ՀԱՅ ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
28.02.2019 \ 23:58
Reads: 1449
2018թ. նոյեմբերի 11-12-ին Պեկինում տեղի ունեցավ «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» վերնագրով գիտաժողով՝ «Միջազգային բարեկամական ընկերությունների չինական ընկերակցության Խաղաղության եւ զարգացման ուսումնասիրությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ, 14 չինացի եւ 6 հայ գիտնականների մասնակցությամբ: Չինաստանի համար առաջին անգամ այս բնույթի գիտաժողովը կյանքի կոչվեց մոտ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արարատ Կոստանյանի եւ վերոհիշյալ Կենտրոնի ջանքերի շնորհիվ։
ՉԻՆԱՍՏԱՆԸ՝ ՆԵՐՍԻՑ․ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ՞, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
07.02.2016 \ 23:58
Reads: 2851
Երբ Չինաստանը 2008 թ. հյուրընկալեց միջազգային ամառային օլիմպիական խաղերը, Սինցզյանը հանդես եկավ նախապատրաստված ցույցերով՝ արտահայտելով անկախանալու իր ցանկությունը։ Էրդողանը մյուս կողմից (Էրդողանը բաց չի թողնում որևէ հնարավորություն՝ հանդես գալու որպես ույղուրների և պաղեստինցիների մեծ եղբայր) թույլ տվեց մեծաքանակ ցույցեր չինական իշխանությունների դեմ, որոնց ժամանակ այրում էին չինական դրոշները՝ միևնույն ժամանակ Թուրքիայի դրոշի կողքին ծածանելով դրանից միայն կապույտ գույնով տարբերվող դրոշը։
ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ
08.04.2015 \ 21:16
Reads: 3731
Տվյալ հակամարտությունը մեծի մասամբ գաղափարական է։ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը բնույթով նացիոնալ-սոցիալիստական է, մինչդեռ իսլամիստների վերջնանպատակը զուտ շարիաթի օրենքի հաստատումն է և երկրը իսլամի նորմերով առաջնորդող ուժի ստեղծումը։ Ավելին, հակամարտությունը հաջողացրել է խորագույն ատելություն սերմանել սուննի և շիա մուսուլմանների միջև՝ հնարավորություն տալով նշյալ հոսանքներին նորանոր հակամարտություններ հրահրելու և կառավարման թելերը սեփական ձեռքերում կենտրոնացնելու համար:
ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
15.03.2015 \ 01:29
Reads: 8311
Չնայած Ալ-Քաիդան ահաբեկչական խմբավորումների շարքում արդեն գտել է իր հաստատուն տեղը և որպես պատասխան ռազմավարություն որդեգրել է բռնությունը, արաբական ազգերի և համաշխարհային անվտանգության համար դրա սպառնալիքն առավելապես գալիս է կառույցի գաղափարաբանությունից և այնպիսի ձեռնարկումներից, ինչպիսիք են ցանցային կառույցների ստեղծումն ու արմատականության տարածումը՝ միտված իսլամադավան աշխարհը մեկ հովանու ներքո միավորելուն և կառավարելուն։