«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ

ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՁԵՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







Պատմությանը հայտնի են փոքր և մեծ տերությունների առաջացման ու անհետացման բազմաթիվ օրինակներ, եզակի չեն նաև փոքր պետությունների զարգացման և բարգավաճման այնպիսի դեպքեր, երբ նրանք, չնայած իրենց սահմանափակ տարածքին, փոքրաթիվ   բնակչությանը և սակավ ներուժին համալրում են միջազգային հարաբերությունների կարևորագույն խաղացողների շարքերը, և ընդհակառակը` կան մեծ տերություններ, որոնք տարբեր գործոնների ազդեցության ներքո իջնում են փոքր երկրների մակարդակին: Պետությունների կարգավիճակի, համաշխարհային քաղաքականության մեջ նրանց տեղի և դերի համեմատ փոփոխվում  են նաև նրանց դիվանագիտության որակը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակները:

Մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում, թե  պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրադրության փոփոխության պայմաններում ինչ կերպ և ինչպես են  գործում   դիվանագիտության մոդելները, մեթոդներն ու միջոցները:

Ասվածի  դասական օրինակներից մեկը թուրքական դիվանագիտության այլակերպությունն է, որը պայմանականորեն բաժանում ենք երեք շրջանի.
1. օսմանյան կայսրության շրջան, որն ընդգրկում է բյուզանդական ճկուն և նենգ  դիվանագիտական ժառանգությունը, ինչպես նաև նվաճված բազմաթիվ այլ ժողովուրդների մշակույթներն ու արժեքային համակարգերը 1300-ական  թվականներից մինչև  1918 թվականը: 
2. Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած տարիները, երբ Թուրքիան դասվում էր փոքր պետությունների շարքին և կեղծակերպում էր չեզոք քաղաքականություն: 
3. 1945 թվականից առ այսօր Թուրքիան բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հանդես գալ տարածաշրջանային գերտերություն, որի արտաքին քաղաքականության անկյունաքարը կայսերապաշտական կարոտախտն է, որին նա փորձում է հագուրդ տալ նորօսմանական դոկտրինայի իրագործման միջոցով:

1918 թվականն ազդարարեց թուրք-օսմանյան կայսրության հոգեվարքը,  չորս ու կես հարյուրամյա գոյության վերջի սկիզբը: 1923  թվականին Թուրքիան հռչակվեց հանրապետություն, պրեզիդենտ դարձավ Մուստաֆա Քեմալ փաշան` Աթաթուրքը:

1920-30-ական թթ. իրականացվեցին բուրժուական ռեֆորմներ, վերացվեցին սուլթանականությունը և խալիֆայությունը, հոգևոր իշխանությունն անջատվեց պետությունից, դպրոցը` հոգևոր իշխանությունից: Ստեղծվեցին քաղաքացիական և քրեական օրենսգրքեր, արգելվեց բազմակնությունը, չադրան, թուրքական գիրը դարձավ լատինատառ և այլն:

Արտաքին քաղաքականությունը գլխավոր սկզբունքը հռչակվեց իրրեդետիզմը, որը նշանակում էր   Թուրքիայի կտրուկ հրաժարումը կորցրած գավառներից: Նման պաշտոնական դիրքորոշումն ապահովեց Թուրքիային խաղաղ գոյակցություն ամբողջ  70 տարի: Սակայն ինչպես ցույց տվեցին դեպքերի հետագա զարգացումը, այդ ամենը լոկ քաղաքական բլեֆ էր, և որ Թուրքիան երբեք չի հրաժարվել կայսերական հավակնություններից և ագրեսիվ պլաններից հանրապետության  ստեղծման առաջին իսկ օրից: Այսպես, 1919 թվականին Քեմալ Աթաթուրքին հաջողվում է Էրզրումում կազմակերպել  իր առաջին համաժողովը,  որը ճանաչում է նրան որպես հեղափոխական շարժման ղեկավար և ընդունում է  ծրագիր ‹‹Էրզրումի համաձայնագիր›› կամ ‹‹Ազգային համաձայնություն›› անվան տակ:

