ՀԱՅ ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
2018թ. նոյեմբերի 11-12-ին Պեկինում տեղի ունեցավ «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» վերնագրով գիտաժողով՝ «Միջազգային բարեկամական ընկերությունների չինական ընկերակցության Խաղաղության եւ զարգացման ուսումնասիրությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ, 14 չինացի (Սյու Հաիյան, Լի Շենգ, Ֆենգ Յոնգպինգ, Ճանգ Հոնգ, Յանգ Ջին, Սյու Պոլինգ, Ֆու Յուչենգ, Վանգ Ջիանգ, Վեյ Սյին, Սուն Յուհուա և Վանգ Մինգյե) եւ 6 հայ գիտնականների մասնակցությամբ (Արծվի Բախչինյան, Սուրեն Պարսյան, Գոհար Իսկանդարյան, Արթուր Եղիազարյան, Արարատ Կոստանյան և Հովհաննես Ալեքսանյան)։

Չինաստանի համար առաջին անգամ այս բնույթի գիտաժողովը կյանքի կոչվեց մոտ մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արարատ Կոստանյանի եւ վերոհիշյալ Կենտրոնի ջանքերի շնորհիվ։

Զեկուցումներն ընթերցվում էին չինարեն եւ հայերեն, որոնք տեղում թարգմանում էր Պեկինում բնակվող հայուհի թարգմանչուհին։
Չինացի գործընկերներից շատերը հայտնում էին, որ Հայաստանի վերաբերյալ բավարար տեղեկություն չունեն, ուստիեւ նախապես ներողություն էին խնդրում հնարավոր բացթողումների կամ վրիպումների համար։

Ամեն դեպքում, ակնհայտ էր, որ Չինաստանը Յամենիյան՝ Հայաստանը, դիտում է որպես տարածաշրջանում իր համար առաջնահերթություն ներկայացնող մի երկիր, որի հետ համագործակցությունը եւ գործընկերությունը համարվում է միանգամայն հեռանկարային։ Բոլոր զեկուցողները մասնավորապես շեշտում էին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևորությունը։

Երկուստեք ցանկություն հայտնվեց նման հանդիպումները դարձնել ավանդական եւ մոտ ապագայում համանման գիտաժողով կազմակերպել Երեւանում։

Ստորև ներկայացնում ենք Արարատ Կոստանյանի զեկուցումը այդ գիտաժողովում:

Հայ չինական հարաբերությունների ներկան և հերանկարները

Հայ-չինական  դիվանագիտական հարաբերությունները ուժի մեջ են մտել 1991-ից՝ մեկ տարի անց ՀՀ անկախությունից հետո։ Այդ ժամանակից հարաբերությունները  երկու երկրների միջև շարունակում են լինել ոչ միայն դրական, այլ նաև ընկերային։ Թե Հայաստանը և թե Չինաստանը կարևորում են հարաբերությունները այն երկրների հետ, որոնք ունեն հին քաղաքակրթություն և մշակույթ։ Ավելին, Հայաստանն ու Չինաստանը ունեն նույն տեսլականը և քարոզում են խաղաղություն միջազգային արենայում։ Հայ-չինական հարաբերությունները ներկայումս կենտրոնացած են առևտրի, կրթության, ռազմական և հանքարդյունաբերության ոլորտներում։ Անհրաժեշտ է հարաբերությունները զարգացնել  այլ՝ տարբեր բնագավառներում, մանավանդ երբ  Չինաստանը մեկնարկել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Այս զեկույցում ներկայացնելու եմ հայ-չինական հարաբերությունների կարևոր իրադարձություններն ու ապագա անելիքների տեսլականը։

