ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԼՈՄՈՆՈՍՈՎՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-2018» ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

ԱՖՐԻՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

ԱՆՆԱ ԲԱԳՐԱՏՅԱՆ
Միջազգայնագետ, ԵՐԵՎԱՆ







2018 թվականի հունվարի 20-ին Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց Աֆրինի վրա  «Ձիթենու ճյուղ» գործողության սկսման մասին: Սա արդեն Թուրքիայի՝ Սիրիայի վրա հարձակման, երկրորդ փորձն է: Առաջինը  2016 թվականին «Եփրատի վահան» կոչվող գործողությունն էր:

2012 թվականից Աֆրինը վերահսկվում է քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից: Թուրքիան այն դիտարկում է որպես իր երկրի ներսում  քրդական անջատողականությունը խթանել ցանկացող ուժի:

Այս տարվա հունվարի 29-30  Սոչիում տեղի ունեցավ Սիրիայի ազգային երկխոսության խորհրդաժողովը, ընդ որում, Թուրքիան հույս ուներ, որ PYD-ն (Ժողովրդավարական միությունը ) չի հրավիրվի այդ հանդիպմանը, Ռուսաստանը նրան  վստահեցրել է այդ բանում: Սակայն արդյո՞ք այդպես կլինի:

Իսլամական պետության  նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ԱՄՆ-ի և PYD-ի մտերմությունը միանշանակ  Ռուսաստանի շահերից չէր բխում , այնուամենայնիվ վերջինս  ակնհայտ թշնամական վերաբերմունք չէր ցուցաբերում  Ժողովրդական միության  նկատմաբբ,և բացի դա, հայտնի է ,որ Ռուսաստանը  PYD-ի ներկայացուցիչներին սովորեցրել է հրթիռային զենքի օգտագործումը:

Եթե ԱՄՆ-ն Ժողովրդական շարժմանը չդիտարկեր Սիրիայում միակ դաշնակիցը, ապա Ռուսաստանի և PYD-ի միջև թշնամություն չէր էլ նկատվի: Մոսկվան բացահայտ վերաբերմունք ցույց չի տալիս՝ կապված Աֆրինում Թուրքիայի անցկացվելիք գործողությունների հետ, սակայն նաև դեմ չի արտահայտվում:

Հիմա Ռուսաստանը դժվար իրավիճակում է, եթե նա  Թուրքիային թույլատրի մտնել Աֆրին, ապա Ժողովրդավարական ինքնապաշտպանական  ջոկատները կզիջի ԱՄՆ-ին: Մյուս կողմից եթե  խոչընդոտի  Թուրքիային, ապա սեպ կխրի Անկարայի և Թեհրանի  հետ հարաբերություններում՝ Աստանայի գործընթացի հետ կապված: Այսպիսով Ռուսաստանի կայացնելիք որոշումը  կհստակեցնի ապագա ռուս-թուրքական հարաբերությունները:

Իրենց հերթին էլ ԱՄՆ-ն , Անգլիան, Ֆրանսիան քննադատեցին  Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս, սակայն նրանք այդպես էլ չպահանջեցին  NATO-ի իրենց դաշնակցից անմիջապես դադարեցնել գործողությունները: Անկարայի համար սա նշանակում է, որ  կարող է շարունակել սիրիական քրդերին Աֆրինից հեռացնելու գործընթաը: Սակայն Թուրքիայի այս գործողությունները կարող են հանգեցնել Մոսկվայի և Դամասկոսի համաձայնությունների, որը ԱՄՆ-ի համար հարված կլինի: Դեռևս մեկ շաբաթ առաջ  ԱՄՆ-ի պետքարտուղար  Ռեքս Տիլերսոնը Թրամփի վարչակարգին համոզել  է Սիրիայիում կնքել  այնպիսի  քաղաքական համաձայնագրեր, որը կնշանակեր  Բաշար ալ-Ասադի հեռանալը և Իրանցի զինյալների  ջոկատների դուրսբերումը: ԱՄՆ-ն կարող է հայտարարել, որ իրենք հանդուրժել են քրդերի նվաճումները  Սիրիայի հյուսիսում  և Եփրատի արևմտյան  մասում, որովհետև  նրանց ժողովրդավարական ուժերը հարկավոր են եղել  Իսլամական պետության դեմ պայքարի  համար, իսկ հիմա առաջնահերթ  խնդիր է դարձել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման կանխարգելումը: Եվ եթե դրա համար հարկավոր լինի հարմարվել թուրքերի ժամանակավոր  ներկայությանը  Սիրիայի հյուսիսում, ապա ինչո՞ւ ոչ:

Աֆրինի դեպքերը ավելորդ դժվարություններ են պատկերում Սիրիայի հարցում: Այն բնութագրում է, թե որքան է այս իրավիճակը գերտերությունների ցանկություն- ների խաչմերուկում:

ԱՆՆԱ ԲԱԳՐԱՏՅԱՆ
474 reads | 01.02.2018
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com