ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
![]() արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար ![]() Նախ քննենք ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության դրույթներն ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի (Charter of the United Nations)՝ վեր հանելու համար տվյալ փաստաթղթում նրանց վերապահված իրավական բովանդակությունը, հետևաբար՝ նրանց կարևորության աստիճանն ըստ միջազգային իրավունքի: Քննությունն ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի կարևորվում է նաև այն հանգամանքով, որ նշյալ կանոնակարգը գերկայություն ունի մնացած բոլոր միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Սույն հիմնադրույթն ամրագրված է Կանոնակարգի 103-րդ հոդվածումև, բնականաբար, ընդունվում է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից: ՄԱԿ-ի կանոնակարգի առաջին իսկ հոդվածում ամրագրված են այդ կազմակերպության նպատակներն ու սկզբունքները: Առաջին հոդվածի 2-րդ կետն արձանագրում է. «Միավորված ազգերի նպատակներն են. 1. ... 2. զարգացնել ազգերի միջև բարեկամական հարաբերությունները՝ իրավահավասարության սկզբունքի հարգանքիև ժողովուրդների ինքնորոշման հիման վրա, ինչպես նաև ձեռնարկել այլ համապատասխան քայլեր ամրապնդելու համար համընդհանուր խաղաղությունը (The Purposes of the United Nations are: To develop friendly relations among nations based on respect for the principle of e qual rights and self-determination of peoples, and to take other appropriate measures to strengthen universal peace): Վերոշարադրյալից հստակ է, որ ՄԱԿ-ը ժողովուրդների ինքորոշումը (շեշտում եմ՝ ինքնորոշումըև ոչ թե պարզապես ինքնորոշման իրավունքը, այսինքն այդ իրավունքի կենսագործումը) դիտարկում է ոչ միայն որպես իր հիմնարար սկզբունքներից մեկը, այլև հիմք ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև համընդհանուր խաղաղության ամրապնդման համար: Հետևաբար ինքնորշման մերժումը բարեկամությունը խաթարողև համընդհանուր խաղաղությունը սասանող քայլ է: ![]() Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանմանը, ապա նման հասկացություն ներառված չէ ՄԱԿ-ի նպատակների կամ սկզբունքների մեջ: ՄԱԿ-ի կանոնակարգը (հոդված 2-րդ, կետ 4) խոսում է միայն միջազգային հարաբերություններում, արտաքին ուժի կողմից զավթումի ճանապարհով, տարածքային ամբողջականության խաթարման անընդունելության մասին. «բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ օգտագործումից...» (All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state...): Այսինքն, խոսքը չի գնում պետության տարածքային ամբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն ՄԱԿ-ի անդամ մեկ պետության կողմից ուրիշ պետության տարածքային ամբողջականության ուժային խախտման անընդունելիության մասին: Սա բնավ կապ չունի մի որևէ առանձնացող հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի կենսագործման, այսինքն սեփական տարածքով անջատման հետ՝ եթե, իհարկե, տվյալ հանրությունը կուզի ինքնորոշման իրավունքն իրականացնել անկախության ձևով: Անհրաժեշտ է ընդգծել, որ միմիայն տվյալ հանրության իրավունքն է որոշելու իր ինքնորոշման վերջնաձևը՝ կլինի դա անկախ երկիր, անդամակցում դաշնային պետությանը, ինքնավարություն, թե լրիվ տարրալուծում որևէ պետության կազմում: Միջազգային իրավունքի մասնագետների մեծ մասը ներկայումս ընդունում է, որ ինքնորոշումն իրավական սկզբունք է, ի տարբերություն, այսպես կոչված, տարածքային ամբողջականության: Ըստ այդմ, ակնհայտ է, որ հարցի քաղաքական կողմը չի կարող խաթարել նրա իրավական էությունը: Ավելին, ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ jus cogens -ի, մաս է հանդիսանում, հետևաբար այն անսակարկելի է ու անբեկանելի: ՄԱԿ-ի Գլխավոր համաժողովը 637A(VII) բանաձևով (16 դեկտեմբերի, 1952թ.) հայտարարել է. «ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է սատարեն բոլոր