ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ. ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՎԱԶԵԼԻՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՏԵՂԱՊՏՈՒՅՏՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ


15-20 փետրվար, 2016թ

 

1. Սիրիայում կրակի դադարեցման նպատակով գումարված ‹‹Ժնև-3›› միջազգային խորհրդակցության աշխատանքների տապալումից հետո փակուղուց ելք գտնելու նպատակով, նրա մասնակիցները հավաքվեցին Մյունխենում: Սկզբունքորեն նրանք ճիշտ են վարվում` առաջնորդվելով բոլոր ժողովուրդների և ժամանակների մեծագույն դիվանագետներից մեկի՝ կարդինալ Ռիշելյեյի թողած քաղաքական պատգամով. բանակցել անգամ այն ժամանակ, երբ կողմերը պատերազմում են (negotiations permanantes):

Պատգամը` պատգամով: Մինչդեռ Բավարիայի մայրաքաղաքում թղթի վրա գրառված որոշումը կրակը դադարեցնելու վերաբերյալ, կարծես թե, առանձնապես չի ազդում պատերազմող կողմերի վրա: Նրանք շարունակում են կրակել և ավելացնել մարդկային զոհերի և գաղթականների թիվը:

Պարադոքսալ իրավիճակ է ստեղծված: Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական հակոտնյա երկու առանցքային պետություններ` Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, փորձում են վերջ դնել սիրիական ‹‹մսաղացին›› և երկրագունդն ազատել ‹‹Իսլամական պետության›› մահաբեր շոշափուկներից: (Նման տրամադրվածությունն այսօրվա մերձավորարևելյան մղձավանջի մեջ միակ հուսաբեր հեռանկարն է):

Կիրակի առավոտյան (21.02.2016)  ԱՄՆ պետքարտուղար Ջոն  Քերրին հայտարարեց, որ բանակցել է  արտգործնախարար Լավրովի հետ և կողմերը հույս են հայտնում, որ օրերս նրանք կհասնեն նախնական համաձայնության Սիրիայում կրակի դադարեցման շուրջ:  ‹‹Մենք սպասում ենք, որ մեր նախագահներ Օբաման և Պուտինը միանգամայն հաջողությամբ կպայմանավորվեն խնդրի ավարտի համար››,- նշել է Քերին:

Սակայն առայժմ ոչ՛ Մոսկվան, ո՛չ Վաշիգտոնը ի վիճակի չեն սանձելու իրենց գործընկերների  ռազմատենչ կրքերը: Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի դաշնակիցները պարզապես օգտվում են ստեղծված իրավիճակից և փորձում են դիվիդենտներ ստանալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունից:
Նրանց համար Սիրայի հարցը սկզբունքային է, իսկ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի Հորդանանի և Քաթարի համար`գերկարևոր: Պարզապես Ամերիկան համապատասխան ներուժ չունի՝ զսպելու համախոհներին: Նույնը վերաբերում է Ռուսաստանին` Ասադի վրա ամբողջովին ներազդելու գործում: Ստեղծվել է դիվանագիտական հետաքրքիր կազուս.  Ռուսաստանը և ԱՄՆ-ը, որոնք սիրիական կամպանիայում մրցում են համաշխարհային լիդերի կարգավիճակի համար, հենց իրենք  էլ աշխատում են կարգավորել քաոսային իրավիճակը: Ընդ որում, նրանց ձգտումները, վերջին հաշվով, բխում են ոչ թե սիրիական ժողովրդի իղձերի իրականացումից, այլ անձնական աշխարհաքաղաքական շահերից:
 
2. Տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկ Պապի և Մոսկովյան Պատրիարք Կիրիլի հանդիպումը Կուբայում: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ դրա գլխավոր նպատակը միացյալ ջանքերի մեկտեղումն է քրիստոնեական աշխարհի դեմ ահագնացող վտանգների դեմ հանդիման, որի արդյունքում  XXI դարի առաջին տասնամյակի ընթացքում տարեկան սպանվել է 100.000 քրիստոնյա (օրական 11 մարդ): Սակայն վերլուծաբանները մատնանշում են հանդիպման քաղաքական մոտիվները, որոնք խորն են ու բազմաշերտ: Ե՛վ ռուսական, և՛ արևմտյան  մասնագետները չեն կասկածում, որ Հավանայի հանդիպման ‹‹երրորդ մասնակիցը›› Վլադիմիր Պուտինն է, որը  Պապի քաղաքական գործընկերն է մերձավորարևելյան, ուկրաինական և այլ կարևոր միջազգային հարցերում: (Պապի և Պատրարքի հանդիպմանը մենք կանդրադառնանք առանձին հոդվածով):
 
3. Թուրքիան շարունակում է վարել աբստրուկցիոն արտաքին քաղաքականություն, որի սուր ծայրն ուղղված է Ռուսաստանի, կողքից էլ, հնարավորինս, Հայաստանի Հանրապետության դեմ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Կիևում գտնվելու ժամանակ արեց ամպագոռգոռ պրոպագանդիստական հայտարարություններ, որ Ռուսաստանը խախտում է Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև օգնում է Հայաստանին` վտանգելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:  

Դավութօղլուն քրդերին համարում է Ռուսաստանի գործիք և սպառնում է Մոսկվային հասցնել վճռական հակահարված, եթե նա շարունակի իր ահաբեկչական գործողությունները: Վարչապետը կոչ է անում ռուսական ագրեսիվ քաղաքականության դեմ Ուկրաինայում և Սիրիայում հանդես գալ միացյալ ճակատով, մանավանդ որ Ղրիմը հանդիսանում է թաթարների հայրենիքը և Ուկրաինայի անքակտելի մասը: Մոսկվայի պատասխանը չուշացավ: ‹‹Եթե  բոլոր երկրները ներկայացնեն Թուրքիային իրենց պահանջները, ապա նրանից ոչինչ չի մնա››,- հայտարարում է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության լիդեր Վլադիմիր Ժիրինովսկին և ավելացնում, որ Ռուսաստանը պետք է ճանաչի թուրքական Քուրդստանը՝ որպես անկախ պետություն և բացի այդ պահանջի վերադարձնել Հայաստանին նրա արևմտյան հողերը: (Կարելի է չկասկածել, որ Ժիրինովսկին արտահայտում է ռուսական քաղաքական և ռազմական  որոշ շրջանների կարծիքը): 
 
4. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փետրվարի 18-ին ծրագրած այցելությունը Բաքու նկատելիորեն նյարդայանացնում էր Մոսկվային, սակայն այն հետաձգվեց Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատճառով, որի հետևանքով զոհվեց 28 և վիրավորվեց 61 մարդ: Սպասվելիք այցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ նախազգուշական հայտարարությամբ, որ եթե ‹‹Անկարան բոլոր դեպքերում որոշել է խաղալ Օսմանյան կայսության դերակատարություն, պետք է հասկանա, որ այդ կայսությունը վաղուց չկա և ոչ մի պետության թելադրանք տարածաշրջանում չի անցնի, քանի որ հակասում է այն սկզբունքներին, որով ապրում է ժամանակակից աշխարհը››:
 

5. Տարածաշրջանի լարված իրադրությունը բարդ խնդիրներ է դնում Ադրբեջանի առաջ: Արտգործնախարար Մամեդյարովի խոսքերով՝ իր երկիրը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ռուսաստանի` ռազմավարական գործընկերը, և շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները երկու պետությունների հետ: Սակայն ինչպես ցույց է տալիս դեպքերի դինամիկան, Բաքվին այնքան էլ չի հաջողվում մանևրել երկու հակոտնյա բևեռների միջև և նրա ‹‹վազելինային դիվանագիտությունն›› ավելի ու ավելի հաճախ է տեղապտույտ տալիս  Ռուսաստան-Թուրքիա ճգնաժամային հարաբերությունների լաբիրինթոսում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1100 reads | 21.02.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com