ՉՊԵՏՔ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱԵՎ ՄԱՍՍԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
Որո՞նք են հայկական դիվանագիտության մարտահրավերներն արդի իրողություններում: Ի՞նչ հնարավորություններ կան աշխարհաքաղաքական զարգացումներից անվնաս դուրս գալու, ինչո՞ւ ոչ՝  շահեկան դիրքում հայտնվելու համար: Խոսելով ստեղծված հնարավորություններից՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշում է, որ հայկական դիվանագիտությունը կարծես մեկուսացված քաղաքականություն է վարում, այնինչ նոր զարգացումներին համահունչ անհրաժեշտ է փոխել մոտեցումները:

Աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործում, որի հիմնական նպատակը բազմաբևեռ աշխարհի ստեղծումն է, Հայաստանն ունի կարևոր դերակատարություն: Նավասարդյանը նշում է, որ երկու խոշոր բևեռների՝ Արևմուտքի, Ռուսաստանի բախման հետևանքները փոքր երկիրները, ինչպես, ասենք, Հայաստանը, ծանր են տանում: Եվ որպեսզի հնարավորինս քիչ տուժել, ինչու ոչ՝ շահեկան դիրքում հայտնվել, մնում է մանևրել: Բայց ինչպե՞ս: Ըստ Արման Նավասարդյանի՝ մենք արդեն որոշ քայլեր տեսնում ենք, Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ճանապարհի վրա է:

«Եվրասիական միությանն անդամակցելը, հակառակ շատ վատատեսական կանխատեսումներին, վնաս չի հասցրել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին: Համաշխարհային հանրությունը մեզ համար բարենպաստ եղանակով վերաբերվեց դրան: Տարբեր մակարդակներում ասվեց այն մասին, որ Երեւանը, ԵՏՄ-ի անդամ լինելով, կկարողանա համագործակցել եւ Արեւմուտքի, եւ Եվրոպայի հետ: Նշանակալի է, որ խոսքը ոչ թե տնտեսական, այլ ռազմավարական համագործակցության մասին է: Այլ խոսքով ասած` Հայաստանը կարող է եւ ՀԱՊԿ-ի անդամ լինել, եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Դա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության ճիշտ ուղի են ընտրել»,-նշում է դեսպան Նավասարդյանը:

Սա, ըստ դիվանագետի,  պատմական շանս է Հայաստանի համար, և եթե մենք կարողանանք այն ճիշտ օգտագործել, ճիշտ խաղալ և Արևմուքտի, և Արևելքի հետ, ստեղծված իրավիճակից դուրս կգանք ոչ միան անվնաս, այլև դիվիդենտներով:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, չպետք է դիվանագիտությունը սահմանափակել, անհրաժեշտ է օգտագործել նաեւ մասսաների գործոնը: Դասական դիվանագիտական քայլերին զուգահեռ անհրաժեշտ է օգտագործել այլ օղակների հնարավորությունները եւս, մասնավորապես՝ խորհրդարանի, հասարակական կառույցների և ամենակարևորը՝ Սփյուռքի, որն ունի բավական մեծ ներուժ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
1091 reads | 22.08.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com