Փաստաթղթում արձանագրված`  ‹‹Թուրքիան անկախ պետություն  է իր ազգային սահմաններում›› ձևակերպումը երկար բանավեճի առարկա դարձավ:

Կոնստանտինոպոլսում, ինչպես նաև   արտասահմանում ապրող թուրքերը, որոնք ‹‹փափուկ վարվեցողության›› կողմնակիցներ էին, առաջարկում էին զգուշավորություն դրսևորել և զերծ մնալ  Անտանտի դեմ  թշնամանք ցուցաբերելու վտանգից:  Եվ ընդհակառակը, համաձայն էին, որ Թուրքիան որդեգրի նման դիքորոշում հակառակորդ պետությունների, օրինակ, Հունաստանի և Հայաստանի նկատմամբ:

‹‹Կոշտ վարվեցողության›› հետևորդները պարզապես գործում էին՝ առաջնորդվելով Բեռլինի և Մոսկվայի  դիրքորոշումով: ‹‹Էրզրումի պակտից›› մի քանի ամիս անց, կոնկրետ` 1919 թվականին, մեկ այլ համագումար տեղի ունեցավ Սվազում: 

Համագումարն ավելի կարևոր էր, քան նախորդը, քանի որ այն վերհաստատեց, անգամ ամրագրեց ‹‹Էրզրումի համաձայնագիրը, ինչպես նաև ամբողջովին ներկայացրեց գերմանո-բոլշևիկյան առաջնորդների նպատակները: Դա ‹‹Պանիսլամական համագումար էր››, որին պաշտոնապես մասնակցում էին Սովետների ներկայացուցիչները, հանձին բոլշևիկյան Ադրբեջանի կառավարության:

Ներկա էին նաև պարսից պատգամավորները: Խնդիրը դրված էր ողջ պարզությամբ: Մոսկվայի Կառավարությունը խոստանում էր  օգնություն և թուրքական բոլոր հավակնությունների բավարարում, սակայն մի պայմանով: Թուրքիան  իրականացնում է Կրեմլի բոլոր պահանջները, որոնք էին՝ պատերազմը  դառնում է ընդհանուր` ընդգրկելով  Կիլիկիան, Սիրիան, Մեզոպոտանին և Արաբիան: Հաստատվում է անարխիա, հատկապես, Արևելքում: Հեղափոխական շարժումը արագորեն տարածվում է  Ասիայում և հասնում մինչև Հնդկաստան:  Որդեգրելով փոքր պետության կարգավիճակ և ճանաչվելով որպես այդպիսին, Թուրքիան հաջողությամբ սկսեց մանևրել  Անտանտի երկրների, Ռուսատանի և Գերմանիայի միջև: Ըստ Թել Ավիվի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Դեվիդ Վայթալի՝ Թուրքիան 1940–ական թվականներին  30-40 մլն բնակչություն ունեցող թերզարգացած երկիր էր, հեշտորեն կարող էր  ընդգրկվել ‹‹փոքր պետություն›› հասկացության կատեգորայի մեջ:

1940–ական թվականներին Թուրքիայի կարևորագույն և խոշոր արտաքին քաղաքական գործընկերներն էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Խորհրդային Միությունը: Երկար ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշումը կախված էր վերոնշյալ մեծ պետությունների գործողություններից և արձագանքից: Լենինի հետ սիրախաղից հետո Թուրքիան 1925 թվականին ստորագրեց սովետա-թուրքական բարեկամության և չեզոքության մասին պայմանագիր:  1938  թվականին Անգլիան և Ֆրանսիան աջակցեցին Սիրիայից Ալեքսանդրետի սանջակը անջատելուն և Թուրքիային միացնելուն: Իսկ մեկ տարի անց` 1939 թվականին Անկարան միացավ անգլո-ֆրանսիական հակաֆաշիստական դաշինքին: Զուգահեռաբար, սովետա-ֆիննական պատերազմի ժամանակ Թուրքիան գաղտնի բանակցություններ էր վարում Սիրիայում ֆրանսիական հրամատարության հետ` Բաքվի և Բաթումի վրա հարձակվելու նպատակով:

Փոքր  պետության դիվանագիտական խաղաքարտը Թուրքիան փայլուն կերպով օգտագործեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայտարարելով չեզոքություն՝ Թուրքիան իրականում Գերմանիային ցույց էր տալիս տարբեր տիպի օգնություն` վաճառում էր քրոմի հանքանյութ և այլ ստրատեգիան նյութեր: Աբվերը և գեստապոն Բոսֆորի ափում զգում էին ինչպես սեփական տանը, ֆաշիստական և իտալական նավերն անարգել անցնում էին նեղուցներով:

Թուրքիան Գերմանիայի աջակցությամբ ծրագրում էր զավթել Կովկասը: Նա սովետական սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, որոնք Ստալինգրադի անկման պահին ներխուժելու էին Անդրկովկաս: Գերմանական զորքերի ջախջախումը Ստալինգրադում սթափեցրեց թուրք կառավարողներին: 1944 թվականին դաշնակիցների պահանջով  Թուրքիան ձևականորեն խզեց հարաբերությունները Գերմանիայի հետ, իսկ 1945 թվականին ՄԱԿ-ում տեղ գրավելու համար ձևական պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային:

Ուսումնասիրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական դիվանագիտության ընտրած գործելակերպը՝ մենք գալիս են հետևյալ եզրակացության: Հայտնվելով բոլոր ժամանակների խոշորագույն բախման դաշտում (Թուրքիայի բոլոր աշխարհագրական հարևանները  պատերազմական կարևորագույն թատերաբեմեր էին)  և քաջ գիտակցելով իրենց սահմանափակ ուժերն ու խոցելիությունը` թուրքերն ընտրեցին երբևէ չկիրառված և վտանգավոր քաղաքական կուրս` հիմնված իրական կամ երևակայական սահմանափակումների, խոցելիության և վախի վրա: Նրանք անտեսեցին Ուինսթոն Չերչիլի այն միտքը, որ եթե փայփայում են սեփական անկախությունը, ապա պետք է մասնակցեն պատերազմին: Հակառակ դեպքում նրա բոլոր հարևանները կպարտվեն, իսկ Թուրքիան կմնա միայնակ և անպաշտպան ու կդառնա Հիտլերի հնազանդ ստրուկը:

Թուրքիան նախընտրեց չմասնակցել պատերազմին և պահել կասկածելի չեզոքություն երկդիմության, քաղաքական կեղծիքի և անազնվության հիմքերի վրա: Իսկ մեծ քաղաքական գործչի և դիվանագետի կանխատեսումը չարդարացավ: Իսմեթ Ինյոնյուի կառավարության դիվանագիտական մեծագույն հաջողությունը կայանում է նրանում, որ երկիրը դուրս եկավ դարի ամենախոշոր սպանդից, առանց թուրք մի զինվորի քիթն արյունելու անգամ: Պատերազմում Թուրքիայի փոքր պետության չեզոք քաղաքականությունն ուղղված էր սեփական անկախության պահպանմանը և գերտերությունների հետ զինված բախումից խուսափելու նպատակին: Երկրորդ աշխարհամարտի ավարտով ավարտվեց նաև Թուքիայի կեղծ` քվազիչեզոք դիվանագիտությունը, և նա կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Արևմուտք, առաջին հերթին, դեպի ԱՄՆ:

‹‹Տրումենի դոկտրինայի›› և ‹‹Մարշալի պլանի›› սահմաններում Թուրքիան ստացավ ռազմական և տնտեսական մեծ օգնություն: 1950 թվականին թուրքական 20 հազարանոց  ռազմական կոնտիգենտը ամերիկյան զորքերի հետ պատերազմեց Կորեայում: Իսկ ներքաղաքական կյանքում թուրքերի մոտ հավանաբար վերակենդացավ գենետիկական կոդը, որի հետևանքով Ա. Մենդերեսի կառավարությունը 1955 թվականին կազմակերպեց հայերի և հույների զանգվածային ջարդեր: 1951 թվականին Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի և ՍԵՆՏՕ-ի (Central Treaty Organization, հաճախ անվանվում էր Բաղդադյան պակտ: Ռազմաքաղաքական կազմակերպություն Միջին և Մերձավոր Արևելքում` ստեղծված ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի  և Թուրքիայի կողմից: Գործել է  1955 1979 թթ.):

