեփանակերտ, ամեն մի ադրբեջանցի պետք է կտրի մի հայի վիզ: Ահաբեկչության դեմ պայքարի ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել նման երկրի հետ»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավմանը ԼՂ հարցի լուծման գործին, արտակարգ և լիազոր դեսպանը նկատեց, որ դա եղել է Թուրքիայի վարդագույն երազանքը, սակայն առանց հայկական կողմի համաձայնության դա հնարավոր չէ, իսկ հայկական կողմի համար դա, բնականաբար, ընդունելի չէ. «Թուրքիան չի կարող միանալ նաև Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռյակին, դա քաղաքական անգրագիտություն է, որովհետև Իրանն ու Թուրքիան միևնույն նավակում երբեք չեն կարող նավարկել: Իսկ Ռուսաստանը շատ հետաքրքիր խաղ է սկսել. մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ»:

Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը՝ Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ «Նախագահը կարողացավ «ջրել» հողերի հանձնման մասին բոլոր հայտարարությունները: Նա չի ստորագրի հողերի հանձնման փաստաթուղթը: Ոչ ոք չի գնա նման բանի, որովհետև մենք տալու բան չունենք: Իսկ «մենք պատրաստ ենք կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները» ասելով՝ Սերժ Սարգսյանը նկատի ուներ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Արտակարգ և լիազոր դեսպանը անհնար է համարում փոխզիջումը, քանի որ «Ադրբեջանն ասում է՝ սա էլ է իմը, սա էլ, սա էլ»:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1352 reads | 11.08.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com