ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







Եթե փոքր պետությունների խնդիրներին մոտենալու լինենք   ոչ թե հնարավորությունների, այլ միջազգային կառույցների դերի տեսակետից, ապա փոքրության հարցը կներկայանա այլ կերպ: Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն  կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո, որոնց ընթացքում   մեծ դրանք են վճռական դեր խաղում դիվանագիտական երկխոսության իրականացման և միջպետական գործելակերպի համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամներ, որոնք պետք է մշտապես համագործակցեն միմյանց, ինչպես նաև մյուս ներկայացուցիչների հետ, որոնց թվում կան փոքր պետություններ:

Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դիվանագիտությունն ընկած բազմնակողմ դիվանագիտության հիմքում, որտեղ այն` կախված կոնկրետ հանգամանքներից,  կարող է զգալի լինել միջպետական հարաբերություններում: Ինստիտուցիոնալ առավել հստակ օրինակ կարող է հանդիսանալ Կոնտակտային խումբը` բաղկացած գերտերությունների ներկայացուցիչներից, որոնք 1990-ական թվականներին անմիջական մասնակցություն ունեցան Բալկանյան երկրների քաղաքականության մեջ: Հեգեմոնիայի  կայունության ‹‹տեսությունը›› ըստ երևույթին քաղաքագիտության այն կարևոր ճյուղն է, որն ընդգծում է մեծ տերության ղեկավարող դերը, երբ երկիր առաջինն է իրեն հավասարների մեջ (primus inter pares): Այն իր մեծության մեջ միակն է, իսկ մնացած ուժերը դասվում են աստիճանական կարգով ըստ ներուժի և միջազգային հեղինակության:

1970-ական թվականների ‹‹Ամերիկյան անկման›› քննարկումները ցույց տվեցին, որ հետագա տարիներին միջազգային ռեժիմները կարող են ստանձնել միջազգային կարգը և համագործակցությունն ապահովելու հեգեմոնի գործառույթները: Օրինակ, վերջերս, մինչև ուկրաինական դեպքերի հետ կապված միջազգային ճգնաժամը, որոշվել էր, որ G8-ը՝ յոթ առաջատար արդյունաբերական երկրների և Ռուսաստանի ոչ պաշտոնական խմբավորումը, փոխարինել է միաբևեռ ամերիկյան հեգեմոնին և կայացել որպես «հեգեմոն խումբ»: Երբ մեծ տերությունները հանդես են գալիս խմբով ճգնաժամը մեղմելու և կայունություն հաստատելու համար, նրանք քայլեր են ձեռնարկում՝ ինստիտուցիոնալացնելու  իրենց հարաբերությունները:

Հարց է առաջանում՝ ինչու՞ պետք է տեղի ունենա մեծի և փոքրի ինստիտուցիոնալիզացումը: Հիմնականում կան երկու իրարից բխող պատճառներ: Առաջինը կապված է իշխանության հետևանքների հետ: Գերտերության կարգավիճակն արտոնություն է, հետևաբար՝ ներուժ: Ճանաչվել մեծ պետություն՝ նշանակում է, որ այլ պետական որոշում կայացնողները պետք է հաշվի առնեն նրա  հետաքրքրություններն և առաջնայինությունը: Այսպիսով մեծ ուժը ներկա է նույնիսկ դրա բացակայության ժամանակ. երբեմն այն կարող է տեղյակ չլինել իր  կարողությունների մասին և կառավարել հեռվից: Գերտերությունների ներդրումը համաշխարհային կարգում բխում է ինչպես ուժի անհավասարության բացահայտ փաստից, այնպես էլ այն պետությունների ուժային հնարավորություններից, որոնք կազմում են միջազգային համակարգը:

Եվ քանի որ պետությունները խիստ անհավասար իշխանություն ունեն, ապա միջազգային հարցերի ընդամենը մի որոշ մասն է լուծված:  Երկրորդ պատճառն այն է, որ ինստիտուցիոնալացումը ստեղծում է ուժային ազդեցություն, որն աննկատելի կերպով բխում է մեծ ուժից բանավեճերի և հարցերի քննարկման ժամանակ` որոշակի նորմեր և կանոններ ձևակերպելու համար:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
681 reads | 22.10.2015
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com