Թուրքիան հանդիսանում է  ՆԱՏՕ-ի ֆորպոստը, որն ապահովում է նրա հարավային ֆլանգի գործողությունները: {Թուրքիայի ներուժը ներկայումս համապատասխան հիմքեր է ստեղծում հանդես գալու տարածաշրջանային մեծ տերություն խաղացողների շարքում:  2004 թվականի տվյալներով՝ Թուքիայի բնակչությունը կազմում է 64.800 000 մարդ,  բնական աճը` 9,1%, ծննդաբերության մակարդակը` 16,2%,  մանկական մահացության մակարդակը` 8 %, կյանքի միջին տևողությունը` 78 տարի, 15 տարեկանից ցածր բնակչությունը`   23%,  65 բարձր բնակչությունը`  11%,   ազգային համախառն արտադրանքը`  183,994 մլրդ. դոլար,   մեկ շնչի հաշվով` 6060 դոլար, աճի մակարդակը` 7,2 %,  սղաճի մակարդակը` 80,4%,  գործազրկության մակարդակը` 6,6 %, արտաքին պարտքը կազմում է 79.789.4 մլն. դոլար, գյուղատնտեսությունը` 45%, արդյունաբերությունը` 22%, ծառայությունները`   33%, ավտոմոբիլային ճանապարհները` 381.028 կմ., երկաթուղայինը` 8.429 կմ. ռազմական բյուջեն կազմում է ներքին համախառն արտադրանքի    2,7%, զինված ուժերում ծառայում է 639.000 մարդ:

Այդուհանդերձ, Թուրքիայի ներուժը ասիմետրիկ է նրա քաղաքական հավակնությունների և ծավալապաշտական նկրտումների համեմատ, ինչն իրենց կարող են թույլ տալ միայն համաշխարհային չափանիշների գերտերությունները: 

Թուրքական արտաքին քաղաքականության հայեցակարգային սկզբունքը ‹‹զրո խնդիրներ›› հարևանների հետ, խիստ հակասության  մեջ է մտնում նրա կոնկրետ գործողությունների և քայլերի հետ գրեթե բոլոր ուղղություններով: Թուրքական դիվանագիտությունը չլուծված խնդիրներ ունի Իրանի, Իրաքի, Սիրիայի, Իսրայելի Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի հետ, որոնց լուծումը մշուշապատ է և չափվում է բազմաթիվ անհայտներով:

Թուրքիայի արտաքին քաղաքականության ‹‹աքիլեսյան գարշապարը››` քրդական հարցն  ավելի է սրվել քան երբևէ` սպառնալով երկրի պետական ու ազգային շահերին ու հետաքրքրություններին:

Նշված խնդիրների լուծման նպատակով դարի սկզբին Թուրքիան վերակազմավորում է  իր դիվանագիտութունը և ռազմաքաղաքական կոնցեպտը` համապատասխանեցնելով դրանք նոր աշխարհաքաղաքական իրողություններին և մարտահրավերներին: Եթե թուրքական քաղաքական հովերը հեռու են մեծ տերությունների հավակնությունների հետ համարժեք լինելուց, այդունադերձ, դրանք կարող են լուրջ վտանգ սպառնալ տարածաշրջանի երկրներին: Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ: Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների  ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված են նրանց նկատմամբ ռազմական ուժերի  գերակայությամբ ու հնարավորություններով:

Այս համատեքստում` նկատի ունենալով Թուքիայի անվտանգային քաղաքականության անկանխատեսելիության բարձր աստիճանը, կառավարող շրջանների ագրեսիվ վարքագիծը,  ռազմաքաղաքական հավակնությունները և իր մի շարք հարևանների հետ ոչ բարիդրացիական հարաբերությունները` կարելի է եզրակացնել, որ Թուքիայի կողմից ռազմական ուժի կիրառման հավանականությունը բավական բարձր է:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2824 reads | 16.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com