ժողովուրդներիև ազգերի ինքնորոշման սկզբունքի [իրականացումը] » ("The States Members of the United Nations shall uphold the principle of self-determination of all peoples and nations”: Խիստ կարևոր է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունած փաստաթղթերն ինքնորոշման իրավունքի [հարգումը] մեկնաբանում են որպես ՄԱԿ-ի կանոնակարգից բխող պարտավորությունների մաս (... regards the principle of self-determination as a part of the obligations stemming from the Charter): ![]() Ասվում է, որ իբր նշյալ փաստաթուղթն հռչակում է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության դրույթները: Հելսինկիի եզրափակիչ ակտը (բաժին 1-ին, ենթաբաժին ա, մաս I, պարբերություն 2-րդ) միանշանակորեն հայտարարում է, որ պետությունների սահմանները կարող են փոփոխվել, և նշված են փոփոխման ուղիները. «Նրանք [մասնակից պետությունները] համարում են, որ իրենց սահմանները կարող են փոփոխվել միջազգային իրավունքին համապատասխան, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ» (They [the participating States] consider that their frontiers can be changed, in accordance with internati onal law, by peaceful means and by agreement): Եզրափակիչ ակտը հստակեցնում է (բաժին 1-ին , ենթաբաժին ա, մաս II, պարբերություն 1- ին), որ անընդունելի են արտաքին ուժի կողմից զավթման միջոցով տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության ոտնահարումը. «[Եզրափակիչ ակտին] Մասնակից-երկրներն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ կիրառումից...» (The participating States will refrain in their mutual relations, as well as in their international relations in general, from the treat or use of force against the territorial in tegrity or political independence of any State ...): Այսու, ակնահայտ է, որ Հելսինկիի Եզրափակիչ ակտը, ինչպես վերը նշվեց ՄԱԿ-ի Կանոնակարգի դեպքում, խոսում է ոչ թե տարածքային աբողջականության բացարձակ և անվերապահ պահպանման մասին, այլ միայն արտաքին զինված ներխուժման հետևանքով տարածքային ամբողջականության խաթարման անընդունելության մասին: Այսինքն, խոսքը գնում է Հելսինկիի եզրափակիչ ակտը ստորագրած մի երկրի կողմից նույն ակտը ստորագրած մեկ այլ երկրի վրա ռազմական հարձակման կամ նման սպառնալիքի կիրառմամբ տարածքային ամբողջականությունը խախտելու կամ տվյալ երկրի քաղաքական կարգը փոխելու անընդունելության մասին: Պետք է մշտապես հիշել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպես նաև դրանից առաջ ՄԱԿ-ի կանոնակարգի, բուն նպատակը եղել և մնում է, միջպետական հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելելու միջոցով, խաղաղության և անվտանգության ապահովումը,և ոչ թե սահմանների հավերժացումը կամ պետությունների տարածքներին սրբազան կովի կարգավիճակի շնորհումը: Ազգային ինքնորոշումը միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապես փոփոխվել (ՍՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարավսլավիա այլն)և փոփոխվելու են (Սերբիա) պետությունների սահմանները: ![]() Այսպիսով, եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատև խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչերև այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ, ներքին զորքերի օգտագործմամբ, ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպել է Ադրբեջանի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր իսկ քաղաքացիների նկատմամբ, վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղանցիներ, ռուսներև այլն), սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է իր վերահսկողությունը իրենը համարվող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի նշածս փաստաթղթերում հիշատակվող տարածքային ամբողջականության պահպանման կամ սահմանների անձեռնմխել իության հասկացությունների հետ: | |
ԱՐԱ ՊԱՊՅԱՆ | |
2664 reads | 29.06.2013
| |