Ներկա ձեռքբերումները
1.Քաղաքական. վերջին տարիներին  նկատելի է հայ-չինական հարաբերությունների ակտիվացում և դա պայմանավավորված է հիմականում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ: Նախագիծ, որը Չինաստանին անհրաժեշտ է խորացնելու հարաբերությունները աշխարհի հետ։ Պետական մակարդակի այցելություններից ամենանշանակալին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցն էր Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ  ստորագրվեց համատեղ դեկլարացիա, որի կարևոր կետերից է ընդլայնել քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, կրթական և այլ ոլորտների համագործակցության խորացումը երկու երկների միջև։ Կողմերը սատարում են մեկ Չինաստան գաղափարին ու ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հարաբերությունների զարգացմանը։ Միևնույն ժամանակ  ընդլայնել հարաբերությունները հետազոտական, մեդիայի, հասարակական խմբերի, արվեստի և այլ ոլորտներում։ Վերջերս ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընդգծեց Չինաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ընտրվելուց մեկ ամիս անց հանդիպում ունեցավ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիէն Էրլունի հետ, երկու կողմերը կարևորեցին բոլոր բնագավարներում հարաբերությունների էլ ավելի զարգացումը՝  առաջնային համարելով  հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտները։

2.Ռազմական. պաշտոնական այցելություններից անհրաժեշտ է հիշատակել նաև նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցը, որի ընթացքում ստորագրվեց Չինաստանի կողմից Հայաստանին հինգ միլիոն յուան օժանդակություն տրամադրելու համաձայնագիր։ Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպեց զենք արտադրող «Polygroup» և «Norinko» ընկերությունների տնօրենների հետ։

3.Գիտություն. գիտական ասպարեզում  նույնպես գոյություն ունի համագործակցություն․ 2017 ին Պեկինում տեղի ունեցավ գիտաժողով ՀՀ ԱԱԳ արևելագիտության ինստիտուտի և Չինաստանի քաղաքական և սոցիալական ակադեմիայի միջև։ Գիտաժողովը բավական արդյունավետ էր այն իմաստով, որ հայ գիտնականները ծանոթացան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Միևնույն ժամանակ կարևոր ազդակ էր հայ և չինացի գիտնականների հանդիպումն ու կարծիքների փոխանակումը։ Ավելին, վերջերս տեղի ունեցած ՀՀ ԱԱԳ 75-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր Չինաստանի ազգային ակադեմիայի նախագահ Բայ Չուն լին։

4.կրթական. կրթական հողի վրա համագործակցությունը բավական առաջընթաց է ապրում․ վերջերս Երևանում բացվեց հայ-չինական դպրոցը, որի ծրագիրը հիմնվելու է ՀՀ կրթական մոդելի վրա՝  ինտենսիվ դասավանդվելու է չինարենը որպես մասնագիտացված օտար լեզու։ Դպրոցը կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ներկայումս ամենամեծ օտարերկրյա դպրոցն է համարվում Հայաստանում։ ՀՀ-ում ԽՍՀՄ ժամանակներից ընդունված է օտար լեզուների մասնագիտությամբ դպրոցների հիմնումը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ թեքումներով: Այսուհետ Հայաստանում վերոնշյալ օտար լեզուների կողքին աճելու է հետաքրքրությունը նաև չինարեն լեզվի հանդեպ։ Հայ-չինական դպրոցի առաքելությունը, իմ կարծիքով, այն է, որ շրջանավարտ աշակերտները հնարավորություն են ունենալու շարունակել բարձրագույն կրթությունը Չինաստանի համալսարաններում։ Սա չափազանց կարևոր հնարավորություն է հայ ուսանողների համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին գիտական հետազոտություններով։  2014-ից սկսած՝ Պեկինի օտար լեզուների համալսարանում դասավանդվում է հայոց լեզու, և հիմա ունենք երկու չինացի ուսանող, որոնք սովորում են ԵՊՀ-ում։ Իսկ  Հայաստանի Կոնֆուցիոս դպրոցի հայերեն-չինարեն դասագիրքը ընտրվեց լավագույնը  Ասիայում և կենտրոնական Ասիայում։

