ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ






Եթե տվյալ տարածաշրջանում մեծ տերությունները` ունենալով հանդերձ հակոտնյա հետաքրքրություններ և պլաններ, այնուամենայնիվ հավասարակշռում են հարաբերությունները և չեն անցնում թշնամական գործողությունների, ապա արեալում գտնվող փոքր պետությունները շանս ունեն պահելու իրենց անկախությունը կամ հարելու մեծ տերություններից որևէ մեկին. տեղավորվել  նրա ‹‹պաշտպանական հովանոցի›› տակ և գոնե ձևականորեն հանդես գալ իբրև միջազգային իրավունքի  սուբյեկտ:

Վատագույն տարբերակը փոքր պետության` մեծ տերության կազմի մեջ մտնելն է, որը հավասարազոր է անեքսիայի: Մեծ տերությունների հարաբերությունների լարվածության և տարածաշրջանում իրադրության սրման պարագային փոքր տերություններին սպառնում է դրանցից որևէ մեկի կողմից բռնազավթում, ընդհուպ մինչև իշխանության սուվերենության կորուստը և պետականության վերացումը: 1930-ական թվականներին կապիտալիստական աշխարհում սկսվեց աննախադեպ տնտեսական ճգնաժամ, որը ‹‹սրեց ոչ միայն ներքին խնդիրները, այլ նաև հակասությունները Գերմանիայի և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած տերությունների` ԱՄՆ-ի Ճապոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև:

Բացի այդ, խորացան հակասությունները իմպերիալիստական պետությունների և գաղութային ու կախյալ երկրների միջև, որոնցում արագորեն հասունանում  էին ազգային-ազատագրական շարժումները… Դիվանագիտության մշուշոտ հորիզոնում ուրվագծվեց նոր համաշխարհային պատերազմի ուրականը: Թվում էր իրականանում է Լենինի մարգարեությունը նոր համաշխարհային պատերազմի անխուսախելիության  մասին, որը կարագացնի կոմունիստների կողմից համաշխարհային պետության նվաճումը››: (Грин В.Б., Слово и дело, История советской дипломатии, изд. Феникс, Ростов-на-Дону, 2010, с. 80):

Միջազգային հարբերությունները ծայր աստիճան վատթարացան դիվանագիտական թատերաբեմում նոր խաղացողի` ֆաշիստական Գերմանիայի հայտնությունով:  Երկու բլոկների աշխարհաքաղաքական նկրտումները և նոր ծնված ագրեսիվ գործոնը միմյանց դեմ ուղղելու քաղաքականությունը սկզբնավորեցին թույլ և փոքր տերությունների օկուպացման գործընթացը: Ֆաշիստական Իտալիան օկուպացրեց Էֆիոպիան: Մուսոլինին պատերազմ սանձազերծեց Աֆրիկայում` ձգտելով ընդարձակել իտալական գաղութային տարածքներն այդ աշխարհամասում:

Հիտլերն հայտարարեց իր մտադրության մասին ‹‹լուծել 10 միլիոն գերմանացիների ճակատագիրը, որոնք ապրում են Ավստրիայում և հասնել ‹‹ողջ գերմանական ժողովրդի միավորման››: Գերմանական զորքերը մտան Ավստրիա և այն  դարձավ Երրորդ ռեյխի մասնիկը ստանալով անշլույս` բռնակցում  անվանումը:

Այնուհետև Գերմանիան իրագործեց նոր ագրեսիա, որի հետևանքով   Չեխոսլովակիական դադարեց պետություն լինելուց. Սլովակիան հայտարարվեցին գերմանական ‹‹Բոհեմա և Խորվաթիա պրոտեկտորատներ››:  Սակայն Եվրոպական փոքր պետությունների տարածքների անեքսիայի քաղաքականությունն իր բարձրակետին հասավ 1939 թ. օգոստոսի    23-ին Մոսկվայում ստորագրված գեմանա-սովետական պայմանագրի ստորագրումից հետո (պակտ Մոլոտով-Ռոբինտրոպ), որով Մոսկվան և Բեռլինը ազդեցության ոլորտները բաժանեցին Արևելյան Եվրոպան:

Առաջին զոհը դարձավ Լեհաստանը. գծվեց նոր  քարտեզ, համաձայն որի Լեհաստանը դադարում էր գոյություն ունենալուց որպես պետություն` երկրի արևմտյան մասը Վարշավայով հանդերձ ստանում էր Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը` արևելյան տարածքները Բուգ և Սան գետերի ավազաններով հանդերձ: Բացի այդ ԽՍՀՄ-ը իրեն էր վերցնում Արևելյան Ուկրաինան և Արևելյան Բելոռուսիան: Մոսկովյան պակտի շրջանակներում ԽՍՀՄ օկուպացրեց Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Այսպիսով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբին մի շարք փոքր պետություններ դադարեցին գոյություն ունենալուց, իսկ պատերազմի ավարտին դրանց թիվը  բազմապատկվեց:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1495 reads | 13.10.2015
|
avatar

avatar
0
1
Նացիստական Գերմանիա, ոչ թե Ֆաշիստական կամ Երրորդ Ռեյխ
Եթովպիա, ոչ թե Էֆիոպիա

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com