ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՊԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ԴԻՎԱՆԱԳԵՏ. «ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ Է»
«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր»,- այս մասին նշել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Չի կարելի չգնահատել այն կարևոր մարդկային բովանդակությունը, որ իր մեջ կրում է այդ քայլը: Սա մեծ ազգի մեծ որոշում էր և կապված էր ոչ միայն՝ 100 տարի առաջ Թուրքիայի վարած քաղաքականության հետ, այլև՝ ինքնաքննադատություն ու մեղայական էր: Եվ դա սպասելի էր: Վերջին շրջանում մեր դիվանագիտական վրիպումների ֆոնին սա շատ լավ քայլ էր Գերմանիայի կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր դիվանագիտությունը որոշակի քայլեր պետք է կատարի. Առաջին հերթին՝ ԱԳՆ-ն պետք է իներցիայի ուժով շարունակի ճանաչման գործընթացը և ջանքեր գործադրի նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ մենք ունենք շատ լավ դեսպան՝ Արմեն Սարգսյանը. «Պետք է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի վրա ու ասել՝ տեսեք, դուք Թուրքիայի արարքը դատապարտեցիք, բայց Թուրքիայից պակաս ստոր քաղաքականություն չի վարում նաև Ադրբեջանը: Ադրբեջանը, փաստորեն, փորձում է կատարել երկրորդ ցեղասպանությունը: Սա մենք կարող ենք օգտագործել ու Եվրամիությանը նպատակամղել՝ լուծել Ղարաբաղի հարցը՝ ելնելով արդարության ու միջազգային իրավունքի սկզբունքներից»:
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, անգլիական պառլամենտը ևս մոտ ժամանակներում կճանաչի Հայեց ցեղասպանությունը. «Բացի այդ, պետք է դրդել Ֆրանսիային ընդունել քրեականացման բաղադրիչը, որից նա ժամանակին հրաժարվեց: Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանը պետք է բարձրացնի նաև փոխհատուցման հարցը: Բոլոր գործընթացները փաստում են՝ տեսանելի ապագայում Թուրքիան կործանվելու է»:

Ըստ դեսպանի՝ Գերմանիան այդ քայլին գնաց, որովհետև դանակը հասել էր ոսկորին. «Գերմանիան հոգնել էր Էրդողանի լկտի քաղաքականությունից՝ մասնավորապես, փախստականների հարցում: Մերկելն իր հերթինը՝ վերջին շրջանում անցել էր կարմիր գիծը և ստիպված գնաց այդ քայլին՝ կասեցնելու համար Էրդողանի վայրիվերումները»:

Աղբյուրը` 168.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1381 reads | 09.06.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com