Ի՞ՆՉ Է ԿԼԱԿԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՀՐԱՀՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ




Ֆրանսիական թատրոններից մեկը  18-րդ դարում աներևակայելի հաջողություններ ունեցավ. ցանկացած բեմադրված ներկայացում ունենում էր հանդիսատեսների հսկայական բանակ, այն աստիճան, որ շատերը մեկ ու կես ժամ շարունակ կանգնած էին հետևում ներկայացումներին:  Սակայն, ինչպես հետագայում խոստովանեց թատրոնի ղեկավարը, նման աներևակայելի հաջողությունը պայմանավորված էր  ոչ թե դերասանների անզուգական խաղով կամ  ներկայացման բովանդությամբ, այլ կլականերով:

«Կլակա» տերմինը առաջացել է ֆրանսիական համանուն «ծափահարություն» բառից՝  այն վարձու  մարդկանց խումբ է, որը տարիներ առաջ ուներ մեկ հիմնական առաքելություն՝ ապահովել այս կամ այն ներկայացման հաջողությունը կամ ձախողումը` ծափահարությունների, բրավոների  և այլ միջոցների կիրառման օգնությամբ՝  հանդիսականի ընդհանուր տրամադրվածության վրա ազդելու միջոցով:   Նրանք, ովքեր սիրում են թատրոնը կամ հաճախ են ներկա լինում տարբեր ներկայացումների, կփաստեն, թե որքան ազդեցիկ կարող է լինել անգամ մի մարդու ծափահարությունը, որին սովորաբար հետևում է ամբողջ դահլիճը: 

Այն, որ կլակայում ընդգրկված մարդիկ կամ կլակյորները մեր օրերում կարող են  հզոր ազդեցություն ունենալ  ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքում, ակնհայտ է: Զուր չէ, որ հռոմեացի կայսրերը իրենց կարևորագույն ելույթների ընթացքում հրավիրում էին պրոֆեսիոնալ կլակյորների, որոնք, միանալով ամբոխին, ելույթների  ընթացքում կարևոր պահերին կայսեր գաղափարների հետ համաձայնության վերաբերյալ վանկարկումներ էին անում, ինչը ակտիվացնում էր ամբոխը:  

Կլակաները հզոր հոգեբանական զենք կարող են դառնալ  հասարակական-քաղաքական լարված իրավիճակներում թե՛ դրական, թե՛  բացասական իմաստով:  Առ այսօր քաղաքական տարբեր ուժերի կողմից կիրառվում է  կլակաների միջոցով հաջողության հասնելու փորձը: Խորհրդային միությունում կլակյորների խմբերը  ստեղծում էին ձևական լոզունգներով առաջնորդվող միություններ, որոնցից էր, օրինակ,  «Աշխատավորների խնդրանքով» միությունը  և  կարողանում էին իրենց շուրջը հրավիրել ժողովրդի ուշադրությունը,  բորբոքել կրքերը և այնուհետև անհետանալ: 

Քաղաքական հոգեբանների մի խմբի վերլուծությունների համաձայն Վրաստանում  հեղափոխական ճանապարհով նախագահ դարձած Միխայել Սահակաշվիի հաջողության հիմքում ևս ընկած է կլական: 
 
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
978 reads | 27.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com