ԱՊՐԻԼ 25-Ի ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ՀԵՏՈ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑՈՂ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողությունները միջտարածաշրջանային հարաբերություններում աշխարհաքաղաքական նոր մթնոլորտ ձևավորելու լուրջ հայտ ներկայացրին, որը ինքնին մարտահրավեր է հայրենի դիվանագիտական պատասխանատու շրջանակների համար առկա բարենպաստ ետնապատկերը օգտագործել, ու մեր՝ Թուրքիային ուղղված պահանջների դեկլարատիվ ձևակերպումներին  ավելի գործնական բնույթ հաղորդել: Քաղաքական գործընթացների վերլուծական ապարատի բազմավեկտորության շրջանակում իր դերակատարմամբ աչքի է ընկնում նաև պատմականության գործոնը, ինչը ճիշտ օգտագործելը մեր դիվանգիտական շրջանակների համար հիմնական օրախնդիրը պետք է հանդիսանա:

Վերոնշյալ գործոնը պայմանավորված է Բալկանյան տարածաշրջանի՝ քրիստոեական հիմնական հատվածի՝ Թուրքիայի հետ ունեցած մեղմ ասած ոչ հարթ անցյալի վերհանմամբ: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից հնչեցրած ուղերձը նաև այդ մասին էր բարձրաձայնում: Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանում թուրք երեսփոխանների ջղաձիգ պահվածքն ու ռումինացի խորհրդարանակների հակազդեցությունը, ինչպես նաև Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի՝ հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքը միանշանակորեն ստվերում է Գալիպոլիի տոնակատարության արարողություններին վարչապետ Վիկտոր Պոնտայի մասնակցությունը, իսկ արդեն Ռումինիայում առկա քաղաքականապես ակտիվ հայ համայնքը (հատկապես Վարուժան Հակոբյանի ունեցած լուրջ դերակատարումը ռումինական քաղաքական շրջանակներում) այդ գործում լուրջ խթան կարող է լինել: Բավական բարենպաստ ուղղվածություն կարելի է հաղորդել նաև Բուլղարիայի հետ հարաբերություններին՝ չնայած այնտեղ առկա ստվար թուրքական համայնքին ու Թուրքիայի հետ ունեցած սերտ տնտեսական կապերին, Բուլղարիայի պատմական անցյալն ու քաղաքական վերնախավում առկա հակաթուրքական տրամադրությունները հետաքրքիր դրսևորումներ են խոստանում:

Այսպիսով, Հայաստանը Բալկանյան դաշտում ճիշտ աշխատանքի դեպքում հստակորեն կարող է թուլացնել տարածաշրջանի տնտեսական կախվածությունը Թուրքիայից՝ օգտագործելով դեպի չինական ու, ինչու չէ, ԵՏՄ շուկա այդ երկրներին ինտեգրելու առկա հնարավորությունները: Պատմական գործոնի շրջանակում Թուրքիան Բալկանյան տարածաշրջանում ունի 3-4  հավատարիմ դաշնակիցներ՝ ի դեմս Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, ՆՀՀ Մակեդոնիայի և Խորվաթիայի, եթե առաջին երեքի պարագայում ուղղակի կարելի է անտեսել՝ պայմանավորված այդ երկրների պետականաշինության գործում Իսլամի ու Թուրքիայի ունեցած,  և երկրների տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում զբաղեցրած նվազ դերակատարմամբ, ապա Խորվաթիայի հետ համապատասխան աշխատանքերի դեպքում կարելի հաղթահարել այդ երկրում առկա հակասերբական տրամադրություններով պայմանավորված հակառուսական գործոնը և հենց Բալկանյան տարածաշրջանից էլ սկսել Սերժ Սարգսյանի խոստացած ԵՄ-ԵՏՄ կամուրջի կառուցումը, որը տվյալ պարագայում հաստատ կանցնի Հայստանով:

ՀՀ դիվանագիտական ներկայացվածությունը Բալկանյան տարածաշրջանում պրոֆեսիոնալ դիվանագետների տեսքով ՀՀ դիվանագիտական առաջնահերթություններից մեկն է, ինչը սկսված աշխարհաքաղաքական վերաձևումների և հայոց ցեղասպանության ոգեկոչմանը թուրքական ջղաձգումների ֆոնին լուրջ և հետաքրքիր հորիզոներ կբացի՝ ապահովելով թուրքական այնքան գովերգված գործոնի հաղթահարմանը:

Արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում ՀՀ ունեցած լուրջ ներկայացվածությունը, հայկական ստվար ու գործուն համայնքների առկայությունը, ինչպես նաև այդ երկրներում կրոնական ու պատմական ակունքներ ունեցող հակաթուրքական տրամադրությունները նույնպես կարելի փայլուն կերպով օգտագործել միջտարածաշրջանային քաղաքական գործընթացներում Թուրքիայի դերի նվազեցմանը՝ այդկերպ ապահովելով Հայաստանի ներգրավվածության աստիճանի մեծացումը:

Պատմաշխարհաքաղաքականորեն ձևավորված առկա խաղի կանոների շրջանակում Հայաստանը, ցավոք, չունի ռեսուրսներ Թուրքիային ու նրա կրտսեր դաշնակից Ադրբեջանին բացահայտ մարտահրավեր նետելու համար, սակայն ճիշտ ու գրագետ քաղաքականությունն է այն բանալին, ինչը պատեհ օգտագործելով, կարող ենք հայկական գործոնը դիտարկել աշխարհաքաղաքական գործընթացների հոսքին համընթաց:

Միանշանակորեն արաբական աշխարհում էական դերակատարում ունեցող Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Միացյալ Էմիրությունների և Լիբանանի պատվիրակությունների առկայությունը ապրիլի  24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում հստակ ուղերձ է պարունակում, որից չօգտվելը անհեռատես անմիտ քայլ կլինի մեր իշխանությունների կողմից: Եկել է ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու ժամանակը, հույս ունենանք, որ ՀՀ արտաքին քաղաքական ուղղություն որոշող պատասխանատու մարմինները այնքան գիտակից ու կազմակերպված կլինեն, որ այդ ամենին իրականության շունչ կհաղորդեն:

Որպես պրակտիկ սկիզբ՝ բալկանյան դաշտը մերձավորարևելյան ու արաբական աշխարհի միջև հակաթուրքական կամուրջը գցելու համար անհրաժեշտ  դեսպանատներ բացել բալկանյան վերոնշյալ  երկրներում և, ինչու չէ, Թել-Ավիվում: Դրանք համալրել ոչ թե Յուրիվարդանյանանման «ալամ-աշխարհի» ռեկորդակիր չեմպիոններով, այլ գիտակից ու պրոֆեսիոնալ դիվանագետներով ու արդյունքը սպասեցնել չի տա, իսկ մեր քաղաքական օրակարգը կախված չի լինի Օբամայի, Քեմերոնի կամ էլ այլնի պատասխանատվությունից և հնչեցնելիք Ցեղասպանություն բառեզրույթից:

Անդրանիկ Գրիգորյան 
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
3632 reads | 18.05.2015
|
avatar

avatar
0
1
Դիվանագետ պետք ա ունենանք, որ դիվանագիտություն առաջ տանող լինի

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com