Հետագա համագործակցության հեռանկարները

Քաղաքական

ՀՀ-ն անկախացումից ի վեր հռչակել է վարել բարեկամական հարաբերություններ բոլոր երկրների հետ և բալանսավորված արտաքին քաղաքականություն գերտերությունների հետ։ Հայաստանի քաղաքական միտքը հուշում է վերոնշյալ քաղաքականության արդյունավետությունը՝ հաշվի առնելով Հայաստանի կացությունը՝ չլուծված ղարաբաղյան հարց և փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ ՀՀ ակտիվորեն հարաբերություններ է զարգացնում այն երկրների հետ, որոնք ղարաբաղյան հարցի միակ լուծումը տեսնում են խաղաղ ճանապարհի միջոցով։ Բալանսավորված քաղաքականություն վարելու երկրորդ փաստարկը հայկական սփյուռքն է, որը հիմնականում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության հետևանքով։ Հայկական սփյուռքը առաջացել է հիմնականում Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում,  Ավստրալիայում, Եվրոպայում։ Հայերն այս երկրներում հիմնել են իրենց յուրահատուկ գաղութը՝ եկեղեցիներով, դպրոցներով, կուսակցություններով, թատրոններով և այլն։ Այստեղ նույնպես կարելի է համագործակցության եզրեր գտնել հայկական և չինական նոր սփյուռքի միջև և վեր հանել երկու գաղութների նմանություններն ու պահանջները։ Օրինակ՝ թե հայերի, թե չինացիների համար այս առումով կարևոր է համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային խաղաղության հասնելու համար։  Հայաստանին խաղաղությունը անհրաժեշտ է տնտեսությունը զարգացնելու համար, իսկ Չինաստանին՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար։

Գաղտնիք չէ, որ տնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն։ Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ժողովում ասվել է հետաքրքիր նոր միտք. կարևոր չէ որևէ երկրի փոքր կամ մեծ լինելը, կարևորն այն է, թե ինչպես ցանկացած երկիր կարող է գործել և համագործակցել։  Այսպիսի աշխարհայացք մենք չենք տեսել այլ գերտերություններից․ մեզ հայտնի է արևմտյան պատկերացումը, երբ մեծերը կլանում են փոքրերին։

Հաշվի առնելով հայ և չին պետական պաշտոնյաների հայտարարությունները՝ մեր հարաբերությունները բարեկամական են, Հայաստանում և Չինաստանում քաղաքական կուսակցությունների միջև լայն քաղաքական փոխհարաբերությունների անհրաժեշտություն կա՝  մանավանդ սոցիալիստական կուսակցությունների հետ։ ՀՅԴ կուսակցությունը, որն ունի 128 տարվա պատմություն, այժմ օգտագործում է «Սոցիալիզմ ազգային արժեքներով» գաղափարը,  Իսկ չինաստանի կոմունիստական կուսակցությունը օգտագործում է «Սոցիալիզմ չինական հատկանիշներով»-ը։ Այսպիսով, այս երկու կուսակցությունների միջև համագործակցությունը բավական արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով գաղափարական նմանությունները։  Ավելին, նեոլիբերալիզմի զանգվածային ալիքը սպառնալիք է ավանդական և պահպանողական երկրների համար, և այդ պատճառով պետք է դիմակայել միասին `ամրապնդելով հարաբերությունները սեփական ազգային հատկանիշներով կուսակցությունների հետ:

Երկու երկրների համար էլ աղետ է այնպիսի ահաբեկչությունների վտանգը, ինչպիսին էր արաբական գարունը, որը հարվածեց Մերձավոր Արևելքը։ Աշխարհի բոլոր ահաբեկիչները լցվել էին Սիրիա, և Հալեպի հայ համայնքը ամեն օր հարձակումների է ենթարկվել: Մենք կորցրինք ավելի քան 200 անմեղ քաղաքացիներ եւ գրեթե մեր բոլոր եկեղեցիները, դպրոցները եւ քաղաքական հաստատությունները ռմբակոծվեցին, բարեբախտաբար, հայ համայնքի հաստատակամությամբ, այժմ էլ վերանորոգվում են հիմնական ինստիտուտները: Ահաբեկչությունն այսօր ամենամեծ վտանգն է, որ կանգնած է մեր առջև։ Այն նաև անհանգստացնում է Չինաստանին, քանի որ Չինաստանում տեղի են ունեցել որոշակի միջադեպեր ստեղծված արմատական իսլամիստական խմբավորումների կողմից։

Այսպիսով, Չինաստանի հետ Հայաստանի համագործակցությունը եւ Մերձավոր Արեւելքի հայ համայնքների՝ ահաբեկչության դեմ պայքարի հաստատակամությունը կուժեղացնեն երկու կողմերին և կարող են լինել այն հարթակը, որը կարող է միավորել այլ երկրների էլ։  Վերոհիշյալ ահաբեկչությունը ոչ միայն վտանգեց Մերձավոր Արեւելքի հայերին, այլեւ Հայաստանը: Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ջիհադական զինյալները միացան ադրբեջանական կողմին: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հակամարտությունը հիմնված է կրոնի վրա, որն իրականում չկա: Միեւնույն ժամանակ Թուրքիան ցույց է տալիս ամբիցիաներ՝ վերականգնելու իր դերը։
Այս առումով Հայաստանը եւ Չինաստանը պետք է համագործակցեն պաշտպանական ոլորտում, ինչպես նաեւ համատեղ զորավարժություններով:

Սփյուռքի հարցի հետ կապված, հայկական սփյուռքի իրականությունը աշխարհում նորաստեղծ սփյուռքների համար առանցքային մոդել է: Աշխարհում գոյություն ունի ընդամենը 2 լավ կազմակերպված սփյուռք` հայկական և հրեական: Հայ-չինական հարաբերությունները կարող են զարգանալ նաեւ այլ երկրներում՝ հաշվի առնելով Ավստրալիայում եւ Կանադայում մեծ թվով չինական համայնքը: Հնարավոր այս փոխազդեցությունը առաջին հերթին հնարավորություն կտա երկու երկրների համայնքներին միմյանցից սովորել եւ կիսվել փորձով: Մեկ այլ համագործակցության տաբրերակ է Չինաստանի հայ համայնքը, որը բաղկացած է  600 հոգուց։ Չինաստանում հայերը հիմնականում բնակվում են Գուանչխու, Նանծին, Շանհայ եւ Հոնկոնգ քաղաքներում: Փաստաբաններն ու ֆինանսիստները մեծամասնություն են կազմում: Չինաստանի հայերը ամեն տարի միասին հավաքվում են ապրիլի 24-ին` այցելելու  Նանծինի Ցեղասպանության թանգարան եւ ծաղիկներ խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Մենք հաճախ հիշում ենք մեր երկրների հին քաղաքակրթության եւ հարուստ պատմության մասին, բայց մենք չենք ուսումնասիրել մեր երկրների միջև դեռևս շատ վաղուց գոյություն ունեցող փոխգործակցության մասին: Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում դեռևս հնագույն մետաքսի ճանապարհից հայ-չինական հարաբերությունների մասին փաստագրական փաստաթղթեր եւ տեղեկություններ կան, եւ ես վստահ եմ, որ Չինաստանը շատ ավելի շատ նման փաստաթղթեր ունի: Ցանկալի է ստեղծել հայ եւ չինական պատմաբանների թիմ, հրապարակել այդ փաստերը եւ հանրությանը հայտնի դարձնել: Մեր պարտքն է տեղեկացնել ժողովրդին անցյալի դրական ձեռքբերումների մասին ավելի արդյունավետ ապագա ունենալու համար: Բացի այդ, անհրաժեշտություն կա հայ գրողների կարևոր գործերի հրատարակմանը Չինաստանում և հակառակը՝ չին գրողներինը Հայաստանում։ Բարեբախտաբար, մենք ունենք Կոնֆուցիոսի եւ Սան Ցզիի հայերեն տարբերակը, բայց ես վստահ եմ, որ կարող ենք այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրել:

Չինաստանի նախագահ Սի Ցինպինը մի քանի արժեքավոր գրքեր ունի, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, բայց ոչ հայերեն: Մյուս կողմից, մենք ունենք բազմաթիվ հայ ազգային մտածողներ, որոնք կարող են արժեքավոր լինել չին ընթերցողների համար:

Սոցիալ

Հասարակական կազմակերպությունները այսօր աշխարհում, հատկապես արևմտյան հասարակություններում արագորեն տարածվում  են։ Հայաստանում այդ արտասահմանյան հաստատություններին թերահավատորեն են մոտենում, բայց վերջին տարիներին երիտասարդների շրջանում հետաքրքրություն է առաջանում ժողովրդավարության և մարդու իրավունքներին վերաբերող ՀԿ-ների հանդեպ։ Պետք է խոստովանեմ, որ նրանք արդյունավետ կերպով աշխատում են եւ կազմակերպվում են սեմինարներ, հրատարակություններ, բացօթյա իրադարձություններ եւ այլն: Կարծում եմ, որ Հայաստանում եւ Չինաստանում միասնական կենտրոններ ստեղծելու անհրաժեշտություն կա՝ շարունակաբար գործելու եւ ժողովուրդների միջև կապեր հաստատելու համար տարբեր ասպեկտներում (պատմություն, փիլիսոփայություն, նկարչություն, երաժշտություն, պոեզիա, կինոնկարներ եւ այլն):

վերջաբան

Վերևում նշեցի այն հնարավորությունները, որ հայերն ու չինացիները կարող են զարգացնել հարաբերությունները ինչպես երկու պետությունների, այնպես էլ ժողովուրդների փոխհարաբերություններում: Հիմա ես կցանկանայի նշել որոշ գործոններ ավելի գործնական մակարդակի վրա, թե ինչ կարող ենք սովորել միմյանցից: Վերջին 5 ամիսների ընթացքում իշխանության եկած ՀՀ նոր կառավարությունը նախ եւ առաջ եկավ կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության տեսլականով:

Այս հարցում Չինաստանը հասել է հաջող մակարդակի: Կարծում եմ՝ արժեքավոր կլինի, եթե Հայաստանի իշխանությունները հաշվի առնեն կոռուպցիայի դեմ պայքարում չինական փորձը: Մեկ այլ կարեւոր խնդիր, որը Չինաստանին հաջողվեց, աղքատության նվազեցումն է: Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն պայմանները, բայց ես հավատում եմ, որ արժեքավոր կլինի փորձագետների եւ պաշտոնյաների համար իմանալ դրական արդյունքների հասնելու փորձի մասին: Միեւնույն ժամանակ, հայերը եւ հատկապես ազգային գաղափարախոսությամբ  կուսակցությունները կարող են բացահայտել ավելի քան 100 տարիների ազգային արժեքների պահպանման մեխանիզմներն ու դրանց գործադրումը: Մյուս կողմից, ազգային արժեքների ներառումը քաղաքական և հասարակական կյանքում հայկական փորձը արժեքավոր կլինի Չինաստանի իշխանությունների համար, թե ինչպես պետք է հարմարեցնել Չինաստանի հատկանիշները  քաղաքականության եւ հասարակության մեջ:

Նորաստեղծ չինական սփյուռքի համար արդյունավետ կլինի հիմնվել հայկական սփյուռքի փորձի վրա` պահպանելու չինական կերպարը: Ավելին, հայերը բավականաչափ գիտելիք ունեն կրոնական ծայրահեղության մասին, հաշվի առնելով վերջին 130 տարիների պայքարը Օսմանյան կայսրության դեմ: Կարծում եմ, որ չինացի փորձագետները կօգտվեն հայկական սփյուռքի ձեւավորման փորձից եւ կրոնական ծայրահեղականության զապման մեթոդներից:
ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ
330 reads | 28.02.2019
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